Ինչ են ԱԳՆ–ում քննարկել ԵՄ անդամ երկրների դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարների հետՄեծ Բրիտանիան Ուկրաինային կփոխանցի 150 000 անօդաչու թռչող սարք և 350 հակաօդային պաշտպանության հրթիռՓաշինյանի հետ Մետրոյում վիճաբանած արցախցու երեխան հաղթել է թուրք մրցակցինՕկուպացված Արցախում շարունակվում է հայկական մշակութային ժառանգության ոչնչացումըՀունիսի 20-ին Արարատյան դաշտում և Երևանում կգրանցվեն մինչ այդ դիտված առավելագույն ջերմաստիճաններըՈստիկանության բարեփոխումները համակարգող խորհրդի նիստում արձանագրվել է հանցագործությունների նվազումՕսիպյանը խափանման միջոցի փոփոխությունից հետո դադարեցրել է հացադուլն ու դիմել դատարան«Վրացական երկաթուղու» նախկին տնօրենը և ևս 7 անձ կալանավորվել ենԱրմեն Նիկողոսյանը հայտարարել է ՀՖՖ փոխնախագահի և գործկոմի անդամությունից հրաժարական տալու մասինՇինծու մեղադրանքներ՝ «հայկական դպրոցներում ատելության խոսքի և պատմության կեղծման վերաբերյալ»Նիկոլ Փաշինյանը ծանոթացել է COP17–ի նախապատրաստական աշխատանքների ընթացքինԱյսօր Հորմուզի նեղուցով առնվազն յոթ նավ է անցել. MarineTrafficԴավիթ Ղազինյանին բանտարկելը սովորական քաղաքական հետապնդում էՀամայնքային ոստիկանները պետական ունեցվածքի գողության դեպքեր են բացահայտելԻշխանության աղբյուրը ժողովուրդն է, ոչ թե Վահագն Հովակիմյանը. Էլինար ՎարդանյանՀաքան Ֆիդանը Պուտինի հետ հանդիպմանը հայտարարել է Հարավային Կովկասում խաղաղությանն աջակցելու մասինUFC-ն թարմացրել է վարկանիշային աղյուսակը. Ծառուկյանը պահպանել է դիրքերըՄnլագարը լավ գիտի, թե ինչպիսի ծանր գին է վճարել ընտրություններում իր «հաղթանակի» համար. քաղաքագետԵրևանի 3 վարչական շրջանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիանԱռանձնապես խոշոր չափերով թմրամիջnցների ապօրինի իրացման դեպքեր են բացահայտվելԻսրայելի զինված ուժերը Գազայի հատվածում սպանել են Համասի դիպուկահարների ջոկատի հրամանատարինՀայաստանը երեք տարի չի վճարել իր անդամավճարը. ՀԱՊԿ գլխավոր քարտուղարՍևանա լճի՝ բացարձակ նիշից ցածր 60 հողամասերում ապամոնտաժվել է 162 շենք- շինություն (տեսանյութ)Մեկնարկում է պետական հանրակրթական դպրոցներ գործուղվող տնօրենի հավակնորդների հայտերի ընդունումըՄիակ ղեկավարը, ով խախտել է այս քաղաքական սկզբունքը, Փաշինյանն է. Շարմազանովը՝ տարածքային պահանջ ներկայացնելու մասինԻսրայելը Լիբանանում կորուստներ ունի«Վահագն Վիշապաքաղ» հուշարձանը կտեղափոխվի Ռուսաստանի հրապարակ
Փաշինյանը հայտարարում է պետության ավարտի մասին. Բադալյան
Սա պատմական փաստաթուղթ է և հաղորդագրություն հզnր Իրանից. Փեզեշքիան
ՄԻԵԴ-ն Ադրբեջանին պարտավորեցրել է 90,000 եվրո փոխհատուցում վճարել ապրիլյան 4-օրյա պատերազմի զnhի հարազատներին. Լիպարիտ Դրմեյան
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության իրավաբանների թիմը վաղն արդեն դիմելու է Սահմանադրական դատարան
Շուտով բոլոր ընդդիմադիր ուժերի հետ հանրահավաք կհրավիրենք․ Սամվել Կարապետյան
Կկատարելագործվի ֆուտբոլիստների պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում տրամադրելու ընթացակարգըՊապոյանը վստահեցնում է՝ 411 տոննա ջերմատնային բանջարեղեն և ելակ և շուրջ 1.8 մլն հատ ծաղիկ են արտահանելՀաղթանակ` Ադրբեջանի հավաքականի նկատմամբ
Բաքվին հանգստացնել, ընդդիմությանը՝ ջախջախել
«Հայաստանը պետք է պայմաններ ստեղծի արևմտյան ադրբեջանցիների վերադարձի համար». Ազիզ ԱլեքբարլիԱսում են՝ իշխանությունները ձայներ են կեղծել, էդ ում ձայներնն ենք կեղծել, մի հոգի հացադուլ էր անում, էն էլ երեկ դադարեցրեց. ՓաշինյանԿարեն Սարգսյանը որոնվում է, որպես անհետ կորածՄինչև 100 հազար դրամ աջակցություն կտրամադրվի հաշմանդամություն ունեցող և 63-ից բարձր անձանց աշխատանքի ընդունող գործատուներին
Եթե Ուկրաինան այրվի, ձեր Մոսկվան նույնպես կայրվի. Զելենսկի
Կոչ՝ 3 տեղամասերի ընտրողներին․ պաշտպանել ընտրական իրավունքըԱռաջիկա օրերին մի փոքր շոգելու ենք, օդի ջերմաստիճանը կբարձրանա 3-4 աստիճանով. Գագիկ Սուրենյան (տեսանյութ)
Մոսկվայի վրա իրականացվել է ամենամեծ հարձակումը պատերազմի սկսվելուց ի վեր. այրվում են խոշոր առևտրի կենտրոններ (տեսանյութ)
Վտանգվում է ամբողջ քաղաքական համակարգի լեգիտիմությունը. Արա ԱյվազյանԱԱԾ աշխատակցի տիրապետած ինֆորմացիան է, կուզի՝ կարտահոսի, կուզի՝ ոչ. Փաշինյանը՝ «Զվարթնոց»-ից Ռոբերտ Քոչարյանի տեսանյութի մասինՓաշինյանին գործարք եմ առաջարկում. Հովհաննես Ավետիսյան Ում ջախջախել եմ, արդեն մոռացել եմ. 5 րոպե պետք է մտածեմ, որ ասեմ. Փաշինյան (տեսանյութ)Լիտվայի կառավարությունը հրաժարական տվեցԵս կրքոտ հռետոր եմ. Փաշինյանը՝ իր հիստերիկ ելույթների մասին (տեսանյութ)
Մամուլ

Կառավարման, փոխգործակցության կազմակերպման, անձնակազմի գնահատման գործում բավականին լուրջ թերություններ ենք ունեցել․ Սեյրան Օհանյան. «Փաստ»

«Փաստ» թերթը գրում է.

««Փաստի» զրուցակիցն է ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը:

Այս իշխանությունները բոլոր արժեքները հավասարեցրին զրոյի

«Ցանկացած գործունեության, հատկապես պետական կառավարման մեջ, արդյունքի հասնում են փորձառուները,- «Փաստի» հետ զրույցում ասում է Սեյրան Օհանյանը:- Փորձառությունն է բերում նրան, որ մարդիկ կարող են իրենց գիտելիքները, հմտությունները, ունակություններն օգտագործել երկրի կառավարման համար»: Անդրադառնալով իր քաղաքական կողմնորոշմանը, այն է՝ «Հայաստան» դաշինքի հետ ընտրությունների գնալու թեմային՝ պաշտպանության նախկին նախարարն ասաց. «Առաջին հերթին «Հայաստան» դաշինքի կողքին եմ, որովհետև դաշինքի ղեկավարը ՀՀ երկրորդ, Արցախի Հանրապետության առաջին նախագահ Ռոբերտ Քոչարյանն է, ում ղեկավարության ժամանակ Արցախում հասել ենք հաղթանակների, սկսել ենք պետականություն կերտել, իսկ ՀՀ նրան հրավիրելուց հետո ՀՀ վարչապետի, այնուհետև նախագահի պաշտոնում նա ապահովել է մեր երկրի շարունակական զարգացումը, ամրապնդվել է պետականությունը, լուրջ հիմքեր են ստեղծվել մեր անվտանգության համակարգը ձևավորելու հարցում, զարգացել է բանակը և ամենակարևորը՝ տնտեսությունը, որը և՛ երկրի, և՛ յուրաքանչյուր պետության ռազմական ներուժի ամենակարևոր բաղադրիչն է: Դաշինքի կազմում է ևս երկու կուսակցություն: Դարավոր փորձ ունեցող, հայ ժողովրդին համախմբող, Հայ դատի ակունքներում կանգնած Հայ Հեղափոխական Դաշնակցությունը և Սյունիքում ձևավորված «Վերածնվող Հայաստանը»:

Այս դաշինքը և դրան համակրող շատ կուսակցություններ, ՀԿ-ներ, անհատներ կարող են հասնել հաջողությունների: Այսօրվա իշխանություններին, որոնք փորձ չունեն, մանրախնդիր են և մեր երկիրն իրենց անփորձության և անգրագետ կառավարման պատճառով տարան բոլոր հաջողությունների ձախողման և պատերազմի ու պարտության, պետք է փոխարինեն փորձառուները: Բոլոր երեք նախագահների ղեկավարության ընթացքում լուրջ ձեռքբերումներ ենք ունեցել, արժեքներ, բանակցային լուրջ ներուժ ենք կուտակել: Արժեքները բանակն է, եկեղեցին, պետությունը, ինքնիշխանությունը, Արցախում տարած հաղթանակը: Դրան զուգահեռ ունեցել ենք շատ թերություններ: Այս իշխանություններն այդ բոլոր արժեքները հավասարեցրին զրոյի, իսկ բացթողումները, թերությունները բազմապատկեցին: Հիմա գալիս է փորձառու թիմ, որն իր ձեռքբերած արժեքներն ավելացնելու է և ամրապնդելու, նախկինում ունեցած իր, նաև ներկա իշխանության թերությունները հավասարեցնելու է մինիմումի: Լինելու է ուժեղ Հայաստան»:

Մարտնչում է պետությունը, պետությունը պարտվել է

Զրուցել ենք նաև պատերազմի մասին: «Յուրաքանչյուր գիտակից մարդ հասկանում է՝ երբ պատերազմ է սկսվում, ազգովի ենք մարտնչում, նշանակում է՝ պետությունն ամբողջությամբ իր ներուժն ուղղում է մարտական գործողություններում հաջողության հասնելու համար: Մարտնչում է ոչ միայն բանակը, այլ ամբողջ պետությունը: Ի՞նչ է նշանակում պատերազմում նոր հաջողություններ: Նշանակում է լավագույն հիմքերի վրա դնել նախ և առաջ պետական կառավարման համակարգը, ստեղծել գերագույն հրամանատարի ռազմակայանը և անընդհատ կառավարել: Այդ ամենը փորձարկել ենք մի քանի զորավարժությունների, առաջինը՝ «Շանթ 2015» զորավարժության ընթացքում: Նշանակում է մոբիլիզացնել պետության ամբողջ ուժերը, կառավարությունը դնել ռազմական ռելսերի վրա, որպեսզի այն ֆինանսական, համակողմանի այլ նյութատեխնիկական ապահովմամբ, ինչպես նաև անհրաժեշտության դեպքում տարածքների խորքում, պետության ներսում օպերատիվ կահավորման բանակի համար ինժեներական կառույցներ ստեղծելու համար աշխատանքներ իրականացնեին, ընդ որում՝ իրականացվում է նաև պետբյուջեի վերաբաշխում:

Հաջորդիվ մոբիլիզացվում են մարդկային ռեսուրսները, ԱԺ-ի բոլոր խմբակցություններն ու նրանց հանձնաժողովները, հատկապես պաշտպանության և անվտանգության հանձնաժողովներն իրենց ողջ ուժը դնում են երկիրը համախմբելու, հատկապես տարածքային կառավարման բոլոր մարմինները: Մեր պատմության ընթացքում մեզ է փոխանցվել մի կարևոր առանձնահատկություն՝ վտանգի պահին միասնական ենք: Այս պատերազմի ժամանակ միասնականությունը չկարողացանք ապահովել: Միասնականությունը չի գործել, դա պետության կառավարման խնդիրն է: Հատկապես բանակի համար զորահավաք անցկացնելը, այսինքն՝ մոբիլիզացիա անցկացնելու, համալրելու ԶՈւ ստորաբաժանումները և ամենակարևորը՝ պետության ներսում կարգ ու կանոն հաստատելու ուղղությամբ՝ կարգապահություն բոլոր կառույցներում, կառավարման կետերում և այլն:

Ունեցել ենք թերացումներ նաև ԶՈւ կառավարման համակարգում: Զինված ուժերի ղեկավարությունը, ինչպես Ապրիլյան պատերազմից հետո, պարտավոր է ստեղծել համապատասխան հանձնաժողով, որը վեր կհանի դրական և բացասական կողմերը և հետևություններ կանեն: Այն, որ կառավարման, փոխգործակցության կազմակերպման, անձնակազմի գնահատման մեջ բավականին լուրջ թերություններ ենք ունեցել, միանշանակ է».-ասում է Օհանյանը:

Կարո՞ղ էին արդյոք հաջողություններ ունենալ: «Մարտական գործողություններին զուգահեռ երկրի ղեկավարությունը համապատասխան որոշումներ է ընդունում: Գտնում եմ, որ և՛ անվտանգության խորհուրդներում, և՛ այն կետերում, որտեղ պետք է ճիշտ եզրակացություններ կազմեին ռազմաքաղաքական իրավիճակից, մանրակրկիտ գնահատեին իրադրությունը, մեր հակառակորդին, մեր ուժերը, վերախմբավորման խնդիրները և այլն, ապա կարող էինք հասնել հաջողությունների: Երբ գերագույն հրամանատարին ասում ենք՝ բավականին թերություններ ես ունեցել, անգրագետ ես ղեկավարել, «Իմ քայլը» և նրան համակրողները պաշտպանում են գերագույն հրամանատարին: Կարող եմ հետևյալն ասել՝ ո՞վ էր գլխավորում մեր կառավարությունը: Վարչապետը: Ո՞ւմ էր ենթարկվում ՊՆ-ն և Գլխավոր շտաբը:

Կառավարությանը: Եթե գերագույն հրամանատարն այսօր ասեր՝ հարգելի ժողովուրդ, էլ ի՞նչ պետք է անեի, մարտական գործողությունների ժամանակ ներկայացա, համախմբեցի, կառավարությունը և ԱԺ-ն մոբիլիզացրեցի, միասնական գնացինք թիկունք կանգնեցինք բանակին, մարտական գործողությունների ժամանակ այս մարդուն պաշտոնից ազատեցի, այս զինծառայողին պաշտոնազրկեցի, քրգործ հարուցեցի, մեկ ուրիշին նշանակեցի, այդ հրամանատարը հակագրոհ կազմակերպեց և հաջողության հասավ, այդ դեպքում նրան կարելի էր հասկանալ: Իսկ երբ գործողություններին զուգահեռ, նահանջի հետ մեկտեղ գեներալական կոչումներ է շնորհում, պաշտոններ և ազգային հերոսի կոչումներ է տալիս, միանշանակ հասկանալի է, որ նա չի տիրապետել իրավիճակին: Եթե տիրապետեր, ունենար կառավարման ունակություններ, ամենը մինչև վերջին մանրուքը կուսումնասիրեր և միայն դրանից, օրինակ՝ խրախուսման, պատժելու և այլ որոշումներ կընդուներ:

Այս առումով ռազմական կառավարման մեջ գերագույն հրամանատարի կողմից որևիցե աջակցություն չի եղել, սա ակնհայտ է, նույնիսկ առանց խորանալու, թե ինչ հրամաններ է տվել գերագույն հրամանատարը, որտեղ է երևացել նրա կառավարման անընդհատությունը: Այս առումով ամեն ինչում բանակին մեղադրելը ճիշտ չէ, մարտնչում է պետությունը, պետությունը պարտվել է»,- ասում է Սեյրան Օհանյանը:

Զենքի մատակարարման ընթացակարգի մասին

Տևական ժամանակ է՝ քրեական գործ է հարուցված զենքի մատակարար Դավիթ Գալստյանի նկատմամբ, որպես խափանման միջոց ընտրվել է կալանքը: Խնդրում ենք որպես պաշտպանության նախկին նախարար անդրադառնալ զենքի մատակարարման հարցերին: Միևնույն ժամանակ հարցնում ենք՝ զենքի որակի հետ կապված՝ ի՞նչ ազդեցություն կարող է լինել պատերազմի ընթացքի վրա: «Ժամանակակից համազորային օպերացիաներում երկու գործոն կա, որոնք բերում են հաջողությունների: Առաջինը զինվորն է, մարդը և երկրորդը՝ սպառազինությունը, զենքը: Երկուսի նկատմամբ պետք է լինել ուշադիր, հոգատար: ՀՀ-ում գոյություն ունեն նյութատեխնիկական ապահովման՝ մատակարարման համապատասխան ընթացակարգեր:

Գերատեսչության ծրագրի համաձայն՝ տեղի են ունենում գնումների ընթացակարգեր, մրցույթի արդյունքում շահող կազմակերպությունները կատարում են պահանջը, պատվիրատուն էլ պարտավոր է ընդունել այդ ամենը տեխնիկական բնութագրի, պահանջների համաձայն: Սպառազինության ձեռքբերման համար գոյություն ունեն պետությունում հաստատված և պետական բոլոր գերատեսչություններով անցնող ընթացակարգեր: Յուրաքանչյուր կազմակերպություն պետք է լիցենզիա ունենա՝ գնման և ներմուծման, վաճառքի և արտահանման, բացի դա, եթե ումից գնում ես սպառազինություն և այդ պետությունը թույլ է տալիս, ապա նաև տարանցիկ փոխադրման, այսինքն՝ նաև երրորդ երկրին վաճառքի թույլտվություն: Այս ընթացակարգերում մատակարարը կատարում է պատվիրատուի պահանջը: Մեր բանակում շատ չեն կազմակերպությունները, որոնք ունեցել են այդ թույլտվությունները: Մատակարարը մատակարարում է, ԳՇ-ում կա համապատասխան հանձնաժողով, որի կազմում կան նաև վարչություններ, որոնք վերահսկողություն են իրականացնում: Եթե սպառազինությունը որակով է, այն ընդունում են:

Եթե սպառազինությունը մեծ քանակի է, այն հնարավոր չէ ամբողջությամբ ստուգել, այդ դեպքում ստուգումն իրականացվում է ընտրովի, բայց այնպես, որ ապահովվի մաքսիմալ ստուգումը: Եթե զենքն անորակ է, այն վերադարձվում է, և այդտեղ մատակարարը կապ չունի: ԳՇ սպառազինության վարչությունը վերադարձնում է ապրանքը, եթե մատակարարը կարողանում է, թերությունը վերացնում է, եթե չի կարողանում, ապա այդ անորակ ապրանքը հետ է տանում: ՊՆ-ում մի քանի մատակարարներ են եղել: Դավիթ Գալստյանը մեր բանակի մատակարարներից մեկն է եղել: Մինչև ինձ էլ իրականացրել է մատակարարումներ: Որքան հիշում եմ, խնդիրներ եղել են: Օրինակ՝ երբ Ուկրաինայում քաղաքական գործընթացներ էին, մատակարարման մեջ ուշացումներ են եղել: Կամ եթե որակով չի եղել, ԳՇ-ն ապրանքը վերադարձրել է նրան: Բայց նա ունեցել է բոլոր թույլտվությունները, լիցենզիաները, այդ թվում՝ նաև տարանցիկ փոխադրման:

Դավիթ Գալստյանի փաստաբանը չեմ, դրա մասին ավելի մանրամասն տեղեկություններ կարող է տալ ՊՆ-ն: Վերջին մատակարարումների մասին տեղեկություններ չունեմ: Բայց հստակ է մի բան՝ եթե սպառազինության որակի հետ կապված գործ ունենք քիչ քանակության հետ, այն չի կարող գործուն ազդեցություն ունենալ մարտական գործողությունների վրա»,- ասաց Օհանյանը»,-գրում է թերթը։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։