Իսրայելը նշել է, որ մի քանի օրից Գազայի հատվածում կավարտի իր ռազմական գործողությունները
Իսրայելի արտաքին գործերի նախարար Գաբի Աշկենազին ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենի հետ զրույցում ասել է, որ Իսրայելին եւս մի քանի օր է պետք Գազայի հատվածում գործողությունն ավարտելու համար: Այս մասին գրում է Axios պորտալը:
Բլինկենն իր հերթին ասել է, որ Վաշինգտոնը մոտ ապագայում ակնկալում է ռազմական գործողությունների դադարեցում: Նա նաև նշել է, որ Միացյալ Նահանգները արգելափակում է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում Գազայի հարցում Ֆրանսիայի նախաձեռնությունները:
Ria.ru-ն, վկայակոչելով իսրայելական բանակին հայտնում է, որ սրացման սկզբից ի վեր Գազայի հատվածից շուրջ 4070 հրթիռ է արձակվել Իսրայելի տարածք, որից 610-ը ընկել է հենց անկլավի տարածքում: