NEWSPRESS.am֊ի անձնակազմը մեկնում է արձակուրդ. աշխատանքները կվերսկսենք սեպտեմբերի 1-իցՄոտ 25 հազար անօրինական միգրանտներ Սեուտայից վերադարձել են ՄարոկկոԼատվիա–Բելառուս սահմանին տեխնիկական խափանում է առաջացել․ սահմանային հսկողությունը դադարեցված էՖԻՖԱ-ի նախագահ Ջանի Ինֆանտինոն կարող է հրաժարական տալԿորսիկայի ժողովն ընդունել է բանաձև, պահանջվում է անհապաղ ազատ արձակել ապօրինի պահվող հայ գերիներինՀԾԿՀ-ն ուսումնասիրել է «Երևանի ՋԷԿ»-ի էներգաբլոկի աշխատանքըՀայր Ասողիկը կիրակի Սուրբ Պատարագ կմատուցի Մայր ՏաճարումՀայկական ալկոհոլի վաճառքները ՌԴ-ում նվազում են․ կոնյակի անկումը հասել է 12 տոկոսիWildberries-ի պահեստների վրա հարձակումները վնասներ են պատճառել նաև հայ գործարարներինՌԴ ՊՆ․ ՀՕՊ-ը խոցել է 223 ուկրաինական անօդաչուԵրևանում կողոպտել են «Իդրամի» ինկասացիայի ավտոմեքենան՝ տանելով 34 պարկ փողի կապոցՆախաձեռնվել է քրեական վարույթ՝ ինքնասպանության հասցնելու հատկանիշներով․ տղայի մարմին է հայտնաբերվելԳագիկ Ծառուկյանի դստեր նոր հրապարակումըՌուբեն Վարդանյանի կինը կրկին դիմել է Փաշինյանին և Ալիևային՝ Բաքու այց կազմակերպելու համարԻրանի և Մեծ Բրիտանիայի ԱԳ նախարարները քննարկել են տարածաշրջանային իրավիճակըՇոգ եղանակի պատճառով աճել է էլեկտրաէներգիայի սպառումը, ինչը հանգեցնում է վթարների․ Ռոմանոս ՊետրոսյանՄոսկվան արձագանքել է ԵԱՏՄ-ի վերաբերյալ Փաշինյանի հայտարարությանըՖրանսիան ուժեր է տեղակայել Իսպանիայի սահմանին՝ Սեուտայի միգրացիոն ճգնաժամի ֆոնինՄԻՊ-ի և ՔԾ ներկայացուցիչները քննարկել են ազատազրկվածների իրավունքների պաշտպանությունըԲաքվում շարունակվում է ապօրինաբար պահվող հայ ռազմագերիների «դատավարությունը»«Արարատ» ռեստորանային համալիրի դիմաց 23-ամյա երիտասարդը ատրճանակից մի քանի կրակոց է արձակելԱԺ-ում լրագրողների աշխատանքի նոր սահմանափակումները մտահոգել են մասնագիտական կառույցներինՌոբերտ Քոչարյանի գրասենյակի արձագանքը՝ դատարանի տարօրինակ որոշմանըԲաքվի էլիտար բնակելի համալիրներից մեկում հրդեհ է բռնկվելԿոտայքում մեկ օրում չորս մարդու կյանք խլած Թադևոս Հովակիմյանը կրկին անմեղսունակ է ճանաչվել. ՓաստինֆոԵԱՏՄ-ում ընդլայնվում է նավիգացիոն կնիքների կիրառումը բեռնափոխադրումների վերահսկման համարՈւկրաինան ակտիվացրել է Ռուսաստանի քաղաքացիական բնակչության դեմ հարձակումները․ ԶախարովաՓաշինյանի որոշումներով 7 պաշտոնյա ազատվել է պաշտոնիցԻսրայելի բանակը հայտարարել է ՀԱՄԱՍ-ի սպայի և հրամանատարի սպանության մասինԱրայիկ Հարությունյանն ազատվել է վարչապետի աշխատակազմի ղեկավարի պաշտոնիցՈւկրաինայի դեմ պատերազմում Ռուսաստանը կորցրել է 1.6 միլիոն զինվոր. ԶելենսկիԱվարտվել են բանակցությունները հայկական ձկնարտադրանքի՝ վրացական շուկայում իրացման հարցումԳևորգ Պապոյանը «Արարատցեմենտում» ներկայացրել է նորանշանակ կառավարիչ Դավիթ ԳևորգյանինՇիրակի մարզի քրեական ոստիկանները կեղծ օղի պատրաստելու և իրացնելու դեպք են բացահայտելԵրախտագիտության մեդալով է պարգևատրել Կիպրոսում հայ համայնքի ներկայացուցիչըՀիմնական խնդիրը մնում է՝ ինչպես կանխել ապօրինի կալանավորումների պրոցեսը․ ԱբրահամյանԹբիլիսյան խճուղում բախվել են «Nissan»-ը ու «Ford»-ը․ օպերատիվ են գործել պարեկներըԵրևանի «Արարատ» կոնյակի-գինու-օղու կոմբինատ»-ը հանձնվել է ՀՀ կառավարմանն ու պահպանմանըՀայաստանի համար Էբոլա հիվանդության ներմուծման և հետագա տարածման ռիսկը գնահատվում է ցածր Օգոստոսին օդի ամսական միջին ջերմաստիճանը կանխատեսվում է նորմայի սահմաններումՆիկոլ Փաշինյանի հերթական հատիկառհատիկըՆԳ նախարարի հրամանով Օլիվյե Լեֆեբվրը պարգևատրվել է հայ-ֆրանսիական համագործակցության զարգացման գործում ունեցած ներդրման համարՆարեկ Կարապետյանը լրատվամիջոցների հետ խոսելիս մի քանի բավականին ուժեղ սուտ պնդումներ է արել ՀԷՑ-ի վերաբերյալ. Ռոմանոս Պետրոսյան
45-ամյա օտարերկրացի տղամարդը Տիգրան Մեծի պողոտայում տաբատն իջեցրած պառկել է նստարանին
Մի քանի ամսում ռուսները Ուկրաինայում ոչնչացրել են 200 բենզալցակայանԲարձր ենք գնահատում այն աջակցությունը, որը Պորտուգալիան ցուցաբերում է ՀՀ-ԵՄ զարգացման գործում Նուբարաշենում կիրականացվեն սրսկման աշխատանքներ․ բնակիչներին հորդորում են փակել պատուհանները«Տելեգրամ»-ի միջոցով 10 կգ թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեպքի վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել էՀրազդանի բժշկական կենտրոնում լույս աշխարհ է եկել հերթական «հսկան»Քննարկվել են Շիրակի մարզում մարդու իրավունքների պաշտպանությանն առնչվող խնդիրներ
Մամուլ

Հայաստանի պետական սահմանի խախտումը ՀԱՊԿ սահմանի խախտում է․ ՀԱՊԿ առաջին իրական քննությունը․ «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.

«Արդեն 6 օր է, ինչ Ադրբեջանի զինված ուժերի զինծառայողների որոշ խմբեր շարունակում են գտնվել Սյունիքի և Գեղարքունիքի մարզերի որոշ սահմանային հատվածներում: Ռուսական կողմի ներգրավմամբ ընթացող բանակցությունների արդյունքում որոշ ուժեր հետ են քաշվել Հայաստանի տարածքից, սակայն ընդհանուր ռազմաքաղաքական իրավիճակը շարունակում է մնալ անփոփոխ: Հայաստանի միջազգայնորեն ճանաչված սահմանները խախտվել են, սուվերեն տարածք է ներխուժել թշնամական երկրի զորախումբ։

Այստեղ Հայաստանն ունի երկու լուծում՝ առաջինը՝ գնալ ռազմական բախման եւ ուժով ազատել սեփական տարածքը, ինչը հղի է լայնածավալ պատերազմի սկսման վտանգով, տարածաշրջանում անկայունության հաստատմամբ, եւ երկրորդ՝ տարածքի ազատմանը հասնել բանակցությունների միջոցով՝ անվտանգային միջազգային համակարգի և դաշնակիցների ճնշման օգնությամբ։ Առաջին լուծման տարբերակն ի սկզբանե սառեցվել է անմիջապես Մոսկվայի ներազդմամբ։ Կրեմլի տարածած հայտարարությունները, ՌԴ նախագահի մամուլի քարտուղարի միանշանակ հայտարարությունները կասկածելու տեղ չեն թողնում, որ ռազմական բախում որեւէ դեպքում թույլատրելի չէ Մոսկվայի համար։

Սա Հայաստանի և Ադրբեջանի իշխանությունների համար կողմնորոշիչ սկզբունք է։
Ադրբեջանական կողմի գործողությունները կարելի է հստակ բնութագրել որպես ռազմական սադրանք, որի նպատակն է Հայաստանին պարտադրել բացել Սյունիքի միջով ճանապարհ, ինչը Թուրքիան և Նախիջևանը կկապի Ադրբեջանին։ Թեեւ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության մեջ որևէ հիշատակում չկա, այսպես կոչված, Զանգեզուրի միջանցքի մասին, Բաքուն փորձում է օգտվել պատերազմից հետո Հայաստանում ստեղծված բարդ իրավիճակից և աղավաղելով հաղորդակցությունների ապաշրջափակման մասին պարտավորությունները՝ պարտադրել միայն իր շահերից բխող միջանցքի ստեղծում։ Ադրբեջանի նախագահը անգամ հանդես եկավ ուժի բացահայտ սպառնալիքով` զգուշացնելով ուժով միջանցք բացելու հեռանկարի մասին։

Հայկական կողմը վճռականորեն մերժել է Ադրբեջանի առաջ քաշած այդ անհեթեթ պահանջը։ Չկարողանալով հասնել զիջումների` Բաքուն դիմեց ռազմական շանտաժի գործիքակազմի` փորձելով զավթել սահմանային որոշ բարձունքներ։ Բաքվի նման սադրանքը վստահաբար համաձայնեցված է Թուրքիայի հետ, որը թեեւ բացահայտ չի գործում, սակայն խնդիր ունի տարածաշրջանից դուրս մղել Ռուսաստանին, եւ Ադրբեջանի հետ միջանցք ունենալն այդ հարցում նշանակալի ձեռքբերում կդառնա։
Գիտակցելով իրավիճակի ողջ լրջությունը եւ ճգնաժամի սրման ռիսկերը՝ հայկական կողմը գործարկեց ռազմաքաղաքական իր գործիքակազմը` դիմելով թե՛ ՀԱՊԿ-ին, թե՛ ռազմավարական դաշնակից Ռուսաստանին։ Պաշտոնական հայտարարությունների համաձայն՝ Հայաստանի սահմանների անձեռնմխելիությունը ՀԱՊԿ սահմանների անձեռնմխելիությունն է։ Եվ եթե խախտվել է Հայաստանի պետական սահմանը, խախտվել է բուն ՀԱՊԿ սահմանը։

Առնվազն միամտություն կլինի կարծել, որ Ադրբեջանի ղեկավարությունը, նախաձեռնելով ներխուժում Հայաստանի տարածք, չի պատկերացրել կամ չի գիտակցել, որ ոտնձգություն է իրականացնում ՀԱՊԿ պատասխանատվության տարածքի կամ Ռուսաստանի ռազմավարական դաշնակից երկրի տարածքի նկատմամբ։ Թուրք-ադրբեջանական այս բավական վտանգավոր խաղը ուղղված է ստեղծված իրավիճակում Ռուսաստանի հնարավոր արձագանքը, ՀԱՊԿ մեխանիզմների արդյունավետությունը ստուգելուն: Փաստացի սա ՀԱՊԿ կենսունակության առաջին իրական քննություն է, և համարժեք արձագանքի բացակայությունը լուրջ հարված կլինի ոչ միայն կառույցի համար, այլ նաև կխաթարի ՌԴ դիրքերը տարածաշրջանում։

«Ինչ վերաբերում է այդ (ՀԱՊԿ) պայմանագրի շրջանակներում Ռուսաստանի պայմանագրային պարտավորությունների կատարմանը, ապա մենք միշտ իրականացրել ենք, իրականացնում ենք և իրականացնելու ենք մեր պարտավորությունները». այս խոսքերը պատկանում են ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին, որը նման հայտարարություն է արել 2020թ.-ի հոկտեմբերի 7-ին՝ 44-օրյա պատերազմի ամենաթեժ օրերին։

Եթե ղարաբաղյան պատերազմում ագրեսիան ընթանում էր ոչ Հայաստանի Հանրապետության միջազգայնորեն ճանաչված սահմաններում, այլ դրանից դուրս, ապա հիմա գործ ունենք բուն Հայաստանի տարածքում ծավալվող ագրեսիայի հետ, հետեւաբար Հայաստանի առջեւ ունեցած պարտավորությունների կատարման մասին Վլադիմիր Պուտինի խոսքերն արդիական են, քան երբևէ»։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։