Խաղաղ օվկիանոսում գրանցվել է 5,5 մագնիտուդ հզորությամբ երկրաշարժ
Խաղաղ օվկիանոսի Նոր Կալեդոնիայի ափերի մոտ 5,5 բալ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել։ Այս մասին հայտնում է Միացյալ Նահանգների երկրաբանական ծառայությունը։
Երկրաշարժը գրանցվել է գիշերը՝ Նոր Կալեդոնիայի Տադին քաղաքից 231 կիլոմետր դեպի արևելք: Ցնցումները գրանցվել է 19,7 կիլոմետր խորության վրա:
Հնարավոր զոհերի և ավերածությունների, ինչպես նաև ցունամիի սպառնալիքի մասին տեղեկություններ չեն հաղորդվում: