Պարո՛ն Բայդեն, դուք կանգնեցիք հայերի կողքին, այսպես կոչված Հայոց ցեղասպանության հարցում․ Էրդողանն իր դժգոհությունն է հայտնել Բայդենից
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը դատապարտել է իսրայելական ուժերի աջակցությունը ամերիկյան կողմից: Այս մասին գրում է Hürriyet Daily News-ը:
Թուրքիայի առաջնորդը հիշեցրել է, որ Պաղեստինի ժողովուրդը երկար տարիներ տառապել է հետապնդումներից․
«Այսօր մենք տեսանք Բայդենի ստորագրությունը Իսրայելին զենք վաճառելու վերաբերյալ»,- ասել է Էրդողանը: Նա ընդգծել է նաև․ «Պարոն Բայդեն, դուք կանգնեցիք հայերի կողքին, այսպես կոչված Հայոց ցեղասպանության հարցում:
Այժմ ցավոք սրտի ձեր արյունոտ ձեռքերով գրում եք այս միջադեպի պատմությունը, որը մեծ վնասներ է հասցրել Գազային և հարյուր հազարավոր մարդկանց մահվան պատճառ է հանդիսացել»։
Հիշեցնենք, որ մայիսի 17-ին հայտնի դարձավ, որ Պաղեստինի հետ սրվող հակամարտության ֆոնին ԱՄՆ-ն Իսրայելին կվաճառի 735 միլիոն դոլար արժողությամբ ճշգրիտ զինատեսակներ։