Փաստաբանը պատրաստ է անվճար իրավական աջակցություն ցուցաբերել Մանախին
Փաստաբան Գարիկ Գալիկյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
«Եթե ընկերներիս մեջ կա մարդ ով կապ ունի Արթուրի (Մանախի) հարազատների հետ խնդրում եմ ասեք, թող կապ հաստատեն իմ հետ։
Հավելեմ, որ պատրաստակամ եմ իրավական աջակցություն ցուցաբերել Արթուրին և իր զինակից ընկերներին, բնականաբար անվճար»:
Հիշեցնենք, որ ձերբակալել են Արթուր Այվազյանին (Մանախ) և նրա զինակից ընկերներին: Իսկ ավելի ուշ հայտնի դարձավ, որ Մանախը հացադուլ և ջրադուլ է հայտարարել: