Ադրբեջանցի 500-600 զինվորականներ գտնվում են ՀՀ տարածքում. Նիկոլ Փաշինյան
ՀՀ կառավարության նիստի ժամանակ ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ օպերատիվ իրադրությունը հայ-ադրբեջանական սահմանի Սյունիքի և Գեղարքունիքի մարզերի հատվածներում փոփոխություն չի կրել։ Իրադրությունը շարունակում է մնալ լարված, որովհետև դեռ բավական թվով ադրբեջանցի զինվորականներ գտնվում են ՀՀ տարածքում։
«Մոտավորապես 500-600 հոգի գտնվում է տարբեր հատվածներում։ Մեր զինված ուժերի գործողությունների տրամաբանությունը հետևյալն է՝ մարտավարական գործողություններով սահմանափակել ադրբեջանցիների գործողությունների պոտենցիալը։
Քաղաքական առումով մեր խնդիրը հետևյալն է՝ թույլ չտալ, որ իրավիճակը դուրս գա վերահսկողությունից, այսինքն անել առավելագույնը պատերազմական կամ ռազմական բախման որևէ սցենար բացառելու համար և երկրորդը հասնել նրան, որ ադրբեջանական զինուժի ներկայացուցիչները լքեն ՀՀ տարածքը»,-ասաց Նիկոլ Փաշինյանը։