Ռուս-ամերիկյան գագաթնաժողովի անցկացման վայրի վերաբերյալ վերջնական պայմանավորվածություն չկա․ Պեսկով
Ռուս-ամերիկյան գագաթնաժողովի անցկացման վայրի վերաբերյալ վերջնական պայմանավորվածություն չկա, լինելուն պես տեղյակ կպահվի համապատասխան հաղորդագրությամբ։ Այս մասին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:
Ավելի վաղ ՌԴ փոխարտգործնախարար Սերգեյ Ռյաբկովը հայտարարել էր, որ վերջնական պայմանավորվածություն չկա Ռուսաստանի և ԱՄՆ նախագահների միջև հանդիպում անցկացնելու վերաբերյալ, բայց եթե դրան հասնեն, գագաթնաժողովը կարող է անցկացվել «եվրոպական դիվանագիտական մայրաքաղաքներից մեկում»:
Ria.ru-ի աղբյուրները հայտնում են, որ առաջիկա գագաթնաժողովը, եթե Ռուսաստանը դրան համաձայնի, կարող է տեղի ունենալ Ժնեւում: