ՆԱՏՕ-ն պատրաստ է Ռուսաստանի հետ երկխոսության․ Ստյուարտ Պիչը
ՆԱՏՕ-ի ռազմական կոմիտեի ղեկավար, ռազմաօդային ուժերի գեներալ Ստյուարտ Պիչն ասել է, որ դաշինքը դեռ պատրաստ է Ռուսաստանի Դաշնության հետ Ռուսաստան-ՆԱՏՕ խորհրդի շրջանակներում երկխոսության: Այս մասին հայտնում է Ria.ru կայքից։
«Մենք պահպանում ենք երկակի մոտեցում Ռուսաստանի նկատմամբ, մասնավորապես Ռուսաստան-ՆԱՏՕ խորհրդի միջոցով: Մենք ցավում ենք, որ Ռուսաստանը դրականորեն չի արձագանքում Ռուսաստան-ՆԱՏՕ խորհուրդ անցկացնելու առաջարկներին»-ասել է Ստյուարտ Պիչը։
Պիչը հավելել է նաև, որ Հյուսիսատլանտյան դաշինքը շարունակում է անհամբեր սպասել Մոսկվայի հետ կառուցողական հարաբերությունների։