Եթե հայկական կողմը չպատասխանի Պետդեպի «Վիճելի տարածքներ» ձևակերպանը, ուրեմն՝ այն համաձայնեցված է մեզ հետ. Սարգսյան
Եթե հաշված ժամերի ընթացքում հայկական կողմը չպատասխանի Պետդեպի «Վիճելի տարածքներ», ինչպես նաև «դեմարկացման հարցեր» ձևակերպումներին, կարող եք համարել, որ համանախագահ ամերիկացիները նաև հայկական կողմի հետ են համաձայնեցրել այս ձևակերպումները: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է միջազգայնագետ Սուրեն Սարգսյանը։
«Այսինքն՝ մենք էլ նախապես ընդունել ենք, որ դրանք վիճելի տարածքներում դեմարկացիոն գործընթացներ են:
Իսկ, եթե հայտարարությունների հետ մենք համաձայն չենք, ուրեմն ադրբեջանցիներն աշխատել են ամերիկյան կողմի հետ, իսկ մենք՝ ոչ:
Մի քանի ժամից պարզ կլինի»,-գրել է Սուրեն Սարգսյանը։