Ձերբակալվել է Գագիկ Բեգլարյանը․ նա Հայաստան էր ժամանել մասնակցելու եղբոր հուղարկավորությանը
Երեկ, մայիսի 17-ին, ՀՀ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության ծառայողները օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում Մոսկվա-Երևան թիվ N չվերթի ինքնաթիռի ժամանումից հետո հայտնաբերել են, որ Հայաստան է ժամանել Երևանի բնակիչ 57-ամյա Գագիկ Բեգլարյանը (չոռնի Գագո)։ Այս մասին տեղեկացրել է SHAMSHYAN.com-ը:
Գագիկ Բեգլարյանը Կապի և տրանսպորտի նախկին նախարարն է: Նրան «Զվարթնոց» օդանավակայանից տեղափոխել են ՀՀ արդարադատության նախարարության «Երևան» քրեակատարողական հիմնարկ, ժողորդին հայտնի «ԱԱԾ մեկուսարան»։
NEWSPRESS.am-ի տեղեկություններով էլ, Գագիկ Բեգլարյանը Հայաստան էր եկել մասնակցելու եղբոր` Յուրի Բեգլարյանի հուղարկավորությանը: Նրան հայտնաբերել և բերման են ենթարկել, երբ ժամանել է նրա ինքնաթիռը:
Հիշեցնենք, որ 2020 թվականի մարտից ՀՀ ոստիկանության կողմից գտնվում էր հետախուզման մեջ: