Իսրայելի կողմից հասցված հարվածների հետևանքով զոհվել է 219 պաղեստինցի
Պաղեստինի Առողջապահության նախարարությունից հայտնում են, որ Գազայի հատվածում իսրայելական կողմի ավիահարվածների հետևանքով զոհերի թիվը հասել է 219-ի, որոնցից ավելի քան 60-ը երեխաներ են։ Այս մասին տեղեկանում ենք Ria.ru կայքից։
Իսրայելի և Գազայի հատվածում սահմանին իրավիճակը սրվել է մայիսի 10-ի երեկոյան: Էսկալացիայի սկզբից ի վեր, Պաղեստինից 3750 հրթիռ է արձակվել Իսրայելի տարածք։
Վերջին տվյալների համաձայն, Իսրայելում զոհվել է 12 մարդ, ավելի քան 50-ը ծանր վիրավորվել են: