Պուտինը հայտարարել է Պաղեստինի և Իսրայելի միջև բռնի գործողությունները դադարեցնելու անհրաժեշտության մասին
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է Պաղեստինի և Իսրայելի միջև բռնի գործողությունները դադարեցնելու անհրաժեշտության մասին, քանի որ հակամարտության հետևանքով զոհվել են քաղաքացիական անձինք, որոնց մեջ կան նաև մեծ թվով երեխաներ։ Այս մասին տեղեկանում ենք Ria.ru կայքից։
Իսրայելի և Պաղեստինյան Գազայի հատվածի սահմանին իրավիճակը սրվել է մայիսի 10-ին: Այդ ժամանակից ի վեր, ըստ իսրայելցի զինվորականների, Գազայի հատվածից արձակվել է ավելի քան 3000 հրթիռ, որոնցից շուրջ 1210-ը ոչնչացվել է Իսրայելի ՀՕՊ-ի կողմից։
Սահմանին իրավիճակի սրմանը նախորդել են պաղեստինցիների և իսրայելական ոստիկանության բախումները Արևելյան Երուսաղեմում: