Ավիահարվածներ է հասցվել Գազայի հատվածում գտնվող փախստականների ճամբարին․ կան զոհեր և վիրավորներ
Ութ մարդ է զոհվել Գազայի հատվածում գտնվող «Ալ-Շաթի» փախստականների ճամբարի վրա ուղղված ավիահարվածների հետևանքով։ Այս մասին հաղորդում է «Ալ Ջազիրան»:
Աղբյուրը մասնավորապես նշում է․«Բժիշկները հեռացրել են Գազայի հատվածում գտնվող Աշ-Շաթի փախստականների ճամբարի վրա իսրայելական ավիահարվածի 8 զոհերի մարմինները»։ Դեպքի վայրում գտնվող ականատեսը Ria.ru-ին հայտնել են, որ տասը մարդ է զոհվել, մոտ 30-ը վիրավորվել է։
Տեղում լարվածությունը դեռ պահպանվում է։