Հայ-ադրբեջանական սահմանի որոշ հատվածներում նկատվում է լարվածության և Ադրբեջանի ուժերի ագրեսիվության աճի միտում. Փաշինյան
Անվտանգության խորհրդի երեկվա նիստից հետո հայ-ադրբեջանական սահմանի որոշ հատվածներում նկատվում է լարվածության եւ ադրբեջանական ուժերի ագրեսիվության աճի միտում: Այս մասին ֆեյսբուքյան ի իր էջում գրել է ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը:
«Բացի ներքին անվտանգային միջոցառումներից, Հայաստանը էլ ավելի է ակտիվացնում Հավաքական անվտանգության պայմանագրով և հայ-ռուսական ռազմավարական համակարգով նախատեսված արձագանքման ընթացակարգերը»,-հավելել է նա: