Պուտին-Ալիև-Փաշինյան եռակողմ հայտարարության ողջ տեքստը դարձյալ ամբողջական չի հրապարակվել
«Ոսկանապատ» վերլուծական կենտրոնի տելագրամի ալիքով քիչ առաջ տարածվեց շատ շուտով ստորագրվելիք Պուտին-Ալիև-Փաշինյան եռակողմ հայտարարության ողջ տեքստը։
Հիշեցնենք, որ նման փաստաթղթի մասին առաջինը բարձրաձայնել էր Սուրբ Աթոռում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանը։ Այսօր արդեն կառավարության նիստում Փաշինյանը հաստատեց, որ կա նման փաստաթուղթ, և ինքն այն ստորագրելու է:

Հարկ է նկատել, որ որպես ամբողջական ներկայացվող փաստաթուղթը իրականում այն չէ, ինչի տակ պիտի ստորագրեն Փաշինյանը, Ալիևն ու Պուտինը։ Այս մասին տեկեգրամյան իր ալիքում գրել է Անդրանիկ Հովհաննիսյանը։
Սրանք այն կետերն են, որոնց հիման վրա պետք է կատարվեն որոշակի գործողություններ, սակայն, թե ինչի մասին է խոսքը՝ հայտնի չէ։
