Վինիսիուս Ժունիորը կարող է հայտնվել Անգլիայի Պրեմիեր լիգայումԱվտովթար՝ Երևանում․ Աշտարակի խճուղում բախվել են «Mitsubishi»–ն, «Hyundai»–ն և «Volkswagen»–ը․ կա վիրավորԻրանն առաջարկել է ավելացնել Հայաստան արտահանվող գազի ծավալներըԷլինա Ավանեսյանը պարտվեց կիսաեզրափակիչում. ՀամբուրգԵՄ երկրներին թույլատրել են վաճառել ռուսական «ստվերային նավատորմի» առգրավված նավթը«Չին-ամերիկյան մեծ պատ»․ Թրամփը հրապարակել է ԱՄՆ-ի և Կանադայի միջև գտնվող «պատնեշ-ֆիլտրի» լուսանկարըԶինծառայողները ԳՇ պետին բարձրաձայնել են իրենց հուզող հարցերըԴավիթ Խուդաթյանը և Իրանի նավթի նախարարը քննարկել են մատակարարվող գազի ծավալներն ավելացնելու հարցեր53-ամյա տղամարդուն տեղափոխել են այլ վայր, ապա երեխաների ներկայությամբ ծեծի են ենթարկելԿամո Ունանյանը՝ աշխարհի չեմպիոնԱվտոբուսների բախում Սիրիայում. կա առնվազն 35 զոհԱրտաշատում ջրանջատում կլինի
Փաշինյանն ու Մակրոնը քննարկել են Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացը
Վրաստանում երկրաշարժ է եղել, այն զգացվել է նաև Շիրակի և Լոռու մարզերում
Ըստ էության՝ ոչինչը ներկայացվում է տոկոսային հարաբերությամբ և մատուցվում 80 տոկոսանոց աճի շքերթով՝ առանց ապրանքային ծավալները բացելու․ Հակոբ Բադալյան Լույս չի լինի Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներումԻմ երկու ընկերները՝ Գագիկ Ծառուկյանն ու Արմեն Աշոտյանը, այս տմարդի իշխանության կողմից, ըստ էության, պատանդառված են. ՍուրենյանցՖրանսիայի դեսպանատան հյուրասիրության թունավորման հետքերով ստուգումներ կկատարվեն 4 ընկերությունումԹրամփի և Զելենսկու միջև նոր հանդիպման ամսաթիվը հայտնի է դարձելՀերթական անգամ Արմեն Աշոտյանը ստիպված է ծննդյան օրն անցկացնել ճաղերի հետևում․ ՄելիքյանՋրափրկարարները քաղաքացիներին անվտանգ դուրս են բերել ափ․ նրանց կյանքին վտանգ չի սպառնումՍևանի սկանդալային սպանության գործով Նորատուսցի Արայի որդին արդարացվեց ամենածանր հոդվածներովՏԿԵ նախարարը Թեհրանում հանդիպում է անցկացրել Իրանի նավթի նախարարի հետԹալին-Քարակերտ ավտոճանապարհին քարով բարձված «ԿամԱԶ»-ը կողաշրջվել է, 51-ամյա վարորդը տեղում մահացելՆԳՆ ոստիկանությունը հորդորում է զգոն լինել․ մի՛ վստահեք կասկածելի աղբյուրներից ստացված նամակներինԵրևանում՝ Աշտարակի խճուղում, բախվել են «Mitsubishi»-ն, «Hyundai»-ն և «Volkswagen»-ը․ կա տուժածՀայկ Սուքիասյանի և Դավիթ Ղազինյանի ազատ արձակումը ոչ թե արդարադատության հաղթանակի, այլ երկար ժամանակ թույլ տրված անարդարության հերթական ապացույցն է․ ՄխիթարյանՇոգ եղանակի պատճառով մեծացել է անտառային հրդեհների վտանգը․ ՆԳՆ-ն զգուշացնում էՀետևեք ձեր կյանքին․ Նեյմարն արձագանքել է պոկերի մրցաշարերին մասնակցելու համար իր հասցեին հնչած քննադատություններինՔրեական ոստիկանությունը հայտնաբերել է ընտրակաշառքի գործով հետախուզվող 31-ամյա տղամարդու (տեսանյութ)Հայաստանից արտահանումը Չինաստան 2026-ի հունվար-հունիսին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 83,4 տոկոսով. ՊապոյանԼույսերն անջատվել են Ծաղկաձորի ճոպանուղում․ քաղաքացիները մնացել են օդում․ ArmLur.am (լուսանկար)17-ամյա տղան «Էլինար» ռեստորանային համալիրում բանակի քեֆի ժամանակ հորը պատկանող ատրճանակից կրակոցներ է արձակել Հայաստանը՝ ռազմավարական երեք ճգնաժամերի միջև. Արա ԱյվազյանԴավիթ Խուդաթյանը գործուղվել է Իրան, հանդիպումներ կունենա Իրանի մի շարք բարձրաստիճան պաշտոնյաների հետՀուլիսի 27-ին, 28-ին, 30-ին և 31-ին գազ չի լինելու
Բաքվի դատարանում դատախազները հայ գերիների վերաքննիչ բողոքներն «անհիմն» են որակել
«12 ժամում ուկրաինական 210 անօդաչու թռչող սարք է ոչնչացվել»․ Ռուսաստանի պաշտպանության նախարարություն
ՊԵԿ–ը հրապարակել է 1000 խոշոր հարկատուների ցանկը. առաջին տեղում ԶՊՄԿ–ն է
«Հայ գերիների շրջանում լուրջ վնասվածքների վերաբերյալ տվյալներ ենք ստացել». իրավապաշտպան
Անկլավների հանձնումը ական է Հայաստանի անվտանգության համար»․ ըստ Մարուքյանի՝ այդ տարածքներում ադրբեջանական ռազմաբազաներ կտեղադրվեն
ՔԿ նախագահ Արթուր Պողոսյանը թանկարժեք ժամացույց է նվիրել ՊՊԾ պետ Արթուր Գասպարյանին
Հութիները խոստացել են պատասխանել Սաուդյան Արաբիայի հարվածներին Կեսօրին Երևանում կգրանցվի +38 աստիճան շոգ«Ես հետ չեմ գալու, մամայիս կասեք, որ իրեն շատ եմ սիրում». կրտսեր սերժանտ Համլետ Ունուսյանն անմահացել է հոկտեմբերի 11-ին Հադրութում, տուն «վերադարձել»... յոթ ամիս անց«Խմելու ջրի լաբորատոր հետազոտությունների արդյունքում հայտնաբերվել են ընդհանուր կոլիֆորմ մանրէներ»․ ՀԿՎԱԿ-ը՝ Բյուրեղավանում աղիքային վարակի պատճառների մասինՖրանսիայի հարավ-արևմուտքում բռնկված հրդեհը դարձել է վերջին 50 տարվա ընթացքում ամենաավերիչըԻշխանության գերկենտրոնացման և ինստիտուտների կազմաքանդման ծանրագույն հետևանքները. «Փաստ»Ի՞նչ է սպասվում օգոստոսի 2-ին. Ազգային ժողովի առաջին նիստը կմեկնարկի առանց վարչապետի. «Ժողովուրդ»Իռլանդիայում 20-ամյա կինն ու 40-ամյա տղամարդը նախապատրաստել էին պայթյուն իրենց իսկ մեքենայով
Հասարակություն

Վանաձորի թիվ 3 պոլիկլինիկայի տնօրենի մրցույթն անցավ գաղտնի․ հանձնաժողովի անհեթեթ որոշումն ու մարզպետի վախերը (ֆոտո, վիդեո)

Դեռ այս տարվա փետրվարին, երբ Լոռու մարզպետ Արամ Խաչատրյանն իր կամայականությամբ աշխատանքից ազատեց Վանաձորի թիվ 3 պոլիկլինիկայի տնօրեն Արտակ Եդոյանին՝ մեծ աղմուկ բարձրացավ (տեսակետ կար, որ տնօրենի ազատումը  քաղաքական հետապնդման արդյունք է)․․․

 Խաչատրյանը մեր հետ ունեցած հարցազրույցում հենց այդպես էլ ասել էր․ «․․․օգտվելով իմ իրավունքից, օրենքով սահմանված կարգով, ես Եդոյանին ազատել եմ աշխատանքից»․․․

 Իհարկե, մարզպետը չի մանրամասնում, թե կոնկրետ որտեղ են ամրագրված այդ իրավուքները․․․

Հետաքրքրիր է նաև, թե նման «իրավունքների տեր» պաշտոնյա անձը, ինչու նույն իրավունքով թույլ չտվեց ներկա գտնվել սույն թվականի մայիսի 14-ին հայտարարված տնօրենի մրցույթին։

NEWSPRESS.am-ի Լոռու մարզի թղթակիցը, ինչպես ասում են, օրենքի տառին համապատասխան դիմել է լուսաբանման համար, սակայն նրան խաչաձև պատասխաններով փորձել են մոլորեցնել ու համոզել, որ նա իրավունք չունի մասնակցելու մրցույթին։

Իսկ ավելի կոնկրետ, մրցույթից 3 օր առաջ՝ մայիսի 11-ին, մեր թղթակիցը դիմել է մարզպետարանի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Աննա Գասպարյանին և հարցրել, թե կարո՞ղ է լուսաբանել մրցույթը։

Աննա Գասպարյանն անմիջապես կապ հասատատելով համապատասխան վարչության հետ, մեր թղթակցին է ուղարկել ոչինչ չասող փաստաթուղթ, որը նրան փոխանցել են այնտեղից և ասել, թե իբր կարգը թույլ չի տալիս լուսաբանել մրցույթը։

 

Փաստաթուղթը՝ ստորև․

Արդարության համար պետք է նշել, որ այս փաստաթղթում նշված չէ որևէ կետ, որը թույլ է տալիս լուսաբանումը, բայց նույն հաջողությամբ՝ չկա նաև որևէ մեկ այլ կետ, որն արգելում է լուսաբանել մրցույթը։

Այլ կերպ ասած՝ լուսաբանումը կարող էր տեղի ունենալ հանձնաժողովի բարի կամքի դրսևորմամբ, որը փաստացի տեղի չունեցավ։

Նման բան կարելի էր ակնկալել, քանի որ մեր տեղեկություններով թեկնածուներից մեկը՝ Արտուշ Թադևոսյանը, ով «մրցույթում հաղթեց» և զբաղեցրեց տնօրենի պաշտոնը, ինչպես ասում են՝ «մարզպետի մարդն էր»․․․

Հարկ է նկատել, որ Ատրակ Եդոյանի ազատումից հետո, տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար է նշանակվել նրա տեղակալը, սակայն կարճ ժամանակ անց, այդ տեղը եկել ու զբաղեցրել է ատամնաբույժ Արտուշ Թադևոսյանը, ով սեփական ատամնաբուժարան ունի քաղաքի կենտրոնական հատվածում։ 

Թերևս չի բացառվում նաև, որ մրցույթը լրիվ ձևական բնույթ էր կրում, քանի որ 2 փուլով նախատեսված մրցույթի հենց առաջին իսկ փուլում հաղթեց «նախանշվածը»․․․

Բացի այդ, ինչպես արդեն նշեցինք, մեր թղթակցին անհեթհեթ պատճառաբանությամբ թույլ չեն տվել լուսաբանել ու տպավորությունն այնպիսին էր, որ տեսախցիկը կարող էր իրենց համար խնդրահարույց միջադեպեր ֆիքսել։

Գերատեսչության ներկայացուցիչ՝ Անուշ Պողոսյանը, ով այդ պահին միայն դիտորիդի կարգավիճակով էր այդտեղ՝ ձեռքը գրպանում դրված (տեսանյութը՝ ստորև)՝ դիմեց մարզպետարանի աշխատակիցներին՝․ «թույլ տալու և չտալու կամքը ձերն է, որովհետև ես գերատեսչության ներկայացուցիչ եմ և այստեղ եմ խախտումներն արձանագրելու»․․․ 

Կա ևս մեկ հանգամանք․

Լուսբանելու մասով վերը ներկայացված անբովանդակ փաստաթուղթն ստանալուց հետո, ընտրության նախօրեին, մենք կապ ենք հաստատել մարզպետ Արամ Խաչատրյանի հետ, ով նշել է, որ լուսաբանման հետ կապված ոչ մի խնդիր չի տեսնում (կա ձայնագրություն)։

Իսկ հաջորդ օրն արդեն պարզվեց խնդիրներ ի հայտ եկան։ 

Նախ մեր թղթակցին ասել են, որ առավելագույնը 24 ժամ շուտ պետք է տեղյակ պահեիք, որ ցանկանում եք լուսաբանել (տեսագրությունը՝ ստորև), որպեսզի կարգով հարցը ներկայացվեր հանձնաժողովին: Ապա, դրանից հետո հանձնաժողովը որոշում է, որ ոչ թե 24 ժամ շուտ, այլ 3 օր առաջ պետք է լրատվամիջոցի բլանկով և կնիքով գրությամբ դիմումն ուղարկվեր մարզպետի անունով, որպեսզի հնարավորություն տան լրագրողին ներկա լինելու: Ու քանի որ դա չի եղել, ուստի հանձնաժողովը որոշել է, որ լրագրողը չի կարող ներկա գտնվել տնօրենի մրցույթին։

Չգիտե՞ր Արամ Խաչատրյանը ադ կարգի մասին՝ հազիվ թե, իսկ եթե անգամ չգիտեր, ապա շատ հեշտ ու հանգիստ դա կարող էր ճշտել մասնագետներից, ինչն արեց մրցույթից հաշված րոպեներ առաջ, ու որի արդյունքում ստացվեց անհիմն որոշում՝ հանձնաժողովի կողմից։

Հաշվի չի առնվել անգամ, որ 3 օր առաջ ենք դիմել իրենց և  այդ ամենը հենց իրենց անփույթ ու թափթված աշխատանքի հետևանքն է։

Ի վերջո, չի բացառվում նաև, որ մարզպետարանում, իսկ ավելի կոնկրետ մարզի ղեկավարը, փորձում է չփռել ներսի կեղտոտ լվացքը։

Արմինե Մկրտումյան