Իսրայելը 24 ժամվա ընթացքում հարված է հասցրել «Համաս»-ի 12 հրամանատարների տներին
Իսրայելական բանակը հայտնել է, որ վերջին 24 ժամվա ընթացքում ոչնչացրել է Համասի 12 բարձրաստիճան հրամանատարների տները Գազայի հատվածում։ Այս մասին տեղեկանում ենք Ria.ru կայքից։
Պայթեցվել են նաև «Համասի» պահեստային գումարտակի վաշտի հրամանատարների տները:
Հիշեցնենք, որ Իսրայելի և Գազայի հատվածի սահմանին իրավիճակը սրվեց մայիսի 10-ի երեկոյան: Էսկալացիայի սկզբից ի վեր, Պաղեստինի տարածքից իսրայելական տարածք է արձակվել շուրջ 3350 հրթիռ։
Իսրայելը «Երկաթե գմբեթ» հակահրթիռային պաշտպանության համակարգի արդյունավետությունը գնահատում է 90%: Ըստ վերջին տեղեկությունների ՝ Իսրայելում զոհվել է 10 մարդ, մոտ 50-ը ծանր վիրավորվել են: