Լավրովն ու Բլինկենը կքննարկեն Իսրայելի և Պաղեստինի շուրջ ստեղծված իրավիճակը
Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը և ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը Ռեյկյավիկում գտնվող Արկտիկական խորհրդի նիստի շրջանակներում կայանալիք հանդիպմանը կքննարկեն պաղեստինա-իսրայելական հակամարտության շուրջ ստեղծված իրավիճակը: Այս մասին տեղեկանում ենք Ria.ru կայքից։
Աղբյուրը նշում է, որ Լավրովի և Բլինկենի բանակցությունների օրակարգը ներառում է ինչպես երկկողմ, այնպես էլ միջազգային խնդիրներ։
Ընդգծենք, որ Իսրայելի և Պաղեստինի միջև դեռևս շարունակվում է լարվածությունը։ Այս խնդրին վերջին օրերին անդրադարձել են միջազգային մի շարք կառույցներ։ Բոլորը կոչ են անում, որպեսզի լարվածությունը նվազի և