Կրակոցներ ԱՄՆ-ի Կալիֆոռնիա նահանգում. կան զոհեր և վիրավորներ
ԱՄՆ-ի Կալիֆոռնիա նահանգում երկու անհայտ անձինք կրակել են ավտոբուսի ուղղությամբ, ինչի արդյունքում երկու մարդ զոհվել է: Այս մասին հայտնում է РИА Новости գործակալությունը։
Նշվում է, որ ավտոբուսի վրա արձակված բազմաթիվ կրակոցներից զոհվել է 2 մարդ: Ոստիկանությունից հայտնել են, որ երկու հարձակվողները մոտ 70 կրակոց են արձակել ավտոբուսի ուղղությամբ: Առնվազն հինգ կին վիրավորվել է, նրանք տեղափոխվել են հիվանդանոց:
Այժ ոստիկանությունը փորձում է պարզել դեպքի հետ կապված բոլոր մանրամասները: Հայտնի է միայն, որ ավտոբուսի վրա կրակել են 2 տղամարդիկ: