Կրեմլում մեկնաբանել են, թե Պուտինը երբ կորոշի հանդիպել Բայդենի հետ
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը իրավիճակը վերլուծելուց հետո որոշում կկայացնի ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի հետ հանդիպման վերաբերյալ։ Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:
«Վերլուծությունը շարունակվում է: Կրկին կվերլուծվեն Լավրովի և Բլինկենի շփումների արդյունքները, և ապա նախագահը որոշում կկայացնի»,-ասել է Պեսկովը լրագրողներին այն հարցին, թե արդյոք Մոսկվան որոշում է կայացրել գագաթնաժողովին մասնակցելու վերաբերյալ։
Ընդգծենք, որ վերջին շրջանում ԱՄՆ-ն ու Ռուսաստանը փորձում են հստակեցնել Պուտինի և Բայդենի հնարավոր հանդիպման հետ կապված բոլոր մանրամասները։