Ուզում եմ ամենայն պատասխանատվությամբ ասել, որ սահմանների ճշգրտումն ինչքան պետք է Ադրբեջանին, այնքան էլ պետք է Հայաստանին․ Փաշինյան
Պահը չափազանց պատասխանատու է և մենք հստակ արձանագրել ենք, որ մեզ համար կարևոր է տարածաշրջանի կայունացումը։ Շատ է խոսվում դեմարկացիա, դելիմիտացիայի մասին և հիմա էլ այս փաստով են փորձում հայ հանրությանն ահաբեկել։ Այս մասին ՀՀ կառավորության նիստի ժամանակ հայտարարեց ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը։
«Ուզում եմ ամենայն պատասխանատվությամբ ասել, որ սահմանների ճշգրտումն ինչքան պետք է Ադրբեջանին, այնքան էլ պետք է Հայաստանին, որովհետև սահմանների ճշգրտումը և ինչ-որ փուլում սահմանազատումն ու սահմանագծումն անվտանգային կարևորագույն երաշխիք են։ Դա պարզ գործընթաց չէ և մեր տարածաշրջանում չկա երկիր, որն ավարտին է հասցրել սահմանազատման ու սահմանագծման պրոցեսը»,-հայտարարեց վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը։