«Կարո՞ղ ա ազգովի դոմփենք»․ Ավանի փոխթաղապետի փողոցային բառապաշարը
Այն, որ Ավանի «խորոված խեղդող» փոխթաղապետ Ներսես Պողոսյանը այս իշխանությունների հավաքական կերպարն է, նրանց դեմքն ու դիմագիծը, շատերին է հայտնի, այն, որ Ներսես Պողոսյանը ոչ չափի, ոչ էլ կոռեկտության զգացում ունի, դա էլ է շատերին հայտնի, շատերը գիտեն նաև, որ այս անձը մտավոր ունակությունների առումով էլ առանձնապես չի փայլում։ Այս մասին գրել է «Հրապարակ»-ը։
Այսօր հայտնի դարձավ նաև, որ Ներսես Պողոսյանը, բացի վերը թվարկվածը, տակտի զգացում էլ չունի։ Նա իր ֆեյսբուքյան էջին է տեղադրել ԶԼՄ-ներից մեկի հրապարակումը ,և գռեհկության վերջին դրսևորումներով մեկնաբանություն գրել․
«ԱԱԾ չի դոփում, կարո՞ղ ա ազգովի դոմփեն»,- գրել է մտքի մերօրյա գիգանտը։
