Կանխատեսվող բարձր ջերմաստիճանի պատճառով Էյֆելյան աշտարակը փոխում է իր աշխատանքային ժամերը Երասխ գյուղի մոտակայքում բեռնատար է այրվել․ վարորդը հոսպիտալացվել է Վիետնամի հարավում մոտորանավակի խորտակման հետևանքով զոհվել է 15 հնդիկ զբոսաշրջիկ Ռուբիոն վերահսկում է Վենեսուելայի ֆինանսները և ռեսուրսները․ NYT Ժնևում՝ ՄԱԿ-ի Ազգերի պալատում, Շախմատի միջազգային օրվան ընդառաջ անցկացվել է միջոցառում ԿԳՄՍ նախարարը և ՅՈՒՆԵՍԿՕ-ի պաշտոնյան քննարկել են կրթության ոլորտում համագործակցության ընդլայնումը Սուպերհամակարգիչը նշել է աշխարհի չեմպիոնի ամենահավանական թեկնածուին Ինչու են բռնակալները ժողովրդի անունից հանդես գալիս. քաղաքագետ Օլամաեինները Ծառուկյանի հասցեին անհիմն մեղադրանքներ են հնչեցրել․ Էմին Խաչատրյան Ազգային երգ ու պար, գորգերի լվացում. Ինչպես են Վարդավառը նշելու Գլաձորի համալսարանումԻնչու են բռնшկшլները ժողովրդի անունից հանդես գալիս. Ստեփան Դանիելյան
Բանտում թե ազատության մեջ՝ Ծառուկյանը միևնույն է երկրում և աշխարհում շատ ավելի մեծ հարգանք է վայելելում, քան նրանք, ովքեր փորձում են արժեզրկել նրան․ Արա Աբրահամյան
Հայաստանի և Ռուսաստանի միջև ապրանքաշրջանառությունը նվազել էՍամվել Մարտիրոսյանը զգուշացնում է զեղծարարnւթյան նոր ալիքի մասինՃՈ-ի անունից կեղծիք է ուղարկվումՍեպտեմբերին Եվրոպական հանձնաժողովը կարող է սահմանափակումներ մտցնել երեխաների կողմից սոցիալական ցանցերի օգտագործման վրաԽուլիգանության դեպք՝ Երևանում․ ծեծկռտուքից հետո մի խումբ անձինք դիմել են փախուստի, 2 կասկածյալներ ձերբակալվել են
Գումար չտաս՝ երեխայիդ «քթից կբերեն»․ ինչ է կատարվել Երևանի թիվ 134 դպրոցում. Ishkhanutyun.am
Ընդունվել է ազատազրկված կանանց և ներգաղթային կալանքի վերաբերյալ նոր չափանիշներ․ ՄԻՊ
Առողջական վիճակն արդեն կարգավորված է. Ռոզա Ծառուկյանն այցելել է Սբ. Հովհաննես մատուռ և աղոթել որդու համար
«Քարֆուր»-ում իրավախախտումներ են հայտնաբերվելՄելիքյանը՝ ԵՊՀ-ից հեռացման շուրջ լուրերի մասին. Իմ լսարանը երբեք չեմ օգտագործել քարոզչության համարԳեղարքունիքի մարզում 5-ամյա տղա է վրաերթի ենթարկվելStarlink-ը Հայաստանին նվիրաբերել է ևս 56 սարքավորում՝ արտակարգ իրավիճակներում ինտերնետ կապի կայունությունն ամրապնդելու նպատակովՎենեսուելայում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով զոհերի թիվը գերազանցել է 4000-ը
Գիշերը Մայակովսկի բնակավայրի տներից մեկում հրդեհ է բռնկվել (լուսանկար)
Իրազեկում․ ինչ անել, երբ օձ եք տեսել (տեսանյութ)Փաշինյանը հայցեր է ներկայացրել Էդմոն Մարուքյանի և Սոֆիա Հովսեփյանի դեմ. պահանջում է հրապարակային ներողություն, հերքում և փոխհատուցումԱլեն Սիմոնյանի խորհրդականը ազատվել է պաշտոնից Ոչ ոք չգիտի, թե ինչու է կալանավորված իրավապաշտպան Կարապետ Պողոսյանը, երևի «ռեժիմին պետք է եղել՝ կալանավորել են». ԱբրահամյանՀուլիսի 13-ից օգոստոսի 2-ը Ալեն Սիմոնյանը գտնվելու է ամենամյա արձակուրդում«Սամվելը սիրում էր կյանքը, սիրված էր շրջապատում, մարդասեր էր իր տեսակով». Սամվել Խաչատրյանն անմահացել է հոկտեմբերի 11-ին Ջրականում
Մարդիկ հացի խնդիր ունեն՝ վարկեր, չի կարելի մարդկանց թողնել անգործ. «Մուլտի Վելնեսի» տնօրեն (տեսանյութ)
Բաքվի վերաքննիչ դատարանում Արկադի Ղուկասյանը հայտարարել է՝ չի ընդունում իրեն առաջադրված մեղադրանքները
«150 աշխատակից առանց աշխատանքի է մնացել, մենք էլ փողոց փակե՞նք». «Մուլտի Վելնեսի» աշխատակից (տեսանյութ)Փորձել ենք արտահանել Ուկրաինա, Հոլանդիա, Լեհաստան՝ ոչ մի ուղղությամբ չի ստացվել. ծաղիկ արտադրողՀենց այնպես չէր, հազիվ 49 %-ը ձայն հավաքած Փաշինյանը մնացյալ 51 %-ին վիրավորում ու պիտակավորում էրՕլիմպավանը փակել են. մարզվողների և աշխատակիցների բողոքի ակցիան (տեսանյութ)«Պարոն Ծառուկյանը շատ է մեզ օգնել...». արցախցի կինը հուզվեց. (տեսանյութ)Դանիայի դեսպանը Սյունիքում էրԻսրայելը դադարեցրել է Լիբանանի վրա հարձակումները Միացյալ Նահանգների խնդրանքովԻսպանիան հաղթեց Բելգիային և կխաղա Ֆրանսիայի դեմ. FIFA 2026Կտրուկ վատացել է Գագիկ Ծառուկյանի մոր առողջական վիճակը․ «Հրապարակ»Արզաքանցյանն ու Ռոտենբերգը պաշտոնապես ամուսնալուծված են. Գեղարքունիքի մարզի դատարանը հրապարակել է վճիռըԲուհական համակարգն էլ են ներքաշում ճահճի մեջ. «Փաստ»Ֆիդանը զգուշացրել է ԱՄՆ-ի և Իրանի միջև հակամարտության տարածման մասինՕդի ջերմաստիճանն այսօր կբարձրանա ևս 3-5 աստիճանովՕտարերկրացիների կողմից Հայաստանում ձեռք բերած ապրանքների արտահանման դեպքում ԱԱՀ-ի վերադարձի նոր կարգավորումներ կսահմանվեն. նախագիծՀայ ըմբիշը հաղթեց ադրբեջանցունԱրաղչին ԱՄՆ-ի կողմից Իրանի դեմ պատժամիջոցները անվանել է Իսլամաբադի հուշագրի խախտում

ԱԱԾ-ում ավարտվել է բարձրաստիճան զինվորականի կողմից պետական դավաճանության դեպքի առթիվ քրգործի նախաքննությունը (տեսանյութ)

ՀՀ ազգային անվտանգության ծառայության քննչական դեպարտամենտում կատարված համակողմանի և արդյունավետ քննության արդյունքում ձեռք են բերվել բավարար փաստական տվյալներ այն մասին, որ ՀՀ զինված ուժերում նախկինում մի շարք բարձրաստիճան պաշտոններ զբաղեցրած զինվորականը կատարել է պետական դավաճանություն՝ ի վնաս Հայաստանի Հանրապետության տարածքային անձեռնմխելիության և արտաքին անվտանգության, ինչպես նաև ստեղծելով կազմակերպված խումբ, առանց պետական գրանցման, հաշվառման և հատուկ թույլտվության (լիցենզիայի), զբաղվել է լիցենզավորման ենթակա ձեռնարկատիրական գործունեությամբ` զուգորդված պետությանն առանձնապես խոշոր չափի վնաս պատճառելով, ապօրինի ձեռք է բերել և պահել ռազմամթերք հանդիսացող փամփուշտներ, նռնակ, մարտական պայթուցիչներ:

Այսպես.

Սույն քրեական գործով որպես մեղադրյալ ներգրավված զինվորականը ծառայության մեջ գտնվելու ընթացքում ի պաշտոնե իրավունք է ստացել առնչվելու պետական և ծառայողական գաղտնիքին դասվող տեղեկությունների և այդ տեղեկությունները պարունակող փաստաթղթերի հետ:

Հիշյալ անձը տարիներ առաջ գտնվելով Վրաստանի տարածքում՝ հայտնվել է այդ երկրում գործունեություն ծավալած ադրբեջանական հետախուզական ծառայությունների տեսադաշտում և հավաքագրվելով վերջինների աշխատակիցների կողմից ստացել է կոնկրետ առաջադրանքներ, հանձնելու նպատակով հավաքել և իր մոտ պահել Հայաստանի ու Արցախի Հանրապետությունների արտաքին անվտանգության, զինված ուժերի, սպառազինությունների մասին տեղեկություններ, թշնամական գործունեություն իրականացնելու համար օտարերկրյա պետության ներկայացուցիչներին փոխանցել ծառայության բերումով իրեն հասանելի դարձած փաստաթղթեր ու տեղեկություններ, ինչպես նաև թշնամական գործունեություն իրականացնելու համար ցույց տվել այլ օգնություն:

Ունենալով ֆինանսական խնդիրներ և նպատակ ունենալով պետական դավաճանություն կատարելու եղանակով ստանալ նյութական օգուտներ՝ թշնամական գործունեությամբ զբաղվող ադրբեջանական հատուկ ծառայությունների՝ ինքնությունը չպարզված ներկայացուցիչներից ընդունել է վարձատրության դիմաց, ի վնաս Հայաստանի և Արցախի Հանրապետությունների տարածքային անձեռնմխելիության ու արտաքին անվտանգության, հանցավոր գործունեություն իրականացնելու առաջարկը, որից հետո ձեռնամուխ է եղել դրա իրականացմանը՝ օտարերկրյա կազմակերպության ներկայացուցիչների հետ մշակելով և ընտրելով ՀՀ պետական, այդ թվում՝ հակահետախուզական գործունեություն իրականացնող մարմիններից քողարկված եղանակներով նրանց հետ կապ հաստատելու, համապատասխան տեղեկություններ փոխանցելու և այլ օգնություն ցուցաբերելու տարբերակները:

Այնուհետև իր հանցավոր մտադրությունն իրագործելու նպատակով հավաքել և սեփականության իրավունքով իրեն պատկանող առանձնատանը պահել է Հայաստանի և Արցախի զորամասերի, դրանց տեղակայման վայրերի, նշանակության, ստորաբաժանումների կազմի, սպառազինության և ռազմական տեխնիկայի քանակների ու տեսակների, մարտական զորավարժությունների անցկացման ռադիոտվյալների, պայմանականչերի, ռադիոցանցերի, ռադիոուղղությունների, կապի պլանների, հայկական բանակային կորպուսների դիմաց առկա թշնամական ուժերի, այդ թվում՝ տանկերի, մարտկոցների, ուժեղացման միջոցների, դրանց ընդհանուր թվաքանակի, թշնամու առաջնահերթ խոցվող օբյեկտների (նշանակետերի), դրանց կոորդինատների, չափերի, խոցման միջոցների, հրթիռների քանակի, ինչպես նաև հայկական կողմի մոտ առկա Ադրբեջանի ԶՈՒ, զորամասերի, միավորումների, ստորաբաժանումների, մարտական զրահամեքենաների, այդ թվում՝ հետևակի մարտական մեքենաների և զրահափոխադրիչների, հրետանու, ականանետերի, հակատանկային միջոցների, զորային հակաօդային պաշտպանության միջոցների, դրանց տեսակների, քանակի, Հայաստանի Հանրապետության զինված ուժերում ծառայող, պահեստազորում հաշվառված անձանց և այլնի վերաբերյալ ծառայողական և պետական գաղտնիք կազմող տեղեկություններ պարունակող փաստաթղթեր և տվյալներ: Ավելին, օգտագործելով Հայաստանի Հանրապետության զինված ուժերում և Արցախի Հանրապետության ՊԲ սպայական անձնակազմի շրջանում իր ունեցած հարաբերությունները, պարբերաբար հանդիպումներ է ունեցել վերջինների հետ և հետաքրքրություններ ցուցաբերել Արցախի ՊԲ տարբեր ստորաբաժանումների կողմից իրականացվող կոնկրետ գործողությունների և հրետանու ընդհանուր գործունեության վերաբերյալ, հավաքել այդպիսի տվյալներ, որից հետո՝ պարբերաբար Հայաստանի Հանրապետությունից մեկնել է Վրաստան և ինչպես Ադրբեջանի դեսպանատան տարածքում, այնպես էլ դրանից դուրս հանդիպումներ և հեռախոսազրույցներ է ունեցել ադրբեջանական հետախուզական ծառայությունների աշխատակիցների կամ նրանց ներկայացուցիչների հետ և նրանց մաս-մաս հանձնել կամ հայտնել է իր կողմից հավաքագրված ու պահված պետական կամ ծառայողական գաղտնիք պարունակող տեղեկությունները՝ կատարելով թշնամական երկրի հետախուզական ծառայությունների առաջադրանքները՝ ի վնաս Հայաստանի Հանրապետության տարածքային անձեռնմխելիության և արտաքին անվտանգության:

Ընդ որում, բարձրաստիճան զինվորականն այդ ամբողջ ժամանակահատվածում փորձել է հնարավորինս գաղտնի պահել իր անձը, հետախուզական ծառայությունների հետ ունեցած կոնտակտային հեռախոսահամարներն ու կապի միջոցները:

Քննությամբ ձեռք բերված տվյալներով պարզվել է, որ որպես մեղադրյալ ներգրավված զինվորականը ադրբեջանական հատուկ ծառայությունների՝ ինքնությունը չպարզված աշխատակիցներին հանդիպելու և նրանց համապատասխան տեղեկություններ փոխանցելու նպատակով անձամբ մեկնել է Վրաստանում Ադրբեջանի դեսպանատուն, չբացահայտվելու նպատակով քողարկել իր արտաքինը, դեսպանատան շենքում հանդիպել հատուկ ծառայությունների աշխատակիցներին և նրանց փոխանցել իրենից պահանջված և իր կողմից հավաքած պետական, ծառայողական գաղտնիք կազմող, ինչպես նաև ծառայության բերումով կամ անձնական կապերով իրեն հայտնի դարձած տեղեկությունները:

Արդյունքում, ՀՀ զինված ուժերում բարձրաստիճան պաշտոններ զբաղեցրած անձը օտարերկրյա պետության ներկայացուցիչներին հանձնել է պետական և ծառայողական գաղտնիք պարունակող տեղեկություններ, որով հակառակորդին ընձեռել է իրական հնարավորություն՝ կատարելու ուժերի և միջոցների ճշգրիտ հաշվարկներ, որոշել տարբեր հատվածներում իր կողմից խնդիրների կատարմանն ընդգրկվող ուժերի և միջոցների քանակը, տեղադիրքերը, տեղաբաշխումները, դրանց համապատասխան կատարել տակտիկական փոփոխություններ, ինչպես նաև կանխորոշել ՀՀ ԶՈԻ տարբեր զորամասերի կողմից իրականացվելիք խնդիրների հնարավոր ծավալներն ու հավանական բնույթը, մարտական գործողությունների վարման ընթացքում նպատակային և արդյունավետ խոցման համար նպաստավոր պայմաններ ստեղծել և արդյունքում խոչընդոտել ՀՀ ԶՈԻ ստորաբաժանումների առջև դրված խնդիրների պատշաճ իրականացմանը՝ այդ կերպ լրտեսության, պետական գաղտնիք հանձնելու կամ թշնամական գործունեություն իրականացնելու համար այլ օգնություն ցույց տալու եղանակներով կատարել պետական դավաճանություն: Այս ամենով հանդերձ, քրեական գործի նախաքննությամբ ձեռք բերված ապացույցներով պարզվել է նաև, որ նույն անձը, գործելով կազմակերպված խմբի կազմում, ապօրինի զբաղվել է լիցենզավորման ենթակա ձեռնարկատիրական գործունեությամբ, մասնավորապես ընկերոջ հետ միասին ձեռք է բերել և Հայաստանի Հանրապետություն ներմուծել ռազմական նշանակության ապրանք հանդիսացող 200-ից ավելի տանկային ականջակալ-սաղավարտներ, որոնք վաճառել է օտարերկրյա պետության քաղաքացուն և ստացել 7,466,505 ՀՀ դրամ հասույթ՝ պետությանը պատճառելով առանձնապես խոշոր չափերի վնաս:

Վերոնշյալից բացի, ՀՀ զինված ուժերում բարձրաստիճան պաշտոններ զբաղեցրած անձը քննությամբ չպարզված ժամանակահատվածում ապօրինի ձեռք է բերել, փոխադրել և մինչև 2020 թվականի հունիսի 3-ը ներառյալ ընկած ժամանակահատվածում սեփականության իրավունքով իրեն պատկանող առանձնատանը ապօրինի պահել է դիպուկահար հրացաններից, գնդացիրներից և այլ զենքերից ու ատրճանակներից կրակելու համար նախատեսված ռազմամթերք հանդիսացող ավելի քան 1000 հատ մարտական փամփուշտներ, «Ֆ-1» տեսակի ձեռքի բե­կորային մար­տա­կան նռնակ, մար­տա­կան պայ­թու­ցիչ:

Նախաքննությամբ ձեռք բերված ապացույցների բավարար համակցության պայմաններում բարձրաստիճան զինվորականը ներգրավվել է որպես մեղադրյալ և նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:

Պետական դավաճանություն կատարելու, կազմակերպված խմբի կողմից պետությանն առանձնապես խոշոր չափերի վնասի պատճառմամբ ապօրինի ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվելու և ռազմամթերք ապօրինի ձեռք բերելու, փոխադրելու և պահելու դեպքերի առթիվ հարուցված քրեական գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է նախաքննության նկատմամբ դատավարական ղեկավարում իրականացնող դատախազին՝ այն հաստատելու և գործն ըստ էության քննության առնելու նպատակով դատարան ուղարկելու համար:

Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայությունը զգուշացնում է, որ հետևողական և անզիջում պայքար է տանելու օտարերկրյա պետությունների հատուկ ծառայությունների և այլ կազմակերպությունների, ինչպես նաև առանձին անձանց հետախուզական գործունեության բացահայտման, կանխման և խափանման ուղղությամբ, շարունակելու է ձեռնարկել գործուն միջոցառումներ՝ անձի, հասարակության և պետության անվտանգությունը, սահմանադրական կարգը, քաղաքացիների իրավունքներն ու ազատությունները ներքին և արտաքին սպառնալիքներից պաշտպանելու ուղղությամբ:

Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով՝ դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռով: