«Հայրենիք»-ը Արթուր Վանեցյանի գլխավորությամբ մարզային այցելություններ է սկսել
«Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանի գլխավորությամբ «Պատիվ ունեմ» դաշինքի անդամներն այսօր մեկնել են մարզեր՝ լսելու և հավաքագրելու քաղաքացու խնդիրները։
«Սիրելի՛ ժողովուրդ, մենք գալիս ենք քո դուռը։ Գյուղացի, շինական, արհեստավոր, ուսուցիչ, բժիշկ, զինվորական, մենք գալիս ենք՝ լսելու քո խնդիրը, լսելու ու հասկանալու մեր երկրի իրական խնդիրները, ապա նաև համատեղ ջանքերով լծվելու դրանց հաղթահարման գործին։ Պատիվ ունենք»,- ասված է կուսակցության ֆեյսբուքյան էջում։