ԱՄՆ-ն պետք է աշխատի ադրբեջանական ուժերը Հայաստանի տարածքից դուրս բերելու ուղղությամբ. Բրեդ Շերման
ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի կոնգրեսական Բրեդ Շերմանը Twitter-ի իր էջում գրառում է կատարել՝ անդրադառնալով ՀՀ Սյունիքի և Գեղարքունիքի մարզերում տիրող իրավիճակին.
«Խորապես մտահոգված ենք ադրբեջանական զորքերի՝ ՀՀ սահմանը հատելու կապակցությամբ: ԱՄՆ-ն պետք է միանշանակ դատապարտի միջազգային իրավունքի այս խախտումը և աշխատի ադրբեջանական ուժերը Հայաստանի տարածքից դուրս բերելու ուղղությամբ»: