Էրեբունուց Երևան դարձած մեր մայրաքաղաքը երբեք Էրիվան չի դառնալու․ Սամվել Կարապետյան30-ամյա կինը հայտնել է, որ սեռական բռնության է ենթարկվել հյուրանոցում, ավտոմեքենայում ու նաև խոտերի մեջԲրազիլական զինվшծ տղամարդը ներխուժել է մանկապարտեզ և շուրջ երեք ժամ պատանդ պահել 13 երեխայիԹրամփի և Պուտինի միջև պայմանավորվածություն է ձեռք բերվելԻշխանությունը փորձում է ոչնչացնել Ծառուկյանի բիզնեսը, բայց փլուզում է տնտեսության ճյուղեր՝ հազարավոր մարդկանց թողնելով առանց օրվա հացի․ Արման ԱբովյանՀանգստյան օրերին սպասվում է առանձ տեղումների եղանակ ՀԿ-ները հայտարարություն են արել, Իոաննիսյանը դրան չի միացել. «Հրապարակ»Դեսպանների հետ ակտիվ հանդիպումներ են սկսել. «Հրապարակ»Հոկտեմբերի 13-ին ԱԺ-ում արցախցիների հետ հանդիպում կկայանա․ ո՞վ է ընդունելու նրանց․ «Ժողովուրդ»Հայաստանը 240 մլն դոլար նոր վարկ կվերցնի. «Հրապարակ»ՔՊ-ական Արփի Դավոյանը տուն առ տուն քարոզարշավ է անում Ստեփանավանում. «Ժողովուրդ»Սյունիքում կրկի՞ն ադրբեջանցիներ. «Հրապարակ»Ի՞նչ ունեցվածք ունի Ծառուկյանի գործով քննչական վարչության պետ Դավիթ Մանուչարյանը. «Ժողովուրդ»Սրբազանի գործը մտել է փակուղի. «Հրապարակ»ՀԷՑ-ի խոշոր վթարի պատճառը հին տրանսֆորմատո՞րն է․ փորձագետները մտահոգված են. «Ժողովուրդ»Կադրային բանկի անակնկալները. «Հրապարակ»ՄՔԴ-ի դեմ ցանկացած քայլ հարված է զանգվածային հանցագործությունների զոհերին․ դատարանի նախագահՀրշեջները կանխել են կրակի տարածումը դեպի տունՇարունակում ենք ջանքերը՝ Հարավային Կովկասում խաղաղություն հաստատելու ուղղությամբ․ դեսպանՎրաստանում ապօրինի միգրանտների դեմ ստուգումների արդյունքում 64 մարդ է ձերբակալվելԿԸՀ-ն արձագանքել է Հրազդանում դիտորդի մասնակցությամբ արձանագրված միջադեպինՎերաքննիչ դատարանը անփոփոխ է թողել Գագիկ Ծառուկյանին կալանավորելու մասին որոշումըԹրամփը հայտարարել է, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ շատ հաջող զրույց է ունեցելՄիասնական ժամերգություն և նախատոնակ՝ Սրբոց Թարգմանչաց տոնին ընդառաջՈւկրաինայի հարձակումը իրանական նավի վրա սպառնում է Կասպից ծովի անվտանգությանը․ ՓեզեշքիանՔոչարյանը կարևորել է ազատությունից զրկված անձանց հոգեկան առողջության պաշտպանությունըՀայաստանը ՄԱԿ-ում կարևորել է թվային տեխնոլոգիաների դերը կայուն զարգացման և տնտեսական աճի գործումԱլ-Ահլին ջախջախեց Ալ-Ֆատեհին. Սպերցյանը՝ գոլային փոխանցման հեղինակՔննարկվել են 2027-ի պետական բյուջեի նախագծի վերաբերյալ առաջարկություններըՀՀ և Վրաստանի ՆԳՆ-ների համագործակցությամբ հայտնաբերվել է սպանության համար հետախուզվող անձըՊապոյանը կարևորել է քաղաքաշինության ոլորտում ներդրումների ներգրավումը, բնակարանների հասանելիությունըՊեսկովը Ռուսաստանի քաղաքացիներին խորհուրդ է տվել ձեռնպահ լինել եվրոպական երկրներ մեկնելուցԹբիլիսիից Ստեփանծմինդա ճանապարհի տևողությունը կկրճատվի․ նախագիծը հասել է կարևոր փուլինՕվերչուկը՝ ԱՊՀ+ ձևաչափի մասին․ Իրանի մասնակցությամբ այն արդեն փաստացի գործում է«Արցախի մասին խոսելը պատերազմ հրահրել չէ, իսկ հիշելը խաղաղությունը մերժել չէ»․ ՀակոբյանՀայկական վերամշակված արտադրանքը կարտահանվի Օմանի շուկա«Գորիս» ՔԿՀ այցելած քաղաքացու մոտից հեռախոս և թմրամիջոցի նմանվող զանգված են հայտնաբերելԹուրքիան Սև ծովում Ռուսաստանի և Ուկրաինայի նավերի համար առանձին անվտանգության միջանցքներ է առաջարկելԲելառուսի ԱԳՆ է կանչվել Ուկրաինայի գործերի ժամանակավոր հավատարմատարըAZAL-ը ժամանակավորապես փոխել է Մոսկվա չվերթների ժամանակացույցըՀամաշխարհային բանկը ներկայացրել է Հայաստանի, Ադրբեջանի և Վրաստանի տնտեսության աճի կանխատեսումը մինչև 2028 թվականը«BMW»-ն դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կողաշրջված հայտնվել ձորակում. Արարատի փոխքաղաքապետի եղբայրը տեղում մահացել էԵվրամիության արտգործնախարարների խորհուրդը Լյուքսեմբուրգում կքննարկի Վրաստանի հարցըՈւկրաինայի ԶՈւ-ն Դոնեցկում հարվածել է Կարմիր խաչի բեռնատարին և մարդասիրական օգնության պահեստինՀրապարակվել է համալսարանների համաշխարհային վարկանիշը. որ տեղում է Երևանի պետական համալսարանըԹուրքմենստանում Փաշինյան-Պուտին-Ալիև փակ հանդիպում չի կայացելԿԳՄՍ նախարարը կարևորել է Հայաստանի և Բրիտանական խորհրդի միջև ձևավորված երկարամյա գործակցությունըԻնտերպոլը գործողություն է իրականացրել Հայաստանում և ևս 16 երկրում. Առգրավվել է Արցախյան պատերազմի հետ կապված զենքՔննարկվել են երեխաների իրավունքների պաշտպանության ոլորտում իրականացվող բարեփոխումներըԷրդողան. «Գազան վերածվել է աշխարհի ամենամեծ համակենտրոնացման ճամբարի»
Հասարակություն

Նոյեբերին 9-ի հայտարարությանը հաջորդած զանգվածային անկարգությունների փաստերով քննվող քրգործով կա 54 մեղադրյալ

2020թ. նոյեմբերի 9-ին ՀՀ, ՌԴ և ԱՀ ղեկավարների միջև ստորագրված Արցախյան երկրորդ պատերազմի հրադադար հաստատելու մասին հայտարարության հրապարակումից հետո ՀՀ ԱԺ, Կառավարության շենքերում և պետական նշանակության այլ օբյեկտներում ու հասարակական վայրերում կազմակերպվել և իրականացվել են բռնություն գործադրելով, ջարդ իրականացնելով, գույք ոչնչացնելով, վնասելով կամ իշխանության ներկայացուցչին զինված դիմադրելով արտահայտված զանգվածային անկարգություններ: Այս մասին տեղեկանում ենք Գլխավոր դատախազությունից:

Դրանց ժամանակ մասնակիցների կողմից հնչել են ինչպես իշխանության ներկայացուցիչների օրինական պահանջներին ակտիվորեն չենթարկվելու կամ անձանց նկատմամբ բռնություն կիրառելու, այնպես էլ իշխանությունը զավթելուն, սահմանադրական կարգը բռնի տապալելուն ուղղված հրապարակային կոչեր: Այս մասին տեղեկացնում է Դատախազությունը:

Դեպքի առթիվ ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտում 2020թ. նոյեմբերի 10-ին ՀՀ քրեական օրենսգրքի 225-րդ հոդվածի 1-ին, 2-րդ և 4-րդ մասերով, 301-րդ հոդվածով և 301.1-րդ հոդվածի 1-ին մասով հարուցվել է քրեական գործ, որի նախաքննության կատարումը հանձնարարվել է ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտին:

Հիշյալ դեպքերի ժամանակ Երևան քաղաքում ՀՀ վարչապետի կեցավայր ապօրինի մուտք գործելով ուրիշի գույքի բացահայտ հափշտակության և 2 դրվագ փաստաթղթերի հափշտակության դեպքերի, ՀՀ Ազգային ժողովի կայանատեղիից կյանքի կամ առողջության համար ոչ վտանգավոր բռնություն գործադրելու սպառնալիքով տրանսպորտային միջոցների առանձնապես խոշոր չափերով գույքի բացահայտ հափշտակության, մի խումբ անձանց կողմից ՀՀ կառավարական թիվ 1 շենք, ՀՀ ԱԺ շենք և այնտեղ գտնվող աշխատասենյակներ ապօրինի մուտք գործելով առանձնապես խոշոր չափերով գույքի բացահայտ հափշտակություններ կատարելու, անձնական այլ շահագրգռվածությունից ելնելով՝ կարևոր և պաշտոնական փաստաթղթեր հափշտակելու դեպքերի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 176-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով, 176-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին, 1.1-ին կետերով, 324-րդ հոդվածի 1-ին մասով, 324-րդ հոդվածի 2-րդ մասով, օրենքով սահմանված կարգի խախտմամբ հավաքը դիտավորությամբ կազմակերպելու և անցկացնելու դեպքի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 2251 հոդվածի 1-ին մասով, բռնություն գործադրելու միջոցով իշխանությունը յուրացնելու, Սահմանադրությամբ չնախատեսված այլ եղանակով իշխանությունը զավթելու փորձ կատարելու և նշված հանցափորձը կազմակերպելու դեպքերի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 34-300-րդ հոդվածի 1-ին մասով, 38-34-300-րդ հոդվածի 1-ին մասով հարուցվել է ընդհանուր 9 քրեական գործ, որոնց նախաքննությունը ՀՀ գլխավոր դատախազի տեղակալի կողմից հանձնարարվել է ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտի քննիչներին: Դրանց շրջանակներում քննության առարկա է նաև ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանի նկատմամբ բռնություն գործադրելու դեպքը:

Բացի այդ, ռազմամթերք ապօրինի ձեռք բերելու, պահելու, փոխադրելու դեպքերի առթիվ հարուցվել է 2 քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 1-ին մասով, որոնք ևս միացվել են վերոնշյալ գործերով վարույթին:

Նախաքննության ընթացքում 54 անձ ներգրավվել է որպես մեղադրյալ, որոնցից 44-ի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու մասին միջնորդություններ են ներկայացվել Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան: Դրանցից 21-ը բավարարվել է, այդ թվում 3-ը՝ հետախուզվող մեղադրյալների նկատմամբ, 22-ը՝ մերժվել, 1-ը հետ է վերցվել դատախազի կողմից:

5 անձի վերաբերյալ մեղադրանքները փոփոխելու ու լրացնելու արդյունքում դատարան են ներկայացվել նրանց նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու կրկնակի միջնորդություններ, որոնք մերժվել են: 9 մեղադրյալի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու կամ կալանքի տակ պահելու ժամկետը երկարացնելու մասին առաջին ատյանի դատարանի որոշումները ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի կողմից բեկանվել են: 1 մեղադրյալի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը փոփոխվել է այլ խափանման միջոցով՝ մինչդատական վարույթի օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազի կողմից: 9 մեղադրյալի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին, իսկ անչափահաս 1 մեղադրյալի նկատմամբ՝ ծնողի հսկողությանը հանձնելը:

Կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու միջնորդությունները մերժելու վերաբերյալ առաջին ատյանի դատարանի անհիմն դատական ակտերի դեմ բերվել է 16 վերաքննիչ բողոք, որոնցից մասնակի կամ լրիվ բավարարվել են 2-ը, 1-ի քննությունը դեռևս չի ավարտվել: ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի անհիմն որոշումների դեմ ներկայացվել է 7 վճռաբեկ բողոք, որոնցից 1-ը բավարարվել է, և ազատ արձակված մեղադրյալը կրկին կալանավորվել է:

Միասնական վարույթով քննվող քրեական գործից 23 անձի վերաբերյալ 7 քրեական գործ անջատվել է և հաստատված մեղադրական եզրակացություններով ուղարկվել Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան: Այդ գործերից մեկով 1 անձի վերաբերյալ կայացվել է մեղադրական դատավճիռ:

Բացի վերոնշյալը, նշված քրեական գործով մեղադրյալներից մեկի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու միջնորդությունը Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանում քննության առնելիս՝ արդարադատության իրականացմանը և քննությանը խոչընդոտելու և դրան օժանդակելու դեպքերի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 332-րդ հոդվածի 1-ին մասով, 38-332-րդ հոդվածի 1-ին մասով, ինչպես նաև՝ նույն մեղադրյալի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու մասին միջնորդության քննարկման արդյունքում դատավորի կողմից շահադիտական կամ անձնական այլ դրդումներով գործն ըստ էության չլուծող ակնհայտ անարդար դատական այլ ակտ` խափանման միջոցի ընտրության մասին որոշում կայացնելու դեպքի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 352-րդ հոդվածի 1-ին մասով հարուցվել է 2 քրեական գործ, որոնց նախաքննությունը ՀՀ գլխավոր դատախազի տեղակալի կողմից նույնպես հանձնարարվել է ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտի քննիչներին և միացվել է վերոնշյալ մայր քրեական գործի հետ մեկ վարույթում:

Ներկայումս գործով մեղադրյալների թիվը 31-ն է, 1 մեղադրյալ մահացել է, կալանքի տակ է գտնվում 3 անձ: Նախաքննությունը շարունակվում է, դրա շրջանակներում կատարվել և կատարվում են մեծածավալ քննչական և այլ դատավարական գործողություններ, մասնավորապես՝ տարբեր դատավարական կարգավիճակներով հարցաքննվել է շուրջ 300 անձ, կատարվել է շուրջ 200 զննություն, 40-ից ավելի առգրավում, բնակարանի շուրջ 70 խուզարկություն, ներկայումս ևս կատարվում են անհրաժեշտ քննչական, դատավարական և օպերատիվ-հետախուզական գործողություններ: