Կրեմլը խոսել է Պուտինի ու Բայդենի հնարավոր հանդիպման մասին
Կրեմլը զեկուցելու է Ռուսաստանի և ԱՄՆ նախագահների հնարավոր հանդիպման մանրամասների մասին։ Այս մասին տեղեկանում ենք Ria.ru կայքից։
«Հենց որ մենք ասելու բան ունենանք այս հանդիպման մասին, մենք անպայման կտեղեկացնենք ձեզ»,-ասել է Պեսկովը ՝ պատասխանելով լրագրողների այն հարցին, թե արդյո՞ք Ռուսաստանի և ԱՄՆ նախագահների հետ հանդիպման հեռանկարներ կան։
Ավելի վաղ ՌԴ փոխարտգործնախարար Սերգեյ Ռյաբկովը հայտարարել էր, որ վերջնական պայմանավորվածություն չկա Ռուսաստանի և ԱՄՆ նախագահներ Վլադիմիր Պուտինի և Ջո Բայդենի միջև հանդիպում անցկացնելու վերաբերյալ։ Նա ընդգծել է նաև, որ հանդիպումը կարող է կայանալ եվրոպական դիվանագիտական մայրաքաղաքներից մեկում։