Ես չեմ համարում, որ մենք պարտվել ենք պատերազմում․ իմքայլական պատգամավոր
Ես չեմ համարում, որ մենք պարտվել ենք պատերազմում։ Մենք շարունակելու ենք մեր պայքարը, քանի որ մեր պայքարն արդարացի է։ Այս մասին ճեպազրույցում ասաց իմքայլական պատգամավոր Վլադիմիր Վարդանյանը։
Նրա խոսքով՝ պայքարը ոչ թե հողակտորի համար է, այլ՝ ժողովրդի գոյատևման իրավունքը պաշտպանելու համար է։
«Բոլորս հասկանում ենք՝ ինչ թշնամի էր, ինչ իրավիճակ։ Պատերազմի նպատակը ոչ թե միայն տարածքներն էին, այլ՝ ցանկացած տարածքից հայ ինքնության վերացումը։ Միջազգային իրավունքի կոպիտ խախտումների միջոցով թուրք-ադրբեջանակն տանդեմը հասավ որոշակի ժամանակավոր հաջողությունների, որոնք դեռ երեկար ժամանակ քննվելու են միջազգային ատյաններում»,-նշեց Վարդանյանը։