Ամերիկյան նոր հրթիռը Մոսկվային կարող է հարվածել Լոնդոնից
Ամերիկյան բանակը իր տրամադրության տակ կունենա հեռահար զենք, որը թույլ կտա հակամարտության դեպքում հարված հասցնել Ռուսաստանին նույնիսկ Լոնդոնից:
Այս մասին գրում է Քայլ Միզոկամին «Popular Mechanics» ամսագրում տպագրված իր հոդվածում: Հրապարակախոսը ուշադրություն է հրավիրում այն փաստի վրա, որ հրթիռը 17 անգամ ավելի արագ է, քան ձայնի արագությունը և կարող է թիրախներ խոցել ավելի քան 2800 կմ հեռավորության վրա:
Նրա խոսքով ՝ Խաղաղ օվկիանոսի դիրքերից արձակված հրթիռը կկարողանա խոցել Հարավային Կորեայի, Թայվանի, Ճապոնիայի, Ֆիլիպինների ու Չինաստանի թիրախները: Հրթիռները վերջնական պատրաստ կլինեն 2023 թվականին: