Վարդենիսի դիրքերում գրեթե ոչինչ չի փոխվել, թուրքը դեռ վրանները խփած, դիրքավորված նստած է. Կարեն Հովհաննիսյան
Առավոտ շուտ փոխանակ կարդամ Վարդենիսի դիրքերի հետ բերելու մասին, կարդում եմ ինչ-որ քաղաքական մեղադրանքների մասին։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ռազմական փորձագետ Կարեն Հովհաննիսյանը։
«Ինչ-որ գիշերային օպերացիա է եղել, և ներքին քաղաքական դաշտում ռուսի գլխավորած բանակցություններից ոգևորված որոշ մարդիկ, ովքեր իրենց հանդգնում են քաղաքական գործիչ համարել, սկսել են մեծ-մեծ բրթել։
Հիշեցնեմ ուղղակի, որ Վարդենիսի դիրքերում գրեթե ոչինչ չի փոխվել, թուրքը դեռ վրանները խփած դիրքավորված նստած է։
Հիշեցնեմ, որ մեր գերիների հարցը դեռ չեք լուծել այ բանակցնողներ, հիշեցնեմ նաև, որ ադրբեջան կոչվող արհեստածին պետությունում ակտիվորեն շրջանառվում է իրենց խոստացած միջանցքի և այլնի մասին։
Երկիրս, Հայրենիքս դարձրեցիք ձեր համար խոպանատեղի, ու դեռ երես ունեք խոսում եք․․․»,-գրել է փորձագետը։