Կրակոցներ՝ ԱՄՆ-ի Օքլենդ քաղաքում. կան զոհեր
Առնվազն երկու մարդ է զոհվել ԱՄՆ-ի Օքլենդ քաղաքում զինված հարձակման հետևանքով: Այդ մասին հայտնում է NBC Bay Area-ն՝ վկայակոչելով տեղի ոստիկանությանը:
Նախնական տեղեկությունների համաձայն, հրաձգությունը տեղի է ունեցել Հայլենդի պողոտայի տարածքում: Զոհերը եղել են երկու տղամարդիկ: Քննիչները ժամանել են դեպքի վայր: Դեպքի հանգամանքները պարզվում են: Ներկայումս հայտնի չէ՝ կասկածյալը կալանավորված է, թե ոչ:
Ավելի վաղ Նոր Օռլեանում կրակոցների պատճառով հինգ մարդ էր վիրավորվել: Չորս մարդ հոսպիտալացվել է, մեկը տեղում բուժօգնություն է ստացել: