Ադրբեջանն ազատ է արձակել և վերադարձրել է ռազմագերու կարգավիճակ ունեցող բոլոր հայերին․ Ադրբեջանի ԱԳՆ
Ադրբեջանն ազատ է արձակել եւ վերադարձրել է ռազմագերու կարգավիճակ ունեցող բոլոր հայերին, ասել է Ադրբեջանի ԱԳՆ մամուլի ծառայության ղեկավար Լեյլա Աբդուլլաևան։ Այս մասին հայտնում է Minval.az-ը:
«Ներկայումս Ադրբեջանը մանրամասն հետաքննություն է իրականացնում 44-օրյա պատերազմից հետո ձերբակալված բոլոր անձանց նկատմամբ»,- հայտարարել է Աբդուլաևան։