Կանադայի արտգործնախարարը Հայաստանին և Ադրբեջանին կոչ է արել դադարեցնել լարվածության սրման բոլոր գործողությունները
Կանադայի արտգործնախարար Մարկ Գառնոն գրառում է կատարել Թվիթթերում և անդրադարձել հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակին։
Գառնոն մասնավորապես գրել է․
«Մենք մտահոգված ենք Հայաստանի և Ադրբեջանի միջև լարվածության ավելացման մասին հաղորդագրություններով, որոնք կապված են Հայաստանի տարածք ներխուժման մասին հաղորդագրություններով։ Մենք կոչ ենք անում բոլոր կողմերին ամբողջությամբ պահպանել նոյեմբերի 9-ին ձեռք բերված հրադադարի պայմանավորվածությունը, ինչպես նաև շարունակել մշտական կարգավորման շուրջ տարվող խաղաղ բանակցությունները»։
Մարկ Գառնոն կոչ է արել դադարեցնել լարվածության սրման բոլոր գործողությունները։ Ընդգծենք, որ հայ-ադրբեջանական սահմանին տեղի ունեցող իրադարձությունների մասով անդրադարձել են օտարերկրյա շատ պաշտոնյաներ։