Տիրոջ ճանապարհը փշոտ է, ավարտը՝ հաղթական, պետք է տոկալ հայրենիքի համար. Տեր Հայկ քահանա ՍահակյանՌուսաստանը մինչև 2026-ի վերջը զրոյացրել է հացահատիկի արտահանման մաքսատուրքերըՌԴ ՀՕՊ-ը մեկ օրում երկրի տարբեր շրջանների վրա ոչնչացրել է 45 անօդաչուՓաշինյանը ներկա է գտնվել «Բեռլինի Թանգարանային կղզին ՀՀ պատմության թանգարանում» ցուցադրությանըՄեր ոտնահետքերով քո պատմությունը երբեք չի ավարտվելու, դու պետք է լինես հավերժ. ՀայրապետյանՎենս․ «Այս նոյեմբերը վճռորոշ կլինի»Այսօր հանրային, ազգային ու պետական մեղքերի համար ապաշխարհելու օր է. Հայկ ԴեմոյանՈւսուցչուհին դասի ժամանակ «չինգաչունգ» խաղալու համար հարվածել է 14-ամյա աշակերտինՃապոնիային հզոր թայֆուն է մոտենում. իշխանությունները գրեթե 2 միլիոն մարդու տարհանվելու կոչ են արելՀայաստանի Անկախության 35-ամյակի առթիվ Հերակլիոնի քաղաքապետարանը լուսավորվել է ՀՀ դրոշի գույներովՈւզբեկստանի և Թուրքիայի զինվորականները համատեղ զորավարժություններ կանցկացնեն ԱդրբեջանումՀայաստանին 100 կրթաթոշակ կառաջարկվի զբոսաշրջության ոլորտի մասնագետների համարԲռնցքամարտիկ Արթուր Բազեյանը 2-րդ հաղթանակն է տոնել Բուլղարիայում ընթացող Եվրոպայի առաջնությունումՌԴ-ի և ԵԱՏՄ երկրների միջև գյուղատնտեսական արտադրանքի և պարենի առևտրաշրջանառությունը աճում էՍպերցյան, Նունյես, Ուոտկինս. Սաուդյան Արաբիայի Պրո լիգան առանձնացրել է գլխավոր տրանսֆերներըՀանրապետության հրապարակում հնչում է պետական օրհներգը Անկախության 35-րդ տարեդարձի առիթով (տեսանյութ)Մենք այլևս հայրենիքի մասին երազելու կարիք չունենք, քանի որ ՀՀ-ն է մեր երազանքների հայրենիքը (տեսանյութ)Ռուսաստանը մեծացնում է Հայաստանի նկատմամբ ճնշումը. Le MondeԹրամփը հայտնել է՝ ԱՄՆ-ն պատրաստվում է Բելառուսից կալիումական պարարտանյութ գնելՄիրզոյանն ու Ռումինիայի ԱԳ նախարարը քննարկել են երկկողմ հարաբերությունների խորացումըԻրանական ավիաընկերությունների թռիչքները դեպի Վրաստան կասեցվել ենՀայաստանի տղամարդկանց հավաքականը հաղթեց Իրանին, կանանց հավաքականը՝ Լատվիային«Պետությունը պարտավոր է տեսնել այն իրականությունը, որն ունի»․ Վահագն ԽաչատուրյանՀակակոռուպցիոն կոմիտեի վարչության պետը պարգևատրվել է «Մխիթար Գոշի» մեդալովԱզգային համախմբվածությունը կարող է շտկել իրավիճակը․ Գառնիկ ԴանիելյանՀՀ նախագահի հրամանագրով դիվանագետներին բարձրագույն դիվանագիտական աստիճաններ են շնորհվելԿեղծ լուրերը սպառնալիք են մեր ազգային անվտանգությանը. ԹրամփԿոնգոյում Էբոլայից մահացածների թիվը հասել է 3699-իՀավերժ փառք անկախության և ազատության կերտման ճանապարհին նահատակվածներին․ ԱբրահամյանԵԱՏՄ-Ինդոնեզիա․ երկխոսության զարգացում գործարար շրջանակների միջևԱկնկալում ենք Ալբանիայի և Հայաստանի միջև բարեկամության ամրապնդում. Ալբանիայի ԱԳՆԴժբախտաբար մեր 35 տարվա կենսագրությունը, մեր ներքին հաշտությունը գողացել են մեզնից․ Բագրատ ՍրբազանՍևանում բախվել են «Mercedes»-ն ու «ԶԻԼ» բեռնատարը․ կա 1 զոհԿոնֆուցիոսի ձևակերպումը ճիշտ արտացոլում է հայկական պետականության այսօրվա վիճակը․ ԴանիելյանՂազախստանը անկեղծորեն ողջունում է Հայաստանի յուրաքանչյուր ձեռքբերում. Օլժաս ԲեկտենովԱռուշ Առուշանյանի «Բիզնես» կուսակցության և ՔՊ-ի դաշինքի ցուցակը կգլխավորի ինքըՓա՜ռք նահատակներին և կեցցե՛ Հայաստանի Հանրապետությունը». Պապիկյանի լակոնիկ շնորհավորանքը Ուզբեկստանից զորք է ժամանել օկուպացված Արցախ՝ Ադրբեջանի հետ զորավարժություններին մասնակցելու համարՈչ ոք այդքան մեծ վնաս չի հասցրել մեր անկախությանը, ինչքան ներկա իշխանությունները. ԶուրաբյանԼոռու նախկին մարզպետ Արթուր Նալբանդյանի որդոը գործը հայտնվել է դատարանումԵրևան-Սևան ավտոճանապարհին «Toyota Camry»-ն բախվել է բաժանարար գոտու երկաթե արգելապատնեշներին, կոտրել դրանք և հայտնվել բաժանարար գոտու վրա․ կա վիրավnրՏարադրամի փոխարժեքները Հանրապետության փոխանակման կետերում սեպտեմբերի 21-ի դրությամբՀայ բռնցքամարտիկները հաղթանակով են մեկնարկել Եվրոպայի առաջնությունումԱնկախությունը չի հանդուրժում հիասթափությունն ու անտարբերությունը, առավել ևս՝ դավաճանությունը․ Տիգրան Աբրահամյան Շնորհավոր անկախության 35-րդ տարեդարձը, Հայաստան. Հայաստանում ԵՄ առաքելություն«Հայրենասիրությունը փաստաթղթով չի չափվում»․ Հայոց եկեղեցու պահպանության խորհուրդը՝ Պարգև Սրբազանի շուրջ աղմուկի մասինՌուսաստանի և Հայաստանի երկխոսությունը համապատասխանում է երկու երկրների ժողովուրդների շահերին. ԼավրովՆԳՆ-ն ներկայացրել է Հայաստանի թվային անձնագիրը (տեսանյութ)Ադրբեջանն օկուպացված Արցախի Կովսականի շրջանում սկսել է բնակելի համալիրի շինարարությունըՕկուպացված Գանձասարի վանք են այցելել այսպես կոչված Ալբանա-ուդիական քրիստոնեական կրոնական համայնքի անդամները
Վազող տողեր

Գեներալի երկխոսությունը երիտասարդ օպերի հետ

«Վատն է այն զինվորը, ով չի երազում գեներալ դառնալ»։

Մ․ Վ․ Սուվորով

Հրապուրվեցի զինվորական կինոնկարներով, հետախույզ դառնալու ցանկություն առաջացավ։

Ինչպես այն իրականություն դարձնե՞լ։

Լավ սովորել դպրոցում, բարձրագույն կրթության առկայություն, կարողանալ գլուխ հանել փողոցի օրենքներից, լինել համարձակ ու տոկուն, քո երկրի նվիրյալ, սիրել ընտանիքը՝ հայրիկը մեզ մոտ գլխավորն է։ Եվ այսպես՝

Ուղի 1-ին

Կրտսեր լեյտենանտ -Այս կոչումը բաց թողեցի, քանի որ ԽՍՀՄ-ում զինվորական ամբիոն ունեցող բուհ-ն ավարտելիս շնորհում էին լեյտենանտի կոչում։ Հո փոխարենը նրանց մասին լավ երգ էին երկնել․ «Младшый лейтенант, мальчик молодой, я хочу потанцевать с тобой»։

Լեյտենանտ -Ուռա՜, իրականացել է երկար սպասված երազանքը, ստացել եմ բաց կապտավուն գույնի ուսադիրներով համազգեստ, հրազեն կրելու իրավունք։
Տվել են աշխատասենյակ։ Սենյակում երկուսս ենք, գործընկերս 50-ն անց է, իրար հետ հետաքրքրությունների ու զրույցի ընդհանուր թեմա չունենք։

Ամբողջ օրը զբաղված եմ նրա սևագործ աշխատանքով։ Սովորում եմ մի մատով տպագրել։

Ճաշարանում այստեղ յուրաքանչյուր ոք վճարում է իր համար։
Կոլեկտիվն ինտերնացիոնալ է։

Ավագ լեյտենանտ -Երկու տարին թռավ։ Հարմարվել եմ։ ԽՍՀՄ ՊԱԿ-ի բարձրագույն դպրոց։ Առաջին օպերատիվ հաջողությունը լավ ուղղորդիչ է։ Ստացա ինքնուրույն աշխատանքի թույլտվություն։

Եվս երեք տարի թռավ։

Կապիտան - Իմ սիրած կոչումներից մեկն է։ Արդեն տարիուկես է ավագ օպեր եմ։

Դաստիարակ եմ, սովորեցնում եմ «իմ սևագործ աշխատանքը»։ Չի ընդդիմանում, նորմալ է ընդունում։ Տեսնենք ինչ է դառնալու։

«Ինձնից խելոք» դուրս եկավ։ Ծառայության հինգ տարուց գնաց բիզնես, միլիոնատեր դարձավ, ապրում է Մոսկվայում։ Սակայն ես նման ուղիով գնալու ցանկություն չունեմ։ Ես սիրում եմ իմ աշխատանքը՝ «Капитан, капитан улыбнитесь»։

Մայոր -Ծառայության 8 տարի, ստորաբաժանման պետի տեղակալ։

Ինչպես ասում են չեկիստական միջավայրում, «ակումբի» անդամ եմ։ Եթե ինչ-որ բան, կթաղեն մեծարումով։

Մի կողմ թողնենք տխուր թեմաները։ Քեզ արդեն հարգում են, աշխատասենյակ մտնելուց ջահելները հոտնկայս են ողջունում։

Փոխգնդապետ - Հեղափոխություն։ Անկախություն։

Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության պետական վարչություն։ Նոր ղեկավարություն, այլ խնդիրներ, քաոս։

7 տարվա դադար։

Պատերազմ։ Հաղթանակ։

Մարտական հանձնարարության կատարման համար շնորհվել է արտահերթ կոչում։ Ստորաբաժանման ղեկավար։ Քայլում եմ գլուխս բարձր, հարկավոր է օրինակ հանդիսանալ ու պատասխան տալ սեփական ենթակաների աշխատանքի համար, բարձրացնել աշխատակիցների արհեստավարժության մակարդակը, հետևել աշխատանքից դուրս նրանց կենսակերպին, պատասխանատու լինել ամեն ինչի ու բոլորի համար։

Գնդապետ -Մենք 70 սպա էինք, ու գնդապետի մեկ պաշտոն էր։

Ինչպես հասնել դրան։ Մի կողմ նետել անձնական ամեն ինչ ու մինչև արմունկները խրվել աշխատանքի մեջ, ունենալ շոշափելի արդյունքներ։ Եվ 15 տարի անց ահա հաջողությունը՝ կարակուլե գլխարկ կրելու իրավունք՝ «ну, настоящий полковник», ծառայողական անհատական մեքենա, հսկայական պատասխանատվություն։
Ցավոք սկսում եմ ճերմակել։

«Հայրիկ, մենք արդեն ինստիտուտ ենք ընդունվել, իսկ դու նույնիսկ չնկատեցիր»։
Աջակցության համար շնորհակալություն կնոջս։

Գեներալ -Ինչպես ասվում է իմ մանկության մուլտֆիլմում, «իրականանում են ծերուկ առաջնորդ Բատուալոյի կանխատեսումները»․ «Մայրիկ, ես գեներալ եմ»։
Սա կրկնակի երջանկություն է՝ մայրս ողջ է։

Ես 55 տարեկան եմ։ Կարմիր լամպասներ, պարգևատրված եմ մեդալներով։ Դրանցից ամենասիրածները ՀՀ ազգային անվտանգության մարմինների պատվավոր աշխատակիցն է, Հայրենիքին ծառայության ու Մարտական ծառայության համար մեդալներն են։

«Գեներալն Աֆրիկայում էլ է գեներալ»։

Ի տրիտուր ի՞նչ։

Տեղի տված առողջություն, ամբողջովին ճերմակած եմ։ Ապրված է կյանքի գիտակցված մասը։

Ուղի 2-րդ

Երկարմյա ծառայությունն ու ժամկետային ծառայությունը պարտադիր չեն՝ կարելի է չավարտել հատուկ դպրոցը, սակայն երկրի քաղաքական ղեկավարությունում անհրաժեշտ կապերի առկայության դեպքում ստանալ բարձր պաշտոն ու սպայական բարձրագույն կոչում, ուժային կառույցներում և ոչ մի օր չծառայելով, չունենալով մասնագիտական հմտություններ ու սպայական պատվի մասին պատկերացումներ՝ ղեկավարել հաստատություններ։

Մի տեսակ կինդեր անակնկալներ են, մնացած որակների մասին խոսելն իմաստ չունի։ Արդյունքում դրանց կարիերայի ավարտը տխուր է։

Հ.Գ. 1․ Մինչև ապրիլյան հայտնի դեպքերը, երկու տարի պաշտոնաթող եմ։ Սպայական պատիվն ու խիղճը թույլ չեն տալիս անգամ ծառայությունը շարունակել։ Ես կարծում եմ՝ օպերկազմը ինձ դա կների։

Հ.Գ. 2 Իմ թանկագին օպերներ, ես ձեզանից մեկն եմ։

Մի հուսահատվեք։

Խորհուրդ եմ տալիս ընտրել առաջին ուղին։

Երիտասարդ ժամանակներից պահպանեք պատիվը։

Պատիվ ունեմ՝ Ե․ Հրանտ