Իսրայելական օդուժը կրակ է բացել «Համասի» զինապահեստների ուղղությամբ
Իսրայելի Պաշտպանության ուժերի ինքնաթիռները կրակ են բացել պաղեստինյան «Համաս» արմատական շարժման զենքի պահեստների վրա: Այս մասին Twitter-ում հայտնում է իսրայելական բանակի մամուլի ծառայությունը:
Նշվում է, որ պահեստները գտնվում էին կենտրոնական ճամբարում «Համասի» օդուժի բրիգադի հրամանատարի տեղակալի տներում և Խան Յունիս քաղաքում գրոհայիններից մեկի տանը:
Ավելի վաղ Իսրայելի պաշտպանության ուժերը հայտարարել էին Գազայի հատվածում շարժման թունելների ցանցի «վնասազերծման» մասին: Մայիսի 11-ի երեկոյան Պաղեստինի անկլավի սահմաններում սկսվեց վերջին տարիների ամենամեծ սրացումը: Գազայի հատվածում իսրայելական բանակը և պաղեստինյան խմբավորումները չեն դադարեցնում հրթիռային հարձակումները: Երկու կողմերից կան զոհեր և վիրավորներ: