Կալկաթայում Դուրգա-պուջայի տոնակատարության ժամանակ հրմշտոցի հետևանքով զոհվել է առնվազն 17 մարդՆարեկ Մկրտչյանը դարձել է երիտասարդների Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր«Մանկական Եվրատեսիլ 2026»-ի հայաստանյան պատվիրակությունը մեկնել է ՄալթաԶելենսկին հայտարարել է, որ պատրաստ է հանդիպել Պուտինի հետ ցանկացած երկրում՝ հանուն խաղաղությանՀունգարիայի վարչապետը կասկածում է, թե Զելենսկին Բուդապեշտ կժամանի հեղափոխության տարեդարձինԱնկարգություններ Բրյուսելում և Լիեժում․ ոստիկանությունը ամբոխը ցրել է արցունքաբեր գազով և ջրցաններովՎրաստանում տղամարդը ԱՄՆ-ից բերվելիք մեքենաների համար հավաքել է 29 հազար դոլար և գումարով անհետացել էԱՄՆ Սենատում Թուրքիային մեղադրել են Հունաստանի և Կիպրոսի նկատմամբ «ավազակային վարքագծի» մեջՄԱԿ-ում Հայաստանը վերահաստատել է տարածաշրջանում կայուն խաղաղության հանձնառությունըՀունաստանում ձյուն է եկելՍյունիքում կընդլայնվեն և կարդիականացվեն առողջապահական ենթակառուցվածքներըԱննա Ամրոյանը դարձել է Ծանրամարտի Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիրԲնիկ ժողովուրդների իրավունքները չեն կարող պաշտպանվել ընտրողաբարԿիևի բնակիչները պահանջում են քաղաքապետ Կլիչկոյի հրաժարականըՖլորիդայում 3,7 մետրանոց ալիգատորը ջրի տակ է քաշել 71-ամյա ձկնորսինԻրանը սպառնացել է հարվածել Պարսից ծոցի տվյալների կենտրոններին և ինտերնետ-մալուխներին՝ պատերազմի վերսկսման դեպքումՀռոմի պապին դուրս են գրել հիվանդանոցից թոքի չարորակ ուռուցքի հեռացման վիրահատությունից հետոՓաշինյանը ներկա է եղել ապակու մշակման նոր գործարանի բացման արարողությանըՊակիստանի և Աֆղանստանի սահմանին տեղի են ունեցել նոր զինված բախումներՎայոց ձորի մարզում «RENAULT»-ն դուրս է եկել երթևեկելի գոտուց․ կա վիրավորՍա թափանցիկ երկխոսություն է, որովհետև կարևոր է խնդիրների մասին բաց խոսել․ ՓաշինյանԱդրբեջանում տեղի է ունեցել պետական կայքերի աշխատանքի նոր խափանումԼոնդոնում ցույց է տեղի ունեցել Ադրբեջանի դպրոցներում հիջաբ կրելու սահմանափակումների դեմԱթենքում 4 հազար դպրոցական չի կարող հաճախել դասերին՝ անհայտ ծագման գազի ուժեղ հոտի պատճառովՀինգ օրվա ընթացքում՝ երկու վտանգավոր մոտեցում․ բրիտանական ռազմական ինքնաթիռները Հյուսիսային ծովում հանդիպել են անհայտ օբյեկտներիMining Armenia Forum 2026-ը համախմբել է հանքարդյունաբերության ոլորտի շուրջ 50 խոսնակիԱնգլիական Պրեմիեր լիգայի 7-րդ տուրում «Չելսին» հաղթեց «Էվերթոնին»Հայաստանն ու Ղրղզստանը կարևորել են «Խաղաղության խաչմերուկի» զարգացումըՎինիսիուսի փոխարեն ես կտեղափոխվեի մի երկիր, որտեղ ինձ կհարգեին․ ՄոուրինյուՈւկրաինային լրացուցիչ 70 միլիարդ եվրո է անհրաժեշտ. Զելենսկին դիմել է ԵՄ-ինՆման որոշումն ու արարքը ցուցանիշ է պետականության ու պետության բարձրագույն գիտակցության չգոյությանՈչ նյութական մշակութային ժառանգությունը կարևոր դեր ունի համայնքների կայուն զարգացման գործումCOP17-ի շրջանակներում ընդունվել է «Գործելով հանուն բնության» Երևանի հռչակագիրըՎալերիկ Մովսիսյանը դարձավ փոքր արծաթե մեդալակիրՎերացվել է «Վիլ ֆուդ» ընկերության պահածոների արտադրամասի արտադրական գործունեության կասեցումըՄեքսիկայի ափերի մոտ նավի խորտակման հետևանքով ավելի քան 10 մարդ անհետ կորել էՎանաձորում և Ալավերդիում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը«Արտուշիցս հետո երեխաներս և թոռնիկներս ապրելու ուժ տվեցին». կամավոր Արտուշ Մարտիրոսյանն անմահացել է հոկտեմբերի 2-ինՀութիները շրջափակել են եւ պատրաստվում են գրավել Եմենի երրորդ ամենամեծ քաղաքըՎերացվել է Աշտարակ քաղաքում գործող լիմոնադի արտադրամասի արտադրական գործունեության կասեցումըՌուսները հասցրել են ուկրաինական էներգետիկայի դեմ ամենահզոր հարվածներից մեկը. ԶելենսկիՇերեմետևոյից Երևան և այլ քաղաքներ չվերթերը 13 ժամ ուշանում ենՀրապարակվել են հոկտեմբերի 25-ին կայանալիք ՏԻՄ ընտրությունների ընտրողների վերջնական ցուցակներըՆԱՏՕ-ի զորքերն ու ադրբեջանական զորքերը համատեղ զորավարժություն են անցկացրելՌԴ Իվանովոյի հայկական համայնքի համարը օրը պատմական է. Եզրաս Սրբազանի ձեռամբ օծվել է քաղաքի նորակառույց հայկական եկեղեցինՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրեն Խալեդ Էլ-Էնանին այցելել է Զվարթնոց տաճար Հայաստանն ու Ղրղզստանը նոր էջ կբացեն երկկողմ հարաբերություններում․ կայացել է Նիկոլ Փաշինյանի և Սադիր ժապարովի հանդիպումըԵգիպտոսի նախագահը հայտարարել է պաշտոնից հեռանալու մասինԱրթուր Ալեքսանյանը ենթարկվել է ողնաշարի վիրահատությանՀորմուզի նեղուցում ականի վրա հսկա լցանավ է պայթել
Մամուլ

Հակասահմանադրական գլխավոր դատախազը. նոր ապտակ` Արթուր Դավթյանին. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.

«Սահմանադրական դատարանը եւս մեկ ապտակ հասցրեց գլխավոր դատախազին: Երեկ սահմանադրական դատարանը մերժել է վարույթ ընդունել ՀՀ գլխավոր դատախազի դիմումը, որով նա, ըստ էության, խնդրում էր, որ Սահմանադրական դատարանը թույլ տա իրեն, որ ինքը փոխի երկրորդ Նախագահ Ռ.Քոչարյանի մեղադրանքը:

Անգամ անցած շաբաթ Արթուր Դավթյանը Ազգային ժողովում հայտարարեց, որ խնդիրը փակված չէ, և ինքը դիմել է ՍԴ, իսկ այդ որոշումից հետո գործի ընթացքը կշարունակվի։ Եվ, ահա, երեկ Սահմանադրական դատարանը մերժում է Արթուր Դավթյանին՝ ևս մեկ անգամ ցույց տալով, որ իր իրավական վերլուծություններն ու մոտեցումները չեն համապատասխանում ՀՀ Սահմանադրության պահանջներին:

Այսինքն՝ Արթուր Դավթյանը «Մարտի 1»-ի գործը ի սկզբանե տարել է հակասահմանադրական ճանաապարհով՝ այս երեք տարին անընդհատ կրկնելով, որ ամեն ինչ օրինական է: Այսինքն՝ կա՛մ դիտավորյալ է տարել այդ ուղղությամբ, կա՛մ պրոֆեսիոնալիզմի պակաս է. երկուսն էլ մահացու է:

Հիմա առարկայական. Արթուր Դավթյանը ՀՀ գլխավոր դաախազ է արդեն հինգ տարի, և եթե ուշադիր լինենք, արդեն հինգ տարի է՝ նա նույն բառակապակցությամբ ԱԺ ամբիոնից խոսում է «Մարտի 1»-ի 10 զոհերի բացահայտման ուղղությամբ կատարված աշխատանքների մասին, իսկ արդյունքը, արդեն հինգ տարի է, չկա: Ի դեպ, անցած շաբաթ ԱԺ ամբիոնից նա հայտարարեց՝ ով կարող էր երաշխավորել, որ եթե այլ հոդվածով մեղադրանք առաջադրեին, այդ հոդվածը սահմանադրական դատարանը չէր ճանաչի հակասահմանադրական:

Սա, հավատացեք, տարօրինակ հայտարարություն է գլխավոր դատախազի կողմից: Արդեն երեք կամ երկու տարի է՝ տարբեր տրամաչափի իրավաբաններ, եվրոպական դատարանը, Վենետիկի հանձնաժողովը պնդում և հիմնավորում են, որ այդ հոդվածը, որով մեղադրում են անձանց, հակասահմանադրական է, իսկ գլխավոր դատախազը իր հայտարարություններում հայտնում էր նույն արտահայտությունները՝ մեղադրանքները համապատասխանում են մեր օրենսդրության պահանջներին և այլն: Գլխավոր դատախազը եւս իրավունք ուներ դիմել Սահմանադրական դատարան՝ ստուգելու այդ հոդվածի՝ սահմանադրության համապատասխանության հարցը:

Ի՞նչ ունենք հիմա: Ադյունքում, 2018թ սկսած, արդեն 3 տարի է՝ Արթուր Դավթյանը մեզ բոլորիս հավաստիացնում էր, որ այս գործով ամեն ինչ հիմնավոր է եւ օրինական, իսկ Սահմանադրական դատարանը համարեց, որ հոդվածը հակասահմանադրական է, հետեւաբար մեղադրանքը ապօրինի է, իսկ դատարանը դադարեցրեց այդ մեղադրանքները: Արդեն երկրորդ անգամ Սահմանադրական դատարանը բացատրեց Արթուր Դավթյանին, որ ինքը տեղյակ չէ ՀՀ Սահմանադրությունից:

Ունենք սա, այսինքն՝ Արթուր Դավթյանը, արդեն հինգ տարի է՝ ՀՀ գլխավոր դատախազ է, իսկ 10 անձանց սպանությունը բացահայտված չէ, և որևէ մեկը պատժված չէ: Սա փաստ է, իսկ որ ներկայացվում է, թե ինչ տաժանակիր աշխատանք է կատարվել այդ գործով, ապա կա մի պարզ բանաձև՝ կատարված աշխատանքի արդյունավետությունը որոշվում է արդյունքներով: Իսկ ինչպես տեսնում ենք, արդյունք չկա»:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում