Տիրոջ ճանապարհը փշոտ է, ավարտը՝ հաղթական, պետք է տոկալ հայրենիքի համար. Տեր Հայկ քահանա ՍահակյանՌուսաստանը մինչև 2026-ի վերջը զրոյացրել է հացահատիկի արտահանման մաքսատուրքերըՌԴ ՀՕՊ-ը մեկ օրում երկրի տարբեր շրջանների վրա ոչնչացրել է 45 անօդաչուՓաշինյանը ներկա է գտնվել «Բեռլինի Թանգարանային կղզին ՀՀ պատմության թանգարանում» ցուցադրությանըՄեր ոտնահետքերով քո պատմությունը երբեք չի ավարտվելու, դու պետք է լինես հավերժ. ՀայրապետյանՎենս․ «Այս նոյեմբերը վճռորոշ կլինի»Այսօր հանրային, ազգային ու պետական մեղքերի համար ապաշխարհելու օր է. Հայկ ԴեմոյանՈւսուցչուհին դասի ժամանակ «չինգաչունգ» խաղալու համար հարվածել է 14-ամյա աշակերտինՃապոնիային հզոր թայֆուն է մոտենում. իշխանությունները գրեթե 2 միլիոն մարդու տարհանվելու կոչ են արելՀայաստանի Անկախության 35-ամյակի առթիվ Հերակլիոնի քաղաքապետարանը լուսավորվել է ՀՀ դրոշի գույներովՈւզբեկստանի և Թուրքիայի զինվորականները համատեղ զորավարժություններ կանցկացնեն ԱդրբեջանումՀայաստանին 100 կրթաթոշակ կառաջարկվի զբոսաշրջության ոլորտի մասնագետների համարԲռնցքամարտիկ Արթուր Բազեյանը 2-րդ հաղթանակն է տոնել Բուլղարիայում ընթացող Եվրոպայի առաջնությունումՌԴ-ի և ԵԱՏՄ երկրների միջև գյուղատնտեսական արտադրանքի և պարենի առևտրաշրջանառությունը աճում էՍպերցյան, Նունյես, Ուոտկինս. Սաուդյան Արաբիայի Պրո լիգան առանձնացրել է գլխավոր տրանսֆերներըՀանրապետության հրապարակում հնչում է պետական օրհներգը Անկախության 35-րդ տարեդարձի առիթով (տեսանյութ)Մենք այլևս հայրենիքի մասին երազելու կարիք չունենք, քանի որ ՀՀ-ն է մեր երազանքների հայրենիքը (տեսանյութ)Ռուսաստանը մեծացնում է Հայաստանի նկատմամբ ճնշումը. Le MondeԹրամփը հայտնել է՝ ԱՄՆ-ն պատրաստվում է Բելառուսից կալիումական պարարտանյութ գնելՄիրզոյանն ու Ռումինիայի ԱԳ նախարարը քննարկել են երկկողմ հարաբերությունների խորացումըԻրանական ավիաընկերությունների թռիչքները դեպի Վրաստան կասեցվել ենՀայաստանի տղամարդկանց հավաքականը հաղթեց Իրանին, կանանց հավաքականը՝ Լատվիային«Պետությունը պարտավոր է տեսնել այն իրականությունը, որն ունի»․ Վահագն ԽաչատուրյանՀակակոռուպցիոն կոմիտեի վարչության պետը պարգևատրվել է «Մխիթար Գոշի» մեդալովԱզգային համախմբվածությունը կարող է շտկել իրավիճակը․ Գառնիկ ԴանիելյանՀՀ նախագահի հրամանագրով դիվանագետներին բարձրագույն դիվանագիտական աստիճաններ են շնորհվելԿեղծ լուրերը սպառնալիք են մեր ազգային անվտանգությանը. ԹրամփԿոնգոյում Էբոլայից մահացածների թիվը հասել է 3699-իՀավերժ փառք անկախության և ազատության կերտման ճանապարհին նահատակվածներին․ ԱբրահամյանԵԱՏՄ-Ինդոնեզիա․ երկխոսության զարգացում գործարար շրջանակների միջևԱկնկալում ենք Ալբանիայի և Հայաստանի միջև բարեկամության ամրապնդում. Ալբանիայի ԱԳՆԴժբախտաբար մեր 35 տարվա կենսագրությունը, մեր ներքին հաշտությունը գողացել են մեզնից․ Բագրատ ՍրբազանՍևանում բախվել են «Mercedes»-ն ու «ԶԻԼ» բեռնատարը․ կա 1 զոհԿոնֆուցիոսի ձևակերպումը ճիշտ արտացոլում է հայկական պետականության այսօրվա վիճակը․ ԴանիելյանՂազախստանը անկեղծորեն ողջունում է Հայաստանի յուրաքանչյուր ձեռքբերում. Օլժաս ԲեկտենովԱռուշ Առուշանյանի «Բիզնես» կուսակցության և ՔՊ-ի դաշինքի ցուցակը կգլխավորի ինքըՓա՜ռք նահատակներին և կեցցե՛ Հայաստանի Հանրապետությունը». Պապիկյանի լակոնիկ շնորհավորանքը Ուզբեկստանից զորք է ժամանել օկուպացված Արցախ՝ Ադրբեջանի հետ զորավարժություններին մասնակցելու համարՈչ ոք այդքան մեծ վնաս չի հասցրել մեր անկախությանը, ինչքան ներկա իշխանությունները. ԶուրաբյանԼոռու նախկին մարզպետ Արթուր Նալբանդյանի որդոը գործը հայտնվել է դատարանումԵրևան-Սևան ավտոճանապարհին «Toyota Camry»-ն բախվել է բաժանարար գոտու երկաթե արգելապատնեշներին, կոտրել դրանք և հայտնվել բաժանարար գոտու վրա․ կա վիրավnրՏարադրամի փոխարժեքները Հանրապետության փոխանակման կետերում սեպտեմբերի 21-ի դրությամբՀայ բռնցքամարտիկները հաղթանակով են մեկնարկել Եվրոպայի առաջնությունումԱնկախությունը չի հանդուրժում հիասթափությունն ու անտարբերությունը, առավել ևս՝ դավաճանությունը․ Տիգրան Աբրահամյան Շնորհավոր անկախության 35-րդ տարեդարձը, Հայաստան. Հայաստանում ԵՄ առաքելություն«Հայրենասիրությունը փաստաթղթով չի չափվում»․ Հայոց եկեղեցու պահպանության խորհուրդը՝ Պարգև Սրբազանի շուրջ աղմուկի մասինՌուսաստանի և Հայաստանի երկխոսությունը համապատասխանում է երկու երկրների ժողովուրդների շահերին. ԼավրովՆԳՆ-ն ներկայացրել է Հայաստանի թվային անձնագիրը (տեսանյութ)Ադրբեջանն օկուպացված Արցախի Կովսականի շրջանում սկսել է բնակելի համալիրի շինարարությունըՕկուպացված Գանձասարի վանք են այցելել այսպես կոչված Ալբանա-ուդիական քրիստոնեական կրոնական համայնքի անդամները
Տնտեսություն

«Արմանիսի հանքն էլ բաց արին, սաղ գյուղը հարամեցին». ուռուտցիները դեմ են հանքին, աչքի առաջ Թեղուտի և Շնողի ճակատագիրն է

Լոռու մարզի Ուռուտ գյուղում «Ջին Հոլդինգ Լիմիթիդ» ՍՊԸ-ի ներկայացրած հանրային լսումը չկայացավ՝ հանքի շահագործմանը գյուղացիների դեմ լինելու պատճառով: Այս մասին գրում է civilnet.am-ը:

Կայքի փոխանցմամբ, Անուշավան Ուլուխանյանը որպես ընկերության լիազորված անձ ՍիվիլՆեթին հայտնել է, որ   «Ջին Հոլդինգ Լիմիթիդ»-ին հետաքրքրում է ոչ միայն Ուռուտի, այլև «Հայաստանի բոլոր այն հանքերը, որոնք կարող են երկրին օգուտ բերել:

Ընկերության մեկ այլ ներկայացուցիչ, ահնիձորցի Գագիկ Քառյանն ընկերության կողմից վստահեցնում էր, որ գյուղի բնապահպանական անվտանգությունն ապահովելու համար հատուկ ծրագիր է մշակվել: «Արմանիսի հանքն էլ բաց արին, սաղ գյուղը հարամեցին: Դեբեդում կարմրախայտ ձուկը վերացել է»,- Քառյանին ընդհատեց մի ուռուտեցի:

Գյուղացիները միաբերան սկսել են դժգոհել գյուղի վարչական տարածքում հանք բացելու լեռնահետախուզական աշխատանքերի հայտ ներկայացնողների դեմ:

Վարչական ղեկավար Սերգո Ջուլհակյանը հայտնել է, որ հետքրքրություն ներկայացնող բազմամետաղային հանքը գտնվում է Ուռուտից մոտ 20 կմ հեռավորության վրա՝ «Քոռ յալ» կոչվող հանդամասում։

«Ոչ ոք տեղյակ չէ, թե ինչ հանքատեսակներ կան հանքում: Խորհրդային տարիների ուսումնասիրությունների հետքերով են եկել Ուռուտ»,- ասաց նա:

Ուռուտը 1000 բնակիչ ունի: Գյուղացիները այստեղ հիմնականում զբաղվում են անասնապահությամբ և դաշտավարությամբ: Վարչական ղեկավար Սերգո Ջուլհակյանի խոսքով՝ քանի դեռ Ուռուտում հակակարկտային կայաններ չկային, գյուղացիները հազիվ 30 հա վարելահող էին մշակում: Հիմա Ուռուտը երեք հակակարկտային կայան ունի: Մեկն էլ ստանալու է երկու ամիս հետո: Հակակարկտային կայանները տեղադրելուց հետո 880 հա վարելահողերից Ուռուտում մշակում է 200 հա-ը: Գյուղը 1400 գլուխ խոշոր եղջերավոր անասուն ունի:

«Եթե հանք է բացվում, դա բոլոր ոլորտների վրա էլ բացասական ազդեցություն է ունենում: Բայց հանքի խնդիրը պետք է որոշեն գյուղացիները»,- ասել է Սերգո Ջուլհակյանը:

Անհատ ձեռնարկատեր Անահիտ Մանուկյանը ակտիվ պայքարում էր հանքը բացելու դեմ: Անահիտը պանրի արտադրությամբ է զբաղվում, կաթ է մթերում գյուղի 35 տնտեսություններից: Ասում է՝ իր արտադրած պանիրը շուկայում պահանջարկ ունի:

«Մենք մեր գյուղացիների համար բարենպաստ պայմաններ կստեղծենք, հողը կմշակեն, անասնապահությամբ կզբաղվեն: Մեր բնակիչները ոգևորված են, սկսել են աշխատել և հարստանալ»,- հայտնել է Անահիտը:

Արման Պետրոսյանն էլ բացատրել է. «Երկար տարիներ մեր վարելահողերը չեն մշակվել: Հիմա սկսել ենք մշակել, պետությունը մեզ աջակցում է: Գյուղացու գործը հող մշակելն ու անասուն պահելն է: Գյուղատնտեսությունն ու հանքարդյունաբերությունը անհամատեղելի են: Մենք ուզում են նորմալ մեր հողը մշակել»:

Նյութն ամբողջությամբ` սկզբնաղբյուր կայքում