Ինքնաթիռի վթար՝ Բելառուսում․ կան զոհեր
Բելառուսում՝ Բարանովիչի մոտակայքում, ինքնաթիռի վթարի հետևանքով երկու օդաչու է զոհվել։ Այս մասին տեղեկանում ենք Ria.ru կայքից։
Վթարի է ենթարկվել ռազմական «Yak-130» ինքնաթիռը։ Դեռևս պարզ չէ, թե ռազմական ինքնաթիռը ինչ պայմաններում է վթարի ենթարկվել։
Տեղում համապատասխան մարմինները փորձում են պարզել վթարի բոլոր մանրամասները։