Հող զիջելու խնդիր գոյություն չունի. անհանգստանալու խնդիր չկա․ Վահրամ Դումանյան
ՀՀ կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում ԿԳՄՍ նախարարի պաշտոնակատար Վահրամ Դումանյանը հայտարարեց․
«Ունեմ այն պաշտոնական տեսակետը, որը հնչեցվեց։ Այդ տեսակետն այսպիսին է, որ այս պահին որևիցե անհանգստության խնդիր չկա։ Կա մտահոգություն և կան պայմանավորվածություններ, որոնք սպասում ենք, որ դառնան իրականություն։ Թե ինչպիսինն են նրանք, կան բաներ, որոնք պետք չէ հրապարակել»։
Անդրադառնալով հարցին՝ արդյոք անընդունելի կհամարի՞, եթե հերթական անգամ տարածքներ զիջեն թշնամուն, Վահրամ Դումանյանն ասաց. «Այնքանով, որքանով դուք։ Զիջելու խնդիր գոյություն չունի»,-նշեց Վահրամ Դումանյանը։