Փրկարարները հայտնաբերել են մոլորված երեխաներին․ նրանց կյանքին վտանգ չի սպառնումԳեղարքունիքի և Կոտայքի մարզերում մի շարք բնակավայրերում 24 ժամ ջուր չի լինիԱդրբեջանը վերջ է դրել Ռուսաստանի տարածաշրջանային գերիշխանությանը Հարավային Կովկասում. Ուկրաինայի արտաքին հետախուզության Ինչպե՞ս է Կոնջորյանի եղբայրը լկտի հայհոյանքներ ու սպառնալիքներ հնչեցնում Նաիրի Հակոբյանի հասցեին. ՏԵՍԱՆՅՈՒԹ 18+Դավիթ Ամալյանը Հայաստանում և Ադրբեջանում ձերբակալված ու պահվող քաղբանտարկյալների մեկ տարբերություն է նշելԱյսօրվանից հայկական կաթնամթերքի համար ռուսական շուկան ամբողջությամբ փակվեց. Դավիթ Անանյան
Armat Media լրատվական գործակալության խուզարկությունն ապօրինի է ճանաչվել
Հայկ Կոնջորյանի եղբոր ծեծի մասին հաղորդումը փոխանցվել է ՔԿ. կադրեր՝ ծեծի դեպքի վայրից (տեսանյութ)Փրկարարները Սուրբ Հովհաննես մատուռի մոտակայքում քաղաքացիներին օգնություն են ցույց տվելՌուսաստանը ավիահարվածներ է հասցրել Զապորոժիեի, Սումիի և Դնեպրոպետրովսկի մարզերում. կան զոհեր և վիրավորներՈստիկանապետի նախկին խորհրդականն ուզում է ընդլայնել Արջուտի ոսկու հանքը ու պոչամբար կառուցել․ «Հետք»Այսօր և՛ Հայաստանի, և՛ Բաքվի բանտերում ազատազրկվում է մեր ողջ ժողովուրդը. Ավետիք ՉալաբյանԱյսուհետ քաղաքացին կարող է լիազորել այլ անձի՝ իր փոխարեն լրացնելու եկամուտների տարեկան հայտարարագիրը. ՊԵԿ (տեսանյութ)Գագիկ Ծառուկյանի թիմակիցները նամակ փոխանցեցին ՀՀ-ում Իրանի դեսպանին (տեսանյութ)Իրազեկում․ Տավուշում գործարկվելու է էլեկտրական շչակՑավոք, այս քաղաքական հետապնդման մեջ ներգրավված են Իրանի քաղաքացիներ. դա չպետք է թույլ տրվի. Արման Աբովյան (տեսանյութ)Հրաձգություն ԱՄՆ-ի Սիեթել քաղաքում. կան զոհեր
Գագիկ Ծառուկյանի թիմակիցները նամակ են հանձնում ՀՀ-ում Իրանի դեսպանին. ուղիղ
Հայկ Կոնջորյանի եղբոր ծեծի դեպքով մեկ անձ ձերբակալվել է․ ՆԳՆ հաղորդում է ներկայացվել
Վազգեն Մնացականյանը Բաքվում՝ ըմբշամարտի Մ-17 աշխարհի առաջնությանը առաջին հաղթանակն է տարելԱրտանիշ բնակավայրի մոտակայքում նավակը խափանվել է Սևանա լճում, նավակի վրա քաղաքացի կաԻրանի գերագույն առաջնորդ Մոջթաբա Խամենեին կոչով դիմել է «Հեզբոլլահ»-ինԻսակովի պողոտայում «Երեքնուկ» կամրջի վրա «Lexus»-ը վրшերթի է ենթարկել հետիոտնի. վերջինս մահшցել էԴավիթ Խուդաթյանը և Իրանի էներգետիկայի նախարարը քննարկել են Հայաստանի և Իրանի միջև էներգետիկ համագործակցության օրակարգային հարցերըՀՀ վարչապետը Նիկոլ Փաշինյանն է` արդեն իններորդ տարին, այս մեկ նախադասությունն է նախորդ հինգ տարիների քաղաքական գնահատականը և ուղեցույցը. Արփինե ՀովհաննիսյանԵրևանի քաղաքապետարանի պաշտոնատար անձին մեղադրանք է ներկայացվել դատական ակտը չկատարելու համարԲաքվի բանտերից հղվող հայերի ուղերձները տարբեր են, սակայն դրանցում կարմիր թելով անցնում է հայկական պետականության պաշտպանության գերակայությունը․ ԱբրահամյանՆվազել են հրազենի գործադրմամբ կատարված հանցագործությունները․ ՆԳ նախարարն ամփոփել է առաջին կիսամյակի աշխատանքը ԿոտայքումԻրանը կարող է հրթիռներով կամ անօդաչուներով հարվածել Կիևին
Ձեր բոլորի հոգսն իմ հոգսն է, ձեր ցավն իմ ցավն է. Գագիկ Ծառուկյանը դիմել է ձեռնարկությունների` աշխատանքից զրկված աշխատակիցներին
Լույս չի լինի մինչև ժամը 17:00-ըԱյսօր օդի ջերմաստիճանը կնվազի 2-3 աստիճանովԳերմանիայում 1 եվրոյով վաճառում են XIX դարի գործարանՀրաձգության Հայաստանի հավաքականը հաղթել է շարժվող թիրախ մրցաձևի աշխարհի առաջնության մեդալային հաշվարկումԱվանում և Դավթաշենում փողոցային առևտրով զբաղվողներից առգրավվել է ավելի քան 6 տոննա միրգ ու բանջարեղեն (տեսանյութ)
Պարտադիր ժամկետային զինծառայողներին հատկացվել է լրացուցիչ արձակուրդ
Ոգեշնչվում եմ բանտային պատերը ճեղքող ձեր բազում շնորհավորանքներից, ջերմ խոսքերից և ուշադրությունից. Արմեն Աշոտյան
Բեռլինում ԼԳԲՏ փրայդի ժամանակ ավտոմեքենան մխրճվել է մարդկանց բազմության մեջ. կա զnհ և տասնյակ տուժածներ
Վեդիում կրակոցներ արձակած 26-ամյա տղամարդը ձերբակալվել է
Թումանյան փողոցի շենքերից մեկի բնակարանի լոգարանում կшխված վիճակում հայտնաբերել են 32-ամյա տղամարդու մարմին
Նոր մանրամասներ Արարատի մարզում 3 մարդու կյանք խլած ողբերգական վթարի մասին
Սևանում բախվել երկու ջրային սկուտեր․ քաղաքացիները հայտնվել են ջրումԱրագածի Սուրբ Աստվածածին եկեղեցում նշվել է վերաօծման 12-րդ տարեդարձըԱրարատի մարզում բախվել են 3 մեքենա. հայտնաբերվել է 3 մոխրացած մարմին, կան վիրավորներԲողոքի ակցիաներ Թբիլիսիում. կան ձերբակալվածներԻրանը Կասպից ծովում նավի դեմ գրոհից հետո նախազգուշացրել է ՈւկրաինայինԹեհրանում քննարկվել է ՀՀ–Իրան սահմանին՝ Արաքս գետի վրա, երկրորդ կամրջի կառուցման նախաձեռնությանը վերաբերող հարցըԾանրամարտի երիտասարդական առաջնության Հայաստանի չեմպիոններըՄԱԿ գլխավոր քարտուղարը 2009 թվականից հետո առաջին անգամ այցելել է Դամասկոս և քննադատել է ԻսրայելինՎրաստանի շտապօգնության մեքենայով Երևան է տեղափոխվել վթարից տուժած աղջիկ երեխա

Մեր ազգային աղետը, ողբերգությունը, նվաստացումը շարունակվում է․ Արփինե Հովհաննիսյան

Ադրբեջանցիների կողմից մեր զինվորականներին զինաթափելու խայտառակ տեսանյութը բոլորդ դիտել եք վստահ եմ: Մեր ազգային աղետը, ողբերգությունը, նվաստացումը շարունակվում է, բայց կարծես մի անտեսանելի ուժ մեր միջից հանել է դիմադրողականությունը ու մենք հիմա էլ ադրբեջանցիներին ենք անիծում...... ֆեյսբուքում, ինչպես վերջին երեք տարին իրար ենք սիրում ու ատում...էլի ֆեյսբուքում: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Արդարադատության նախկին նախարար Արփինե Հովհաննիսյանը։

«Իսկ իրական Հայաստանը քչանում է, նոսրանում ու դառնում անիրական: Ինչպես անիրական էին մեր արժանապատիվ ակնկալիքները ՊՆ-ից ու գենշտաբից:

ԱՆԻՐԱԿԱՆ Հայաստանի պատասխանատուները (ուղղակի և անուղղակի) շատ են ու խորքային: Հենց միայն երեկվա համար նիկոլականները դաժան պատժի պիտի արժանան`կեղծ հերքումներով հասարակությանը փսիխոզի հասցնելու համար: Մինչ այս տեսանյութը երեկ օրվա առաջին կեսին էլ տարածվել էր ՊԵԿ նախկին ղեկավար Դ. Անանյանի հարցազրույցը, որտեղ նա կոչ էր անում չընտրել սրանց և այլն:

Ինչու սրանց չընտրել ես անձամբ գիտեմ գրեթե երեք տարի, բայց մի տեսակ տարօրինակ զգացում ունեցա ընթերցելով նրան ու արձագանքները այդ հարցազրույցին:

Զգացումներս սրվեցին հայ զինվորականների նվաստացման տեսանյութը դիտելիս ու որոշեցի գրել: Բացատրեմ ինչու:

Մենք այս անարժանապատիվ ու սին վիճակին նոր չենք հասել: Այս երեք տարիների ընթացքում քայլ առ քայլ նիկոլն ու իր մանկլավիկները մարդկանց ներշնչել են կեղծ հպարտություն, ստեղծել պատրանքներ ու վերացրել իրար լսելու ու հավատալու կարողությունը: Նիկոլը մենակ չի ստեղծել այս ամենը, իրեն օգնել են ոչ միայն շարքային անխելք ուսապարկերը, այլև Դ. Անանյանի նման շատերը, ովքեր, օրինակ, պատվերով հարկային ստուգումներ են իրականացրել, ապօրինի ու անհեռանկար քրեական գործեր են հարուցել տվել, դրա վրա փիառվել, իրենց մտերիմներին են տեղավորել, 2018-ի բյուջեն չկատարելով պատմել են, որ կատարել են, հովանավորչություն են արել ու հետո` մի ինչ որ պահի, Շնորհակալություն հայտնելով նիկոլին հեռացել ստվեր` ունեցածը հանգիստ վայելելու: Նման մարդիկ նիկոլ-հրեշի կենարար աղբյուրներն են եղել, մեկը` գիտելիքով, մյուսը` ամբիցիաներով, երրորդը` վրեժով, չորրորդը` ծառայամտությամբ: Նրանք նպաստել ու կերտել են նիկոլյան Հայաստանը, որը վերացնում է, ավելին` վերացրել է իրական Հայաստանը:

Ու հիմա, երբ նրանք այս օրհասական վիճակում հանկարծ խոսում են երբեմնի տիրոջ դեմ, սկսվում է ինքնամոռաց հերոսացման փուլ: Ընդ որում` կապ չունի ով է, կոռումպացված դատավոր, տարիներով ապօրինի կալանք տվող դատավոր, պատվեր տվող իրավապահ, ապօրինություններ արած պաշտոնյա, 3 տարի լռած ու պատերազմից հետո հանկարծ արթնացած «արժանապատիվ» պաշտոնյա.......մի բառը նիկոլի դեմ, նրան սարքում է պատիվ ունեցող ու ....սկզբունքային: Դա նման է նրան, որ 2018-ին նիկոլի կողքը կանգնող ցանկացած կոռուպցիոներ թալանչի «մաքրվում» ու դառնում էր ժողովրդի կողքին կանգնած անձ:

Երբեմն տպավորություն է, որ եթե մի օր անգամ նիկոլն ու իր կինը իրենք իրենց դեմ ցուցմունք տան, նրանց էլ կհերոսացնեն:Իսկ առհասարակ ո՞վ է ասել, որ քաղաքական հայտարարությունը կամ քաղաքականությունը բարոյապես ու հատկապես` իրավաբանորեն ազատում են մեղքերից, այն էլ` պետության առաջ գործած մեղքերից: Ստացվում է` պետությունը դե ֆակտո պիտի դադարեր լինել, որ հնչեին այն փրկելու կոչե՞ր: Բայց դա ազնի՞վ է:

Իհարկե յուրաքանչյուրը կարող է սխալվել, սխալն ընդունելն էլ խիզախություն է, բայց նախ` սխալի գինը մեծ է շատ, երկրորդ`դա այն նվազագույնն է, որ ուղղակի կարելի է անել սերունդների առաջ ներողության շրջանակներում, երրորդ` կլինի՞ սխալն ընդունելիս անպայման մեզ փրկելու առաքելություն չստանձե՞ք: Այս երկիրն այնքան արկածախնդիր է տեսել: Բավ է:

Հ.Գ. Ես հայրենիքի անունից ներելու լիազորություն չունեմ: Ու բոլոր նրանք, ովքեր կասեն, որ հիմա միասնաբար է պետք պայքարել սույն ազգակործան պատուհասի դեմ, ես մի բան կասեմ, իսկ գուցե՞ ինչ որ բան չի ստացվում, որովհետև լավի ու վատի, ճշտի ու սխալի սահմանն ենք խառնե՞լ, գուցե իրերն իրենց անունով չենք կոչե՞լ, որովհետև հակահերոսներին հերոս ու փրկիչ ենք դարձրել: Գուցե:

Հ.Գ.2 Դավիթ Անանյանի փոխարեն ազատ եք դնել ցանկացած այլ նախկին նիկոլականի անուն»,-գրել է Արփինե Հովհաննիսյանը :