Ովքեր են կառավարում Աննա Հակոբյանի ֆինանսները՝ ԱՄՆ-ում. մեկը՝ ՀՅԴ-ից վռնդված է, մյուսը՝ «Իմքայլական» պատգամավորի քույր
NEWSPRESS.am-ն իր ընթերցողին խոստացել էր ներկայացնել այն մարդուն, ով զբաղվում է վարչապետի ժամանակավոր պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի կնոջ՝ Աննա Հակոբյանի ֆինանսական հաշիվներով:
Մեզ հայտնի դարձավ, որ դրանք հիմնականում կառավարում է երբեմնի դաշնակցական Վիգեն Ալեքս Հովսեփյանը: Նրան այդ գործում օժանդակում է ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հակոբ Սիմիդյանի քույրը՝ Արաքսի Սիմիդյանը: Հիշեցնենք, որ այս տարվա փետրվարին Լոս Անջելեսում հենց Արաքսին էր դիմավորել Աննա Հակոբյանին:
Ինչ վերաբերում է Հովսեփյանին. ապա նա Կալիֆոռնիայի «Գոլդեն Սթեյթ» բանկի փոխնախագահն է: Ի դեպ, նա մեկ ներկայանում է որպես Ալեքս Հովսեփյան, իսկ, օրինակ, ֆեյսբուքյան էջում՝ Viken Hovsepian (Վիգեն Յովսէփեան) անվամբ:


Լոս Անջելեսի մեր աղբյուրը հայտնում է, որ նա եղել է դաշնակցական, սակայն, կուսակցության ներսում բացահայտելով, որ Հովսեփյանն օտարերկրյա գործակալ է, հեռացրել են նրան ՀՅԴ շարքերից:
Նշենք, որ շաբաթ օրը Լոս Անջելեսում կայացած բողոքի ակցիային՝ Սյունիքի հետ կապված, մասնակցում էր նաև Հովսեփյանը: Իրականում նա դրանով փորձում է ցույց տալ, որ պահանջատեր հայերի կողքին է և հողատու ընտանիքի հետ կապ չունի:
Ստոպ-կադրը՝ ակցիայից