ՀՀ-ում Լեհաստանի դեսպանատունը խնդրում է իր քաղաքացիներին խուսափել Տավուշ, Գեղարքունիք, Վայոց Ձոր և Սյունիք ճանապարհորդություններից
ՀՀ-ում Լեհաստանի դեսպանատունը հայտարարություն է տարածել, որում ասվում է․
«Սյունիքի և Գեղարքունիքի մարզերի սահմանային գոտիներում տեղի ունեցող իրադարձությունների, Հայաստանի և Ադրբեջանի սահմանին լարված իրավիճակի հետ կապված` Երևանում Լեհաստանի դեսպանատունը իր քաղաքացիներին խնդրում է խուսափել Հայաստանի հետևյալ շրջաններ այցելություններից` Տավուշ, Գեղարքունիք, Վայոց ձոր և Սյունիք: Զգույշ եղեք և հետևեք տեղական իշխանությունների հրահանգներին»։
Նշենք որ, նմանատիպ հայտարարություն էր տարածել նաև ԱՄՆ պետքարտուղարությունը։