Տիրոջ ճանապարհը փշոտ է, ավարտը՝ հաղթական, պետք է տոկալ հայրենիքի համար. Տեր Հայկ քահանա ՍահակյանՌուսաստանը մինչև 2026-ի վերջը զրոյացրել է հացահատիկի արտահանման մաքսատուրքերըՌԴ ՀՕՊ-ը մեկ օրում երկրի տարբեր շրջանների վրա ոչնչացրել է 45 անօդաչուՓաշինյանը ներկա է գտնվել «Բեռլինի Թանգարանային կղզին ՀՀ պատմության թանգարանում» ցուցադրությանըՄեր ոտնահետքերով քո պատմությունը երբեք չի ավարտվելու, դու պետք է լինես հավերժ. ՀայրապետյանՎենս․ «Այս նոյեմբերը վճռորոշ կլինի»Այսօր հանրային, ազգային ու պետական մեղքերի համար ապաշխարհելու օր է. Հայկ ԴեմոյանՈւսուցչուհին դասի ժամանակ «չինգաչունգ» խաղալու համար հարվածել է 14-ամյա աշակերտինՃապոնիային հզոր թայֆուն է մոտենում. իշխանությունները գրեթե 2 միլիոն մարդու տարհանվելու կոչ են արելՀայաստանի Անկախության 35-ամյակի առթիվ Հերակլիոնի քաղաքապետարանը լուսավորվել է ՀՀ դրոշի գույներովՈւզբեկստանի և Թուրքիայի զինվորականները համատեղ զորավարժություններ կանցկացնեն ԱդրբեջանումՀայաստանին 100 կրթաթոշակ կառաջարկվի զբոսաշրջության ոլորտի մասնագետների համարԲռնցքամարտիկ Արթուր Բազեյանը 2-րդ հաղթանակն է տոնել Բուլղարիայում ընթացող Եվրոպայի առաջնությունումՌԴ-ի և ԵԱՏՄ երկրների միջև գյուղատնտեսական արտադրանքի և պարենի առևտրաշրջանառությունը աճում էՍպերցյան, Նունյես, Ուոտկինս. Սաուդյան Արաբիայի Պրո լիգան առանձնացրել է գլխավոր տրանսֆերներըՀանրապետության հրապարակում հնչում է պետական օրհներգը Անկախության 35-րդ տարեդարձի առիթով (տեսանյութ)Մենք այլևս հայրենիքի մասին երազելու կարիք չունենք, քանի որ ՀՀ-ն է մեր երազանքների հայրենիքը (տեսանյութ)Ռուսաստանը մեծացնում է Հայաստանի նկատմամբ ճնշումը. Le MondeԹրամփը հայտնել է՝ ԱՄՆ-ն պատրաստվում է Բելառուսից կալիումական պարարտանյութ գնելՄիրզոյանն ու Ռումինիայի ԱԳ նախարարը քննարկել են երկկողմ հարաբերությունների խորացումըԻրանական ավիաընկերությունների թռիչքները դեպի Վրաստան կասեցվել ենՀայաստանի տղամարդկանց հավաքականը հաղթեց Իրանին, կանանց հավաքականը՝ Լատվիային«Պետությունը պարտավոր է տեսնել այն իրականությունը, որն ունի»․ Վահագն ԽաչատուրյանՀակակոռուպցիոն կոմիտեի վարչության պետը պարգևատրվել է «Մխիթար Գոշի» մեդալովԱզգային համախմբվածությունը կարող է շտկել իրավիճակը․ Գառնիկ ԴանիելյանՀՀ նախագահի հրամանագրով դիվանագետներին բարձրագույն դիվանագիտական աստիճաններ են շնորհվելԿեղծ լուրերը սպառնալիք են մեր ազգային անվտանգությանը. ԹրամփԿոնգոյում Էբոլայից մահացածների թիվը հասել է 3699-իՀավերժ փառք անկախության և ազատության կերտման ճանապարհին նահատակվածներին․ ԱբրահամյանԵԱՏՄ-Ինդոնեզիա․ երկխոսության զարգացում գործարար շրջանակների միջևԱկնկալում ենք Ալբանիայի և Հայաստանի միջև բարեկամության ամրապնդում. Ալբանիայի ԱԳՆԴժբախտաբար մեր 35 տարվա կենսագրությունը, մեր ներքին հաշտությունը գողացել են մեզնից․ Բագրատ ՍրբազանՍևանում բախվել են «Mercedes»-ն ու «ԶԻԼ» բեռնատարը․ կա 1 զոհԿոնֆուցիոսի ձևակերպումը ճիշտ արտացոլում է հայկական պետականության այսօրվա վիճակը․ ԴանիելյանՂազախստանը անկեղծորեն ողջունում է Հայաստանի յուրաքանչյուր ձեռքբերում. Օլժաս ԲեկտենովԱռուշ Առուշանյանի «Բիզնես» կուսակցության և ՔՊ-ի դաշինքի ցուցակը կգլխավորի ինքըՓա՜ռք նահատակներին և կեցցե՛ Հայաստանի Հանրապետությունը». Պապիկյանի լակոնիկ շնորհավորանքը Ուզբեկստանից զորք է ժամանել օկուպացված Արցախ՝ Ադրբեջանի հետ զորավարժություններին մասնակցելու համարՈչ ոք այդքան մեծ վնաս չի հասցրել մեր անկախությանը, ինչքան ներկա իշխանությունները. ԶուրաբյանԼոռու նախկին մարզպետ Արթուր Նալբանդյանի որդոը գործը հայտնվել է դատարանումԵրևան-Սևան ավտոճանապարհին «Toyota Camry»-ն բախվել է բաժանարար գոտու երկաթե արգելապատնեշներին, կոտրել դրանք և հայտնվել բաժանարար գոտու վրա․ կա վիրավnրՏարադրամի փոխարժեքները Հանրապետության փոխանակման կետերում սեպտեմբերի 21-ի դրությամբՀայ բռնցքամարտիկները հաղթանակով են մեկնարկել Եվրոպայի առաջնությունումԱնկախությունը չի հանդուրժում հիասթափությունն ու անտարբերությունը, առավել ևս՝ դավաճանությունը․ Տիգրան Աբրահամյան Շնորհավոր անկախության 35-րդ տարեդարձը, Հայաստան. Հայաստանում ԵՄ առաքելություն«Հայրենասիրությունը փաստաթղթով չի չափվում»․ Հայոց եկեղեցու պահպանության խորհուրդը՝ Պարգև Սրբազանի շուրջ աղմուկի մասինՌուսաստանի և Հայաստանի երկխոսությունը համապատասխանում է երկու երկրների ժողովուրդների շահերին. ԼավրովՆԳՆ-ն ներկայացրել է Հայաստանի թվային անձնագիրը (տեսանյութ)Ադրբեջանն օկուպացված Արցախի Կովսականի շրջանում սկսել է բնակելի համալիրի շինարարությունըՕկուպացված Գանձասարի վանք են այցելել այսպես կոչված Ալբանա-ուդիական քրիստոնեական կրոնական համայնքի անդամները
Հասարակություն

Ինչո՞ւ չեն սահմանն անցած թուրքերին գերի վերցնում. բարձունքի հանձնելով՝ թիրախավորվում են մայրուղին, ջրային ռեսուրսներն ու բնակավայրերը

Այլևս կասկած չկա, որ երեկ՝ մայիսի 12-ին, ադրբեջանցիները Սյունիքում մի քանի կիլոմետր, իսկ ավելի կոնկրետ՝ 3,5-4 կմ առաջ են եկել։

Կասկած չկա նաև, որ այս խնդրի շուրջ գուցե աղմուկ չբարձրանար և սուսուփուս տարածքը հանձնվեր թուրքին, եթե ԶԼՄ-ները չանդրադառնային խնդրին ու չբարձրաձայնեին։

Մասնավորապես, NEWSPRESS.am-ն, արագ արձագանքելով տեղի ունեցածին, հրապարակեց տեղեկություն, որը իշխանական թևում, իրենց ձեռագրի համաձայն, որակեցին որպես «ապատեղեկատվություն», «լկտի սուտ», «սադրանք» և այլն։ Սակայն դա չխանգարեց մեզ և մեր գործընկերներին անմիջապես զանգեր կատարել ու ճշտել եղելությունը՝ թուրքերը առաջ են եկել․․․․

Ու թեև հետո Սյունիքի մարզպետ Մելիքսեթ Պողոսյանը բարբաջում էր, թե թուրքերը ոչ թե եկել գրավել են, այլ մոլորվել են տարածքում, իմքայլական պատգամավորները մեկը մյուսին հերթ չտալով փորձում էին համոզել, որ ամեն ինչ իդեալական, այնուամենայնիվ արդեն ուշ երեկոյոն, փաստերի ճնշման ներքո անձամբ Փաշինյանը խոստովանեց, որ այնուամենայնիվ թուրքերը ներխուժել են Հայաստանի սահմանից ներս․․․Իհարկե, չհամարձակվեց կիրառել ներխուժել բառը: 

Կասկած չկա, որ այս բարձունքը հանձնելով՝ իշխանությունը կսահմանափակի Հայաստանի կողմից ռևանշի հնարավորությունները, քանի որ թիրախավորվում են մայրուղիները, կենսական նշանակության օբյեկտներ, ջրային ռեսուրսները (չի բացառվում, որ Սիսիանում քաղաքացիների ջրային թունավորումը եղել է մտածված), օդանավակայանը և բնակավայրերը․․․

Սա իր հերթին, մյուս կողմից էլ՝ եթե ինչպես Սյունիքի մարզպետն է ասում՝ թուրքերը մոլորվել են, ապա այս դեպքում հարց է առաջանում, թե ինչպե՞ս պետք է վարվել պետական սահմանը խախտած թուրքերի հետ, հատկապես որ նրանք համառորեն չեն լքում այդ տարածքը։ Ավելին՝ մեզնից են պահանջում հետ գնալ տարածքից․․․

Կամ մեկ այլ հարց՝ ինչպե՞ս են վարվում թուրքերը մեր այն քաղաքացիների հետ, ովքեր իսկապես մոլորվում ու սահման են անցնում․․․

Ճի՛շտ է, գերի են վերցնում․․․ այս դեպքում մեկ այլ հարց է առաջանում՝ ի՞նչն է մեզ, իսկ ավելի կոնկրետ մեր իշխանությանն արգելում գերի վերցնել այդ «մոլորյալներին»՝ եղբայրությո՞ւնը, բարեկամո՞ւթյունը, թե՞ մեկ այլ՝ ավելի վատ պատճառ կա․․․

Նիկոլ Փաշինյանն այսօր կառավարության նիստում հայտարարում է, թե «մեր բոլորիս ցանկությունն է, որ ադրբեջանական զորքն ինչպես եկել է, այնպես էլ վերադառնա»՝ մոռանալով նոյեմբերի 9-ի հայտարարությունից հետո գերեվարվածներին․․․ 

Իսկապես մեր ցանկությունը դա՞ է․․․ ի՛նչ է, մենք գերիներ չունե՞նք, որոնց ուզում ենք վերադարձնել, մի՞թե հնարավոր չէ գոնե այդ գերիներին վերադարձնելու համար գերեվարենք այս թուրքերին, թե՞ իսկապես մենք այդքան մարդասեր ենք․․․

Իսկ գուցե Փաշինյանի հայտարարության ներքո մեկ այլ ենթատեքստ կա թաքնված, գուցե նա արդեն այդ տարածքը նվիրել է թուրքի՞ն, ինչպես մինչ այդ արդեն արել է․ առանց հանրությանը տեղյակ պահելու ու ժողովրդի մեջքի հետևում՝ ստորագրել է կապիտուլիացիայի փաստաթուղթ․․․

Ի վերջո, նա այս մասին նեղ շրջապատում հայտարարել է, թե «Չեն ուզում Մեղրիի միջանցքը իրենց կամքով, խաղաղ կյանքի դիմաց տան, ուրեմն պատերազմով կվերցնեն»․․․

Արմինե Մկրտումյան