Իսրայելի բանակը հայտնել է Հարավային Լիբանանում մեկ զինծառայողի զոհվելու և ևս յոթի վիրավորվելու մասինԻնչ են ԱԳՆ–ում քննարկել ԵՄ անդամ երկրների դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարների հետՄեծ Բրիտանիան Ուկրաինային կփոխանցի 150 000 անօդաչու թռչող սարք և 350 հակաօդային պաշտպանության հրթիռՓաշինյանի հետ Մետրոյում վիճաբանած արցախցու երեխան հաղթել է թուրք մրցակցինՕկուպացված Արցախում շարունակվում է հայկական մշակութային ժառանգության ոչնչացումըՀունիսի 20-ին Արարատյան դաշտում և Երևանում կգրանցվեն մինչ այդ դիտված առավելագույն ջերմաստիճաններըՈստիկանության բարեփոխումները համակարգող խորհրդի նիստում արձանագրվել է հանցագործությունների նվազումՕսիպյանը խափանման միջոցի փոփոխությունից հետո դադարեցրել է հացադուլն ու դիմել դատարան«Վրացական երկաթուղու» նախկին տնօրենը և ևս 7 անձ կալանավորվել ենԱրմեն Նիկողոսյանը հայտարարել է ՀՖՖ փոխնախագահի և գործկոմի անդամությունից հրաժարական տալու մասինՇինծու մեղադրանքներ՝ «հայկական դպրոցներում ատելության խոսքի և պատմության կեղծման վերաբերյալ»Նիկոլ Փաշինյանը ծանոթացել է COP17–ի նախապատրաստական աշխատանքների ընթացքինԱյսօր Հորմուզի նեղուցով առնվազն յոթ նավ է անցել. MarineTrafficԴավիթ Ղազինյանին բանտարկելը սովորական քաղաքական հետապնդում էՀամայնքային ոստիկանները պետական ունեցվածքի գողության դեպքեր են բացահայտելԻշխանության աղբյուրը ժողովուրդն է, ոչ թե Վահագն Հովակիմյանը. Էլինար ՎարդանյանՀաքան Ֆիդանը Պուտինի հետ հանդիպմանը հայտարարել է Հարավային Կովկասում խաղաղությանն աջակցելու մասինUFC-ն թարմացրել է վարկանիշային աղյուսակը. Ծառուկյանը պահպանել է դիրքերըՄnլագարը լավ գիտի, թե ինչպիսի ծանր գին է վճարել ընտրություններում իր «հաղթանակի» համար. քաղաքագետԵրևանի 3 վարչական շրջանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիանԱռանձնապես խոշոր չափերով թմրամիջnցների ապօրինի իրացման դեպքեր են բացահայտվելԻսրայելի զինված ուժերը Գազայի հատվածում սպանել են Համասի դիպուկահարների ջոկատի հրամանատարինՀայաստանը երեք տարի չի վճարել իր անդամավճարը. ՀԱՊԿ գլխավոր քարտուղարՍևանա լճի՝ բացարձակ նիշից ցածր 60 հողամասերում ապամոնտաժվել է 162 շենք- շինություն (տեսանյութ)Մեկնարկում է պետական հանրակրթական դպրոցներ գործուղվող տնօրենի հավակնորդների հայտերի ընդունումըՄիակ ղեկավարը, ով խախտել է այս քաղաքական սկզբունքը, Փաշինյանն է. Շարմազանովը՝ տարածքային պահանջ ներկայացնելու մասինԻսրայելը Լիբանանում կորուստներ ունի«Վահագն Վիշապաքաղ» հուշարձանը կտեղափոխվի Ռուսաստանի հրապարակ
Փաշինյանը հայտարարում է պետության ավարտի մասին. Բադալյան
Սա պատմական փաստաթուղթ է և հաղորդագրություն հզnր Իրանից. Փեզեշքիան
ՄԻԵԴ-ն Ադրբեջանին պարտավորեցրել է 90,000 եվրո փոխհատուցում վճարել ապրիլյան 4-օրյա պատերազմի զnhի հարազատներին. Լիպարիտ Դրմեյան
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության իրավաբանների թիմը վաղն արդեն դիմելու է Սահմանադրական դատարան
Շուտով բոլոր ընդդիմադիր ուժերի հետ հանրահավաք կհրավիրենք․ Սամվել Կարապետյան
Կկատարելագործվի ֆուտբոլիստների պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում տրամադրելու ընթացակարգըՊապոյանը վստահեցնում է՝ 411 տոննա ջերմատնային բանջարեղեն և ելակ և շուրջ 1.8 մլն հատ ծաղիկ են արտահանելՀաղթանակ` Ադրբեջանի հավաքականի նկատմամբ
Բաքվին հանգստացնել, ընդդիմությանը՝ ջախջախել
«Հայաստանը պետք է պայմաններ ստեղծի արևմտյան ադրբեջանցիների վերադարձի համար». Ազիզ ԱլեքբարլիԱսում են՝ իշխանությունները ձայներ են կեղծել, էդ ում ձայներնն ենք կեղծել, մի հոգի հացադուլ էր անում, էն էլ երեկ դադարեցրեց. ՓաշինյանԿարեն Սարգսյանը որոնվում է, որպես անհետ կորածՄինչև 100 հազար դրամ աջակցություն կտրամադրվի հաշմանդամություն ունեցող և 63-ից բարձր անձանց աշխատանքի ընդունող գործատուներին
Եթե Ուկրաինան այրվի, ձեր Մոսկվան նույնպես կայրվի. Զելենսկի
Կոչ՝ 3 տեղամասերի ընտրողներին․ պաշտպանել ընտրական իրավունքըԱռաջիկա օրերին մի փոքր շոգելու ենք, օդի ջերմաստիճանը կբարձրանա 3-4 աստիճանով. Գագիկ Սուրենյան (տեսանյութ)
Մոսկվայի վրա իրականացվել է ամենամեծ հարձակումը պատերազմի սկսվելուց ի վեր. այրվում են խոշոր առևտրի կենտրոններ (տեսանյութ)
Վտանգվում է ամբողջ քաղաքական համակարգի լեգիտիմությունը. Արա ԱյվազյանԱԱԾ աշխատակցի տիրապետած ինֆորմացիան է, կուզի՝ կարտահոսի, կուզի՝ ոչ. Փաշինյանը՝ «Զվարթնոց»-ից Ռոբերտ Քոչարյանի տեսանյութի մասինՓաշինյանին գործարք եմ առաջարկում. Հովհաննես Ավետիսյան Ում ջախջախել եմ, արդեն մոռացել եմ. 5 րոպե պետք է մտածեմ, որ ասեմ. Փաշինյան (տեսանյութ)Լիտվայի կառավարությունը հրաժարական տվեց
Մամուլ

Վտանգավոր խաղեր․ Ալիևի ուղերձը՝ Փաշինյանին. «168 ժամ»

«168 ժամ» թերթը գրում է.

«Սյունիքում երեկ տեղի ունեցած միջադեպը, որը միջադեպ կարելի է անվանել խիստ պայմանականորեն, բացահայտեց Հայաստանում ու Հայաստանի շուրջ տեղի ունեցող մի շարք թաքնված ու վտանգավոր շերտեր։ Այն հերթական անգամ ցույց տվեց, որ պետություն՝ որպես ինստիտուցիա, գործնականում գոյություն չունի․ տեղի ունեցածի մասին առանձին ոչ պաշտոնական տեղեկությունների հայտնվելուց մի քանի ժամ անց միայն Պաշտպանության նախարարությունը տարածեց հաղորդագրություն, որտեղ կատարվածը գնահատվեց՝ որպես ադրբեջանցիների կողմից «սահմանների ճշգրտման» գործընթաց՝ անուղղակիորեն լեգիտիմացնելով այն։

Ժամեր անց ոչինչ չասող հայտարարությամբ հանդես եկավ նաև Ազգային անվտանգության ծառայությունը, իսկ իշխանական առանձին դեմքեր, տարբեր մարզպետարաններ կամ ընդհանրապես հերքեցին տեղի ունեցածը, կամ հանդես եկան հերթական ցնդաբանություններով, այդ թվում՝ նշելով, թե միջադեպը եղել է «չպահպանվող դիրքի շուրջ»։

Այդ ամբողջ ընթացքում առաջացավ մեծ տեղեկատվական վակուում, որը լցվեց ամեն ինչով՝ կիսահավաստի տեղեկություններից՝ մինչև պրովոկատիվ նպատակներ հետապնդող ինֆորմացիոն աղբ։ Պետության բացակայության պայմաններում հասարակությունը ստիպված էր սպառել դա՝ ապրելով շոկի ու անորոշության հերթական ցնցումը։ Կատարվածը, սակայն, ուներ ոչ միայն ներքին, այլ նաև արտաքին շերտեր։

Ադրբեջանցիների հերթական սադրանքը հաջորդեց ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի՝ Երևան և Բաքու կատարած այցերին՝ տպավորություն թողնելով, որ դա կա՛մ այցին հաջորդած հետևանք էր, կա՛մ այցից դժգոհության առիթով հայտնված դեմարշ։ Տեղի ունեցածի արտաքին ևս մեկ կարևոր շերտ էր ՀԱՊԿ-ի լռությունը․ ըստ տարբեր տեղեկությունների, ադրբեջանցիները շուրջ երեք կիլոմետր առաջ են եկել Հայաստանի սահմանից, որը նաև ՀԱՊԿ-ի սահմանն է ու պայմանագրային պարտավորություններով՝ ՀԱՊԿ-ի արձագանք ենթադրող սահման է։

ՀԱՊԿ-ն, սակայն, լուռ էր, գրեթե այնպես, ինչպես Հայաստանի բարձրագույն իշխանությունը։ Եվ եթե ՀԱՊԿ-ի լռությունը կարող է պայմանավորված լինել աշխարհաքաղաքական շահերով, ապա Հայաստանի իշխանությունների պարագային լռության աղբյուրը ներքաղաքական շահն է։

Արտահերթ ընտրություններում իշխանությունը պահպանելու Նիկոլ Փաշինյանի շանսերը նվազում են ամեն օրվա հետ։ Բացառված չէ, որ արդեն իսկ նվազել են այնքան, որ նրա համար անհնարին է թվում ընտրություններում անգամ կեղծիքներով հաղթելու հնարավորությունը։ Մնում է իշխանությունը պահպանելու միայն մեկ տարբերակ՝ չեղարկել կամ առնվազն հետաձգել ընտրությունը, ինչի համար պատերազմի սպառնալիքը կամ իմիտացիոն պատերազմը կարող է հրաշալի առիթ դառնալ՝ հնարավորություն տալով ռազմական դրության կամ այլ հիմնավորմամբ չեղարկել ընտրությունները։

Այս համատեքստում պետք չէ բացառել, որ Ալիևն այդ քայլով փորձել է աջակցություն հայտնել Նիկոլ Փաշինյանին։ Բոլոր նրանք, ովքեր անհավանական կհամարեն այդ տարբերակը, կարող են պատասխանել պարզ հարցի՝ արդյոք իշխանությունը պահպանելու ճանապարհին Նիկոլ Փաշինյանը որևէ միջոցի ընտրության մեջ խտրություն կդնի՞, թե՞ ոչ։

Պատասխանն ակնհայտորեն բացասական է, իսկ դա նշանակում է, որ նրա համար ընդունելի են իշխանության պահպանման, առանց բացառության, բոլոր, այդ թվում՝ ադրբեջանական հնարավորությունները։

Իսկ այն, որ իշխանությունը Նիկոլ Փաշինյանի ու նրա թիմի համար գերագույն արժեք է, օրեր առաջ բացահայտեց նրա թիմակիցներից մեկը՝ խորհրդարանի բարձր ամբիոնից։ Եվ եթե տեղի ունեցածը հենց այդ սխեմայի դրսևորում է, ապա պետք չէ բացառել ամենամոտ ապագայում նման «կիրթ միջադեպերի» կրկնությունները, քանի որ Նիկոլ Փաշինյանին հիմա հուզում է միայն մեկ հարց՝ իր համար ամենաթանկի՝ իշխանության պահպանումը»,-գրում է թերթը։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։