«Համասը» հերքել է մայիսի 20-ին Իսրայելի հետ հնարավոր հրադադարի կնքման մասին
«Համասը» հերքել է մայիսի 20-ի առավոտյան Իսրայելի հետ հրադադարի ռեժիմի համաձայնության մասին հաղորդումը: Այս մասին հայտարարել է շարժման Քաղբյուրոյի անդամ Իզզաթ ալ-Ռեշեկը:
Ավելի վաղ Եգիպտոսը, ըստ իսրայելական հեռուստաընկերության, առաջարկել էր հինգշաբթի 06: 00-ից հրադադար հաստատել Մերձավոր Արևելքի հակամարտության գոտում: Այնուհետև հաղորդվեց, որ «Համաս»-ը համաձայնվել է:
Իսրայելը դեռ չի մեկնաբանել այս տեղեկատվությունը: Հիշեցնենք, որ Իսրայելա-պաղեստինյան հակամարտությունը սրվեց մայիսի սկզբին այն բանից հետո, երբ մի քանի արաբական ընտանիքների Շեյխ Ջարահից վտարելու փորձը հանգեցրեց պաղեստինցիների և իսրայելական ոստիկանության միջև զանգվածային բախումների:
Դրանից հետո ռազմական գործողություններ սկսվեցին «Համաս» շարժման եւ Իսրայելի միջև: