Մեր երկրի իշխանությանը ժամ առ ժամ վատթարացող երկրի իրավիճակը չի հետաքրքրում․ Ավագյան
ՀՀԿ անդամ, «Հայաստանի երիտասարդական հիմնադրամի» գործադիր տնօրեն Կարեն Ավագյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Քանի օր է հայկական սահմանների անձեռնմխելիություն գոյություն չունի արտահայտությունն առարկայացվել է։
Առարկայացան նաև այն վախերը, որ Հայաստանի պետության սահմանը բանակցության թեմա է։
Ավելի վատ՝ սահմանի վերաբերյալ բանակցում է Արցախում խաղաղապահի մանդատ ունեցող հրամանատարը։
Այս մտքերում արտահայտված որևէ իրականություն նորմալ չէ։
Դրանցից գոնե մեկի գոյությունն արդեն երկրում լուդջ ու համակարգային փոփոխությունների ու իշխանության հանդըպ անհանդուրժողականության առիթ պետք է դառնար։
Իսկ մեր երկրի իշխանությունը զավթածներին ո՛չ այս երեք մտքերը, ո՛չ էլ ժամ առ ժամ վատթարացող իրավիճակը չեն հետաքրքրում։
Սրանք «ձևը» գտել են։
Մեկ նստած Մուրադովին էին սպասում։
Մեկ նստած՝ ՀԱՊԿ-ի դիրքորոշմանը։
Մեկ՝ ԵԱՀԿ-ին։