Իսրայելական կործանիչները ավիահարվածներ են հասցրել Գազայի հատվածում
Իսրայելական կործանիչները հարվածել են Գազայի հատվածում գտնվող թիրախների վրա: Այս մասին իսրայելական բանակը հայտնում է Twitter-ում:
«Մեր մարտիկները ներկայումս Գազայում հարվածներ են հասցնում ահաբեկչական օբյեկտներին», -ասված է հայտարարության մեջ:
Այլ մանրամասներ դեռ չեն հաղորդվում: Մայիսի 11-ի երեկոյան Պաղեստինի սահմաններում սկսվեց վերջին տարիների ամենամեծ սրացումը: Իսրայելի բանակը և Պաղեստինյան խմբավորումները Գազայի հատվածում շարունակում են փոխանակել հրթիռային հարձակումները Արևելյան Երուսաղեմի Ալ-Աքսա մզկիթում տեղի ունեցած անկարգություններից հետո:
Պաղեստինի իշխանությունների տվյալներով՝ զոհերի թիվը գերազանցել է 100-ը: