Կալկաթայում Դուրգա-պուջայի տոնակատարության ժամանակ հրմշտոցի հետևանքով զոհվել է առնվազն 17 մարդՆարեկ Մկրտչյանը դարձել է երիտասարդների Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր«Մանկական Եվրատեսիլ 2026»-ի հայաստանյան պատվիրակությունը մեկնել է ՄալթաԶելենսկին հայտարարել է, որ պատրաստ է հանդիպել Պուտինի հետ ցանկացած երկրում՝ հանուն խաղաղությանՀունգարիայի վարչապետը կասկածում է, թե Զելենսկին Բուդապեշտ կժամանի հեղափոխության տարեդարձինԱնկարգություններ Բրյուսելում և Լիեժում․ ոստիկանությունը ամբոխը ցրել է արցունքաբեր գազով և ջրցաններովՎրաստանում տղամարդը ԱՄՆ-ից բերվելիք մեքենաների համար հավաքել է 29 հազար դոլար և գումարով անհետացել էԱՄՆ Սենատում Թուրքիային մեղադրել են Հունաստանի և Կիպրոսի նկատմամբ «ավազակային վարքագծի» մեջՄԱԿ-ում Հայաստանը վերահաստատել է տարածաշրջանում կայուն խաղաղության հանձնառությունըՀունաստանում ձյուն է եկելՍյունիքում կընդլայնվեն և կարդիականացվեն առողջապահական ենթակառուցվածքներըԱննա Ամրոյանը դարձել է Ծանրամարտի Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիրԲնիկ ժողովուրդների իրավունքները չեն կարող պաշտպանվել ընտրողաբարԿիևի բնակիչները պահանջում են քաղաքապետ Կլիչկոյի հրաժարականըՖլորիդայում 3,7 մետրանոց ալիգատորը ջրի տակ է քաշել 71-ամյա ձկնորսինԻրանը սպառնացել է հարվածել Պարսից ծոցի տվյալների կենտրոններին և ինտերնետ-մալուխներին՝ պատերազմի վերսկսման դեպքումՀռոմի պապին դուրս են գրել հիվանդանոցից թոքի չարորակ ուռուցքի հեռացման վիրահատությունից հետոՓաշինյանը ներկա է եղել ապակու մշակման նոր գործարանի բացման արարողությանըՊակիստանի և Աֆղանստանի սահմանին տեղի են ունեցել նոր զինված բախումներՎայոց ձորի մարզում «RENAULT»-ն դուրս է եկել երթևեկելի գոտուց․ կա վիրավորՍա թափանցիկ երկխոսություն է, որովհետև կարևոր է խնդիրների մասին բաց խոսել․ ՓաշինյանԱդրբեջանում տեղի է ունեցել պետական կայքերի աշխատանքի նոր խափանումԼոնդոնում ցույց է տեղի ունեցել Ադրբեջանի դպրոցներում հիջաբ կրելու սահմանափակումների դեմԱթենքում 4 հազար դպրոցական չի կարող հաճախել դասերին՝ անհայտ ծագման գազի ուժեղ հոտի պատճառովՀինգ օրվա ընթացքում՝ երկու վտանգավոր մոտեցում․ բրիտանական ռազմական ինքնաթիռները Հյուսիսային ծովում հանդիպել են անհայտ օբյեկտներիMining Armenia Forum 2026-ը համախմբել է հանքարդյունաբերության ոլորտի շուրջ 50 խոսնակիԱնգլիական Պրեմիեր լիգայի 7-րդ տուրում «Չելսին» հաղթեց «Էվերթոնին»Հայաստանն ու Ղրղզստանը կարևորել են «Խաղաղության խաչմերուկի» զարգացումըՎինիսիուսի փոխարեն ես կտեղափոխվեի մի երկիր, որտեղ ինձ կհարգեին․ ՄոուրինյուՈւկրաինային լրացուցիչ 70 միլիարդ եվրո է անհրաժեշտ. Զելենսկին դիմել է ԵՄ-ինՆման որոշումն ու արարքը ցուցանիշ է պետականության ու պետության բարձրագույն գիտակցության չգոյությանՈչ նյութական մշակութային ժառանգությունը կարևոր դեր ունի համայնքների կայուն զարգացման գործումCOP17-ի շրջանակներում ընդունվել է «Գործելով հանուն բնության» Երևանի հռչակագիրըՎալերիկ Մովսիսյանը դարձավ փոքր արծաթե մեդալակիրՎերացվել է «Վիլ ֆուդ» ընկերության պահածոների արտադրամասի արտադրական գործունեության կասեցումըՄեքսիկայի ափերի մոտ նավի խորտակման հետևանքով ավելի քան 10 մարդ անհետ կորել էՎանաձորում և Ալավերդիում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը«Արտուշիցս հետո երեխաներս և թոռնիկներս ապրելու ուժ տվեցին». կամավոր Արտուշ Մարտիրոսյանն անմահացել է հոկտեմբերի 2-ինՀութիները շրջափակել են եւ պատրաստվում են գրավել Եմենի երրորդ ամենամեծ քաղաքըՎերացվել է Աշտարակ քաղաքում գործող լիմոնադի արտադրամասի արտադրական գործունեության կասեցումըՌուսները հասցրել են ուկրաինական էներգետիկայի դեմ ամենահզոր հարվածներից մեկը. ԶելենսկիՇերեմետևոյից Երևան և այլ քաղաքներ չվերթերը 13 ժամ ուշանում ենՀրապարակվել են հոկտեմբերի 25-ին կայանալիք ՏԻՄ ընտրությունների ընտրողների վերջնական ցուցակներըՆԱՏՕ-ի զորքերն ու ադրբեջանական զորքերը համատեղ զորավարժություն են անցկացրելՌԴ Իվանովոյի հայկական համայնքի համարը օրը պատմական է. Եզրաս Սրբազանի ձեռամբ օծվել է քաղաքի նորակառույց հայկական եկեղեցինՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրեն Խալեդ Էլ-Էնանին այցելել է Զվարթնոց տաճար Հայաստանն ու Ղրղզստանը նոր էջ կբացեն երկկողմ հարաբերություններում․ կայացել է Նիկոլ Փաշինյանի և Սադիր ժապարովի հանդիպումըԵգիպտոսի նախագահը հայտարարել է պաշտոնից հեռանալու մասինԱրթուր Ալեքսանյանը ենթարկվել է ողնաշարի վիրահատությանՀորմուզի նեղուցում ականի վրա հսկա լցանավ է պայթել
Մամուլ

Գործի մարդկանց ընտրելու ժամանակը․ «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է

«Քաղաքական ուժերը սկսել են ակտիվորեն նախապատրաստվել հունիսի 20-ին սպասվող համապետական ընտրություններին: Ստեղծվում են նոր կուսակցություններ, ձևավորվում են անսպասելի դաշինքներ: Սակայն զուգահեռ իրականությունում հանրության մեծ մասը քաղաքական ապատիայի մեջ է: Չափազանց մեծ է քաղաքականությունից հիասթափվածների և անտարբեր մարդկանց թիվը: Պատերազմում պարտությունից հետո սոցիալ-տնտեսական վատ իրավիճակը, մարդկանց կենսամակարդակի շարունակական անկումը և սեփական անվտանգության հարցում ունեցած տագնապը խոր անվստահության մթնոլորտ է առաջացրել մեր երկրում:

Պետական-քաղաքական ինստիտուտների և շարքային քաղաքացու միջև անջրպետը գնալով խորանում է: Քաղաքական ուժերի տարբեր վերադասավորումները հաշվի առնելով` կարելի է կանխատեսել, որ սպասվում են շատ խայտաբղետ ընտրություններ, որոնց ընթացքում ամեն մի ուժ փորձելու է ձայներ կորզել ինչպես մեկը մյուսից, այնպես էլ հանրության չկողմնորոշված հատվածից: Այդ ընտրություններում ԲՀԿ-ն միայնակ է իշխանության հայտ ներկայացնում, քանի որ սկզբունքային դիրքերից է հանդես գալիս և ունի կայուն էլեկտորատ: Քաղաքական ուժերի մեծ մասը գիտակցում է, որ միայնակ ընտրություններում չի կարող հաղթահարել խորհրդարան անցնելու նվազագույն շեմը: Սա ունի պարզ բացատրություն:

Մարդիկ հոգնել են խաբված լինելուց, դատարկ խոստումներից, ստից ու կեղծիքից, հետևաբար անգամ մտադիր չեն մասնակցել ընտրություններին: Հրապուրվելով հեղափոխական ճառերով` հասարակ ընտրողը հիասթափվել է իր կատարած ընտրությունից, քանի որ այդ ընտրությունը միայն աղետ է բերել: Եվ չհավատալով ոչ մեկի խոսքին` ընտրողների մեծ մասը օտարվել է քաղաքական պրոցեսներից: Ինչպե՞ս շարքային ընտրողը կողմնորոշվի, թե ում կարելի է վստահել իշխանությունը, ինչպե՞ս կարելի է առողջացնել քաղաքական կյանքը Հայաստանում: Բանաձևը շատ պարզ է: Անհրաժեշտ է բանական ընտրություն կատարել, մի կողմ դնել էմոցիաները, սիրելատելը: Պարզապես պետք է տարբերել խոսքի և գործի մարդկանց: Իսկ նրանց կարելի է տարբերել՝ ուշադիր ուսումնասիրելով նրանց կենսագրությունը, թե ինչ օգուտ են բերել երկրին սեփական օրինակով: Թե որքանով են սկզբունքային, իսկապես սրտացավ մեր երկրին հուզող խնդիրների նկատմամբ, որքանով են նպաստել այդ խնդիրների լուծմանը: Ժամանակն է մերժել բոլոր դեմագոգներին:

Ժամանակն է աջակցել գործի մարդկանց, քանի որ Հայաստանին այսօր օդ ու ջրի պես անհրաժեշտ է աշխատանքով վերականգնել տնտեսությունը և ապագայի հանդեպ մարդկանց հավատը: Մեծ է հավանականությունը, որ իրենց ոլորտներում գրանցած հաջողությունները այդ մարդիկ կրկնեն պետական մասշտաբով, գուցե այս անգամ արժե հենց նրանց վստահել: Իսկ արդեն ձախողվածներին նորից վստահելը կլինի նվազագույնը ոչ խելամիտ: Իսկ ովքե՞ր են գործի մարդիկ: Նրանք սովորաբար գործարար աշխարհում հաջողություններ գրանցած մարդիկ են, ովքեր գիտեն ինչպես արդյունավետ կազմակերպել աշխատանքը, ստեղծել բարիք, այդ բարիքից բերած օգուտը բազմապատկել և լուծել սեփական երկրում առկա բազմաթիվ խնդիրներ: Նրանք մարդիկ են, ովքեր չունեն իրենց ոլորտը տապալած և ձախողած պատմություն:

Հակառակը, մարդիկ են, ովքեր միայն նպաստել են այն ոլորտների զարգացմանը, որտեղ գործունեություն են ծավալել` անկախ նրանից, թե ում իշխանության օրոք են գործել: Հայաստանին խիստ անհրաժեշտ են արդյունավետ մենեջերներ, ովքեր քաջ հասկանում են մեր ժողովրդին հուզող խնդիրները և գիտեն դրանց լուծման ուղիները: Այդ մարդիկ խոսում են կոնկրետ ծրագրերից, առաջին հերթին` սոցիալ-տնտեսական բնույթի: Անհնար է ունենալ հզոր պետություն և հզոր բանակ առանց հզոր տնտեսության, աճող տնտեսության: Իսկ այդ հարցերից ամենից շատ հասկանում են այն մարդիկ, ովքեր մեծ ձեռնարկություններ են կառավարել, ովքեր ունեն ճգնաժամերի և ռիսկերի կառավարման հմտություններ, գիտեն ինչպես ծախսել, շահույթ ստանալ և բաշխել այդ շահույթը: Այնպես է ստացվել, որ դեմագոգները, դատարկ պոռոտախոսները լիովին ապականել են Հայաստանում քաղաքական առողջ բանավեճը:

Վատնելով պետական միջոցները և մեծացնելով պարտքերը` պետությանը հասցրել են սնանկացման եզրին և դրան զուգահեռ ստվերում են այն մարդկանց խոսքը, ովքեր կոնկրետ լուծումներ են առաջարկում: Պետք է տարբերել այդ շատախոսներին ու պոպուլիստներին գործի մարդկանցից, անպատասխանատուներին՝ պատասխանատու մարդկանցից: Հայաստանի քաղաքական դաշտում իրականում շատ հեշտ է տարբերել նրանց: Գործի մարդիկ խոսում են գործից, առաջարկում հանրությանն իսկապես հուզող խնդիրների լուծումներ: Օրինակ՝ շատ ցավոտ խնդիրներ են աշխատատեղերի, ներդրումների, փոքր ու միջին բիզնեսի խթանման, վարկերի, թոշակների, աշխատավարձերի, բնակարանաշինության, դեմոգրաֆիայի, տարբեր արտադրությունների ու արտահանման հարցերը: Ովքե՞ր են խոսում այդ խնդիրներից, ի՞նչ են առաջարկում:

Ուշադիր լսելով բոլորին` կարելի է նրանց շատ հեշտ տարբերել: Բացի խոսքը տարբերելուց, անհրաժեշտ է նաև մի փոքր ուսումնասիրել նրանց կենսագրությունը: Պարզապես տեսնել, թե ով ինչ ոլորտում ինչ օգուտ է բերել, թե ով իրեն վստահված գործում ինչպես է աշխատել` սկսած կառավարման, արտադրական ոլորտներից մինչև սպորտ և մշակույթ: Եվ դնելով յուրաքանչյուրի վաստակը պայմանական կշեռքի նժարներին, արդեն կարելի է հասկանալ, թե իրականում որ քաղաքական ուժերին արժե ընտրել այս ընտրություններում, և ում կարելի է վստահել իշխանությունը: Գործի մարդիկ հավասարակշռված են և սկզբունքային: Որպեսզի հետագայում Հայաստանը չբախվի ավելի մեծ աղետների, այս ընտրություններում պարզապես անհրաժեշտ է բանական ընտրություն կատարել և իշխանությունը վստահել փորձառու, հաջողակ, գործից հասկացող մարդկանց: Այլապես իշխանությունը կրկին վստահելով ձախողակներին` Հայաստանը վերջնականապես կդարձնենք ձախողված պետություն: