ԱՄՆ պետքարտուղարի օգնականի տեղակալը ժամանել է Թել Ավիվ՝ խորհրդատվության
Իսրայելի և Պաղեստինի հարցերով ԱՄՆ պետքարտուղարի օգնականի տեղակալ Հադի Ամրը ժամանել է Թել Ավիվ՝ պաղեստինա-իսրայելական կարգավորման շուրջ խորհրդատվությունների համար: Այս մասին տեղեկանում ենք TACC-ից։
«Հադի Ամրը ժամանել է Թել Ավիվ՝ վերահաստատելու համար, որ պետք է միասին աշխատել կայուն խաղաղություն հաստատելու համար՝ հաշվի առնելով Իսրայելի ինքնապաշտպանության իրավունքը։ Իսրայելացիներն ու պաղեստինցիները հավասարապես արժանի են ազատության, անվտանգության, արժանապատվության և բարեկեցության»,-ասել է դիվանագիտական առաքելությունը:
Չորեքշաբթի օրը ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը Պետդեպարտամենտում լրագրողներին ասել է, որ Ամրը մեկնում է տարածաշրջան ՝ Իսրայելի և Պաղեստինի պաշտոնյաների հետ խորհրդակցելու: